Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Երևանի ավագանու նիստին, մեկ բառով կարելի է անվանել՝ խայտառակություն։ Սակայն եղածը մի քանի ասպեկտով դիտարկենք: Այն, որ Երևանն ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց ֆոնին ոմանց շռայլ ապրելակերպը աչք է ծակում, փաստ է, բայց որ լուծելիք խնդիրների վրա աչք է փակվում պատկան մարմինների կողմից՝ արդեն գեշ խասյաթ է դարձել: Ամեն անգամ մարդկանց դրդում են փողոց փակել, որը հեչ սիրուն չի: Իրենց տարածքի գարշահոտության մասին մեկ անգամ չէ, որ ահազանգել են նուբարաշենցիները, սակայն այս տարածքի, նաև Փարաքարի հատվածի և մի շարք այլ «գարշահոտ» խնդիրներ շարունակում են անտեսված մնալ:
Ինչ է տեղի ունեցել. օրերս «Նուբարաշեն» խճուղու բնակիչները փակել էին Նուբարաշեն քկհ՝ «Կլոր բանտ» տանող ճանապարհն ու բողոքի ակցիա էին իրականացնում: Քաղաքացիներն արդարացիորեն բողոքում էին բանտի բաց կոյողուց, որի գարշահոտությունն են շնչում: Երեկ, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն էլ պարզ ակցիա բեմադրեց։ Ավագանու նիստին,անդամներից մեկը կոյուղաջրով լի տարան փորձեց մոտեցնել քաղաքապետի սեղանին: Տարոն Մարգարյանի ռեակցիան («դեմն առեք» ասաց նա իր մարդկանց) որքան էլ հասկանալի լինի, ընդունելի չէր: Ինչքան էլ «Երկիր Ծիրանին» կոշտ միջոց էր ընտրել բողոքի ձայնը լսելի դարձնելու, ինչքան էլ Զարուհին և իր թիմը անցան սահմանը բողոքի ակցիան իրականացնելու ճանապարհին ,քսի տված տղամարդիկ իրենց ոչ տղամարդկային պահվածքով պարզապես զզվելի էին ու մարդկանց որակումները տղամարդ կոչեցյալների հասցեին լրիվ տեղին է:
Այժմ քննադատելու ,փնովելու հետ մեկտեղ, կարծիքներ է հնչում, որ Զարուհի Փոստաջյանը հասավ իր ուզածին, որ սադրանքը հասավ նպատակին:
Մի պահ մտածենք. ի՞նչ կլիներ, եթե Տարոն Մարգարյանը թույլ տար տարան մոտեցնել իրեն, մի քանի րոպե էլ շնչեր այդ գարշահոտությունը: Ի վերջո Տարոն Մարգարյանը պատերազմող երկրի մայրաքաղաքի քաղաքապետ է, Աստված մի արասցե, վաղը կարող է շատ ավելի բարդ իրավիճակներում հայտնվել, ի՛նչ, ինքը քաղաքը թողնելու է թշնամուն փախչի՞: Հիմա ամբողջ հանրությունն իրարով է անցել, համացանցը բաժանվել է երկու մասի, մի մասը եղածը համարում է սադրանք, մյուս մասը՝ պայքարի ձև: Երկու մասն էլ ինչ- որ կերպ ճիշտ են: Չնայած նրան, որ սա պայքարի ոչ արդյունավետ միջոց էր, ուզում ենք լավատես լինել ու հավատալ, որ ի վերջո կոյուղու հարցը կլուծվի ու մեր համաքաղաքացիները կազատվեն կեղտաջրերի հոտից:
Իսկ եթե այս ակցիան սադրանք էր,նշենք, որ այն նպատակին հասավ ու մեղավորը Տարոն Մարգարյանն ու իր թիմն էր, որ սադրանքն իրենցով արեցին: Ճշմարտություն կարող է լինել այն վարկածը, որ իշխանությունների վերին օղակներում Տարոն Մարգարյանից ազատվելու խնդիր ունեն:Իսկ նա խայծը կուլ տվեց:
Իմիջիայլոց պատմական էքսկուրսը ոչ հեռավոր անցյալ նրա օգտին չէ. նկատենք որ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարները նախորդ ընտրությունների ընթացքում համարյա նույն կերպ հրաժեշտ են տվել աթոռին :
2007 թվականին ՀՀԿ թիվ 2-րդը Տիգրան Թորոսյանն էր: Նա հեռացվեց և՛ ԱԺ խոսնակի պաշտոնից, և՛ նաև ՀՀԿ-ից:
2012 թվականին ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարը Հովիկ Աբրահամյանն էր, որը նախ ՀՀ ԱԺ խոսնակն էր, հետագայում ՀՀ Վարչապետը, որը ևս արժանացավ Տիգրան Թորոսյանի բախտին: Հեռացվեց և՛ պաշտոնից, և՛ ՀՀԿ-ից:
2017 թվականի ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարը Տարոն Մարգարյանն էր: Թե ինչ բախտի կարժանանա մայրաքաղաքի ղեկավարն ու Անդրանիկ Մարգարյանի որդին, դեռ պարզ չէ: Բայց պատմությունները կրկնվելու հատկություն ունեն, չի բացառվում, որ Զարուհի Փոստանջյանի այս շոուները ծրագրված են այնտեղից, որտեղի «Սիրուն չի, օպերացիայով» Տարոն Մարգարյանը կհեռացվի:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.