Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 14-ին: Այն տոնվում է Սուրբ Ծննդից քառասուն օր հետո:
Մովսիսական օրենքի համաձայն՝ երբ ընտանիքում առաջնեկն արու զավակ էր ծնվում, նրան քառասուն օր հետո տանում էին տաճար` Աստծուն նվիրաբերելու: Ավետարանը մեզ հայտնում է, որ երբ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին տարան տաճար` Տիրոջն ընծայելու, այստեղ էր Սիմեոն անունով արդար ու բարեպաշտ ծերունին, ում խոստացված էր մահ չճաշակել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա ընդառաջ է ելնում Հիսուս Մանուկին. այստեղից էլ՝ «ելանել ընդ առաջ Տեառն» արտահայտությունը: Ահա Ավետարանական այս պատմությունն էլ քրիստոնեական այս գեղեցիկ տոնի հիմքն է, երբ Սիմեոն ծերունու օրինակով մենք դուրս ենք գալիս Տիրոջն ընդառաջ:
Տեառնընդառաջի ծիսական արարողություններն սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ: Հավատացյալները տոնին մասնակցում են ձեռքերին մոմեր պահած, որոնք արարողության ավարտին վառում են եկեղեցու կանթեղներից եւ տանում` լուսավորելու իրենց տները: Այս ամենը հիշեցնում է լույսի տոնախմբություն` խորհրդանշելով Սիմեոնի` Հիսուսին տված «Լույս» անունը: Փետրվարի 14-ին մատուցվում է Ս. և անմահ Պատարագ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տեառնընդառաջը նաև հռչակվել է նորապսակների օրհնության օր, և տոնական պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ՝ զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը:
Ըստ ժողովրդական ավանդույթի` Տեառնընդառաջի օրը կատարվում էին նորապսակների ազգականների փոխայցելություններ: Տրնդեզի ծիսահամալիրի մաս է կազմել նաև բաժինքի կամ օժիտի ավանդույթը: Որպես կանոն` խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Այն վառելու իրավունքը քահանայից հետո դարձյալ նորապսակներինն էր: Իսկ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը և երիտասարդները ծնողների տուն այցելելու իրավունք են ստացել: Եթե ամփոփ ներկայացնենք, ապա հայրական օջախ դարձ գնացած նորահարսներին այցելում էին փեսաները և տանում տուն: Այս է պատճառը, որ Տեառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.