Թուրքիայի քաղաքացիները, երբ իմանում են, թե իրենց նախահայրերը հայ, հույն կամ այլ ազգից են … տագնապ են ապրում։
Թուրքիայի կառավարությունը մի online ծառայություն է ստեղծել, որի միջոցով քաղաքացիները կարող են ընդամենը մի քանի րոպեի ընթացքում, տեղեկանալ, թե ովքեր են եղել իրենց նախնիները: Առաջին օրը դիմողների ահռելի թվաքանակի պատճառով ցանցը խափանվել է, սակայն որոշ ժամանակ անց կրկին շարունակել աշխատանքը:
Թուրքիայում տիրող մթնոլորտը և ԱՔՓ-ի կուսակցության սոցիալ-քաղաքական վիճակը քաջ գիտցողների համար այդ իրողությունը շատ բնական է: Միայն հեռվում գտնվող, ուստի ՝ քիչ տեղյակների համար է կարող է զարմանալի թվալ: Ահա թե ինչու էին իբր քեմալիստ, իբր Աթաթյուրքիստ (սրանց միջև տարբերություններ կան), իբրև աշխարհական (laik), հանրապետական, ազգայնական խմբակներն ատելությամբ լցված, այսպես ասած, կրակ թափում, այսինքն ՝ վախենում նրանց իշխանության գալուց, և այդ վախն իրականացավ…
Թուրքական Etat Nation, այսինքն՝ Ազգային պետության ռեժիմը, հավաքականությունը ամուր պահող (իբրև թե) միասնականությունը, այսինքն՝ երկրի անբաժանելիությունը ապահովող ցեմենտը «թրքությունն» էր, սակայն այնպիսի մի «թրքություն». որը մերժում էր կրոնական եղբայրությունը՝ թաքնվելով աշխարհիկ սկզբունքների ետևում: Սակայն այն արդեն կրոնական հակում ունեցողների կամքին հակառակ էր և անընդունելի: Ահա թե ինչու էր ծնվում հայ և այլ փոքրամասնությունների հակասական դիրքորոշումը՝ հանդեպ երկու (քեմալական, նաև այլ և կրոնական) գլխավոր խմբակների:
Հայ և այլ փոքրամասնությունների որոշ մասն իրենց ավելի մոտ էին զգում քեմալիստականներին, քանի որ արևմտամետ էին (աշխարհիկ, եվրոպամետ, ոչ թե մոլեռանդ իսլամիստ, արթի): Սակայն թաքնված կամ ոչ, թուրք ազգայնական կեցվածքը խանգարում էր: ԵՎ ուրեմն ի՞նչ անել…
Վերջին ժամանակներս հայ և այլ փոքրամասնություններ սկսեցին ավելի հակվել դեպի կրոնականները, ավելի մոտ զգալ նրանց, քանի որ իբր իրենց ոչ ազգային կեցվածքը և փիլիսոփայությունն ու մանավանդ կրոնը կարևորելը եկեղեցասեր թրքահայությանը դուր էր գալիս և հոգնած ՝ ազգայնական վերաբերմունքից, լռելյայն – չարձանագրված համաձայնություն էին կնքել իրենց հետ, ասելով՝ ”դու իմ կրոնին մի միջամտիր, ես էլ քո կրոնին չեմ միջամտի”…
Վերջին ժամանակներս, աշխուժացած ազգայնական, նույնիսկ քեմալիստասեր դրսևորումներին չպետք է խաբվել: Այս ամենի պատճառը միայն ու միայն 2019թ. սպասվելիք միանգամից երեք ընտրություններն են, ընտրարշավի մեկնարկը, քանի որ Էրդողանը ֆաթուլլահ Գյուլենի հետ իր կապերը խզելուց հետո իրեն աջակցողների պակասն ստիպված է լրացնել քեմալիստների ու ազգայնականներով:
Սակայն այդ ընթացքում չի մոռանում կամաց-կամաց իրականացնել իր թաքցրած բուն ծրագիրը՝ կատարելով տարաբնույթ քայլեր, որպեսզի մինչև օրս երկրում եղած բոլոր Քեմալիստական հասկացողությունները տապալվեն: Քանի, իսլամական մի երկիր ստեղծելու համար, արգելք են ՝ քեմալիստական ազգայնական և նման հասկացությունները:
Ուրեմն, Թրքահայությունը պիտի որոշե ՝ քեամլիստական, թե՞ կրոնական դրվածք։ Եթե այսպիսի հարցադրումը սխալ է, երկուսն էլ ո՛չ ուրեմն… Մնում է քրդամետների խմբակը… Արդյո՞ք…
Համենայն դեպս, վերջին 96 ժամին, ինչ գործում է Թուրքիայի կառավարության նոր online ծառայությունը, որի շնորհիվ Թուրքիայի (մասնավորապես թուրք քրդերը), քաղաքացիները, կարող են ընդամենը մի քանի րոպեի ընթացքում, տեղեկանալ, թե ովքեր են եղել իրենց նախնիները, դիմողների ահռելի թվաքանակի պատճառով ցանցը խափանվել է, սակայն որոշ ժամանակ անց կրկին շարունակել աշխատանքը:
Համացանցում կարողանում ենք կարդալ այն մարդկանց ունեցած տագնապային ապրումները, երբ իրենց հայտնում են, թե իրենց նախնիները նույնիսկ Հայ են…
Իհարկե նման ”տագնապներն” ավելի շատ ապրում են այն անհատները, որոնք հասարականության մեջ հայտնի են իբրեւ թուրք ազգայնամոլ …
Թուրքիայի Հանրապետության այն հիմնադիր կարգախոսը, որ ասում է. ”ԵՐԱՆԻ ՆՐԱՆ ՝ ‘ԵՍ ԹՈՒՐՔ ԵՄ’ ԱՍՈՂԻՆ”, ուրեմն արդյոք հարված է ստանում այս online ծառայությունից։ Ո՞վ գիտե ։
Րաֆֆի Հերմոն Արաքս
Ր. Հ.Ա.
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.