Սոցիալական նպաստ ստացող Սևանի բնակիչներն ահազանգում են, որ ժամանակին նպաստ ստանալը դարձել է աչքալուսանքի նման մի բան: Armversion.am-ին ահազանգողները հայտնում են, որ «Հայփոստի» Սևանի մասնաճյուղի թիվ 5 բաժանմունքից օգտվող նպաստառուները ժամանակին չեն ստանում իրենց հասանելիք նպաստը: Մեզ հետ զրույցում, նպաստառուները հայտնեցին, թե ինչումն է կայանում խնդիրը:
Քաղաքացիները հայտնում են, որ «Հայփոստի» Սևանի մասնաճյուղի թիվ 5 բաժանմունքի աշխատակից Անահիտ Հովհաննիսյանը կամայականորեն է վերաբերվում նպաստառուների նպաստ բաժանելու խնդրին. վճարում է այն ժամանակ, երբ ցանկանում է: Քաղաքացիները հայտնում են, որ նպաստներից բացի, Անահիտ Հովհաննիսյանն այդ կերպ է վարվում նաև թոշակներ բաժանելիս: Քաղաքացիները պնդում են, որ կան մարդիկ, որոնք չեն ստացել իրենց հունվար ամսվա նպաստները, չնայած այն հանգամանքին, որ նպաստները բաց են թողնվել հունվար ամսվա վերջին:
Անահիտ Հովհաննիսյանը, ըստ քաղաքացիների՝ ասում է. «Գումար չկա, երբ լինի կտամ»: Իսկ գումարը կա, պարզապես նա այլ նպատակների համար է օգտագործում։ Անահիտ Հովհաննիսյանը վայելելով եղբոր՝ «Հայփոստի» Սևանի մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հովհաննիսյանի հովանավորությունն իրեն անպատժելի է զգում: Մարդիկ վստահեցնում են, որ նրանք գումար են պտտացնում։
Վերը նշված խնդրի առնչությամբ Armversion.am- ը զրուցեց Անահիտ Հովհաննիսյանի հետ, որը բնականաբար հերքեց, որ կամայականորեն է վերաբերվում քաղաքացիներին: «Նման բան չկա, երբ լինում ա, երբ ես ստանում եմ տալիս եմ: Միանգամից գումար չի լինում, որ ես միանգամից բաժանեմ, մաս-մաս ստանում եմ, մաս-մաս բաժանում»,-ասաց Անահիտ Հովհաննիսյանը:
Քաղաքացիները դիմել են նաև Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանին: Մենք զրուցեցինք նաև Սարգիս Մուրադյանի հետ:
Սևանի քաղաքապետը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մի քանի ամիս առաջ, ինքը նման բողոք ստացել է քաղաքացիներից. «Ես նման մի բողոք մի քանի ամիս առաջ ստացել եմ, հենց տեղում հանձնարարել եմ, որ պարզեն, թե ինչ է իրականում կատարվում: Ինձ ասել են, որ գումարները երբ լինում ա, վճարում են: Հիմա էլ կփորձեմ հասկանալ ինչ խնդիր կա»,-ասաց Սարգիս Մուրադյանը՝ հավելելով. «Գիտեք, դա իմ իրավասությունը չի, բայց յուրաքանչյուր սևանցու խնդիր ինձ վերաբերվում է, դրա համար ես նորից կփորձեմ ամեն ինչ ճշտել և հասկանալ»:
Խնդիրն իրականում դուրս է քաղաքային իշխանությունների շրջանակից: Սույն խնդրո թիվ մեկ մտահոգվողը պետք է լինի Սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Մենք զրուցեցինք նաև Սոցիալական աջակցության Սևանի գործակալության պետ Արտակ Վարդանյանի հետ, ով նշեց, որ իր մոտ այս պահի դրությամբ ոչ մի դիմում- բողոք չկա:
Արտակ Վարդանյանի խոսքով, ժամանակին գումարները դուրս են գրում, մնացածն արդեն «Հայփոստի» և բանկի գործառույթն է: Բանկը պետք է գումարը տանի «Հայփոստ», որտեղից էլ պետք է բաժանվեն բնակիչներին:
Մկրտիչ Հարությունյան
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.