Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Սելինա Դողանը Ստամբուլում «Հայկական ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Թուրքիայի ներքաղաքական ներկա իրավիճակի, հայ համայնքում տրամադրությունների, թուրքական մեջլիսում հայ և կին պատգամավորի իր փորձառության մանրամասներն ու Հայաստան սպասվող այցի մասին:
– Տիկին Դողան, Թուրքիայում ներքաղաքական այսօրվա պայմաններում ինչպե՞ս կգնահատեք իշխանությունների վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ: Առանձին դեպքեր կա՞ն, որոնք ցույց են տալիս, որ վերջին շրջանում ազգայնական տրամադրություններն ընդգծվել են եւ իշխող կուսակցության կոալիցիոն միակ գործընկերը հենց ազգայնականներն են:
– Թուրքիայի նախագահն օգտագործում է հայերին: Մենք խաղաքարտի պես մի բան ենք Էրդողանի գրպանում, որն օգտագործում է, երբ կարիք ունի և ինչպես մտքով անցնում է: Մենք այստեղ գերու պես ենք, և ովքեր չեն կարողանում դիմակայել, հեռանում են Թուրքիայից: Հայերն այստեղ թվաքանակով արդեն չափազանց քիչ են՝ որևէ ազդեցություն ունենալու համար: Ակնհայտ է, որ իշխող կուսակցությունը և կոալիցիոն գործընկեր ազգայնականները պատրաստվում են հանուն քվեների ընդգծել ազգայնական դիսկուրսը: Թիրախում քրիստոնյա փոքրամասնությունները կլինեն:
– 2015-ի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Դուք երկու այլ հայերի հետ ընտրվեցիք մեջլիսի պատգամավոր: Կապ համայնքի հետ, խորհրդարանական առօրյա. ի՞նչ է կատարվել այս ընթացքում:
– Հանկարծ և միանգամից երեք հայ պատգամավոր Թուքրիայի խորհրդարանում: Մեզ համար, համայնքի համար անսովոր էր: Ոչ ոք նույնիսկ չգիտեր՝ ինչ է դա նշանակում` պատգամավոր ունենալ, պատգամավորի հետ կապ ունենալ, աշխատել: Մենք էլ չգիտեինք իրականում ինչ ենք անելու, որտեղի՞ց իմանայինք: Դա մեզնից փոքր-ինչ ժամանակ տարավ, հետո քայլ առ քայլ սկսվեցին միասին գործերը: Հիմա արդեն նորմալ գործընթաց է: Ճիշտ է` հայ պատգամավորները փորձում են համայնքի խնդիրները բարձրացնել, սակայն հիմա այն իրավիճակը չէ, որ իրականում որևէ գործնական, շահեկան փոփոխություն լինի: Հայերը դուրս են Թուրքիայի ներքաղաքական օրակարգից` հաշվի առնելով ընդհանուր առավել մասշտաբային խնդիրները:
Ես էլ ժամանակի ընթացքում ծանոթացա իշխող կուսակցության պատգամավորների հետ, կապեր հաստատեցի: Իրար ճանաչեցինք. հիմա եմ հասկանում, թե ինչքան կարևոր է սա. նույնիսկ խորհրդարանի աշխատակիցների հետ կապերը: Կան մարդիկ, որ երբեք հայ չեն տեսել, կարծում էին` մենք երկու քիթ, չորս աչք ունենք: Երբ ճանաչում են, ընկալումներ, վերաբերմունք է փոխվում ամբողջ համայնքի նկատմամբ: Եղել է նույնիսկ իրավիճակ, երբ մոտեցել են ինձ և շշուկով ասել` գիտես, տատիկս հայ էր, պապիկս հայ էր: Սրանք չափազանց կարևոր փոփոխություններ են և այս աշխատանքը նույնքան կարևոր փորձառություն է ինձ համար, կարևոր օրինակ Թուրքիայում ապրող երիտասարդ հայերի համար:
Հայկական ժամանակ
- 12:10Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին. Միքայել Մինասյան
- 15:10Որ Նիկոլն իրեն լավ զգա. նախկին փոխնախարարը՝ պատերազմի պարտության պատճառների մասին
- 11:10Պատերազմում խրախուսել են նահանջը. Օհանյան
- 14:10Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են․ Կուրղինյան
- 13:10Եվրոպական Խորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը ԼՂ պատերազմի ընթացքում
- 11:10Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով Հայաստանն ակտիվ թատերաբեմ է լինելու. Խուսափել մեզ չի հաջողվելու
- 13:10ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան
- 14:10Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
- 13:10Վարդենիսում, Երևանում էլ են շատ ադրբեջանցիներ ապրել. Փաշինյանը թշնամու ջրաղացին ջուր է լցնում և նրան ուղղություն տալիս
- 14:10Հայկական կողմի զոհերի թիվը 4000-ից չի անցնելու. փոխվարչապետ
27.01.2021 | 13:10
27.01.2021 | 12:10
27.01.2021 | 11:10
27.01.2021 | 3:10
26.01.2021 | 15:10
26.01.2021 | 14:10
26.01.2021 | 13:10
26.01.2021 | 11:10
25.01.2021 | 14:10
25.01.2021 | 13:10
25.01.2021 | 12:10
25.01.2021 | 11:10
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.