«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կեղծ վրաթներ կազմակերպող հանցավոր մի խումբ, որում ներգրավված են եղել 30-ից ավել վարորդներ եւ մեկ ոստիկան:
Իսկ ինչպե՞ս է գործել խումբը
2 վարորդ միմյանց հետ պայմանավորվել են «թեթեւ» ավտովթար բեմադրել եւ ապահովագրական ընկերություններից գումար աշխատել: Եւ որպեսզի ամեն ինչ «օրինական» լինի, գործին խառնել են նաեւ օրենքի մարդկանց՝ ՀՀ ճանապարհային ոստիկաններին:
Պարզվում է` ճանապարհային ոստիկանության համապատասխան աշխատակիցները` նախապես տեղեկացված լինելով, որ վթարները կեղծ են, աչք են փակել կեղծիքի վրա, արձանագրել վթարը՝ այդպիսով հնարավորություն տալով վարորդներին գումար աշխատել: Հասկանալի է, որ ճանապարհային ոստիկաններն իրենք էլ են շահագրգռված եղել եւ, այսպես ասած, մասնաբաժին են ունեցել գործարքից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կեղծ վթարների գործում ներգրավված են եղել տասնյակից ավել վարորդներ, որոք հրավիրվել են ԱԱԾ` հարցաքննության: Ավելին` ԱԱԾ-ն կեղծ վթարներ կազմակերպելու գործով կալանավորել է ճանապարհային ոստիկանության մի աշխատակցի: Եւ այս օրերին հերթով հարցաքննության են հրավիրվում ապահովագրական ընկերությունների աշխատակիցներին՝ հասկանալու համար, թե նրանք որքանով են ներգրավված եղել այս բանդայի մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը իր ունեցած տեղեկությունը փորձեց պարզել գործը բացահայտած եւ նախաքննություն իրականացնող մարմնից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
ԱԱԾ քննչական վարչության պետ գնդապետ Միքայել Համբարձումյանին ուղարկված մեր հարցումների մեջ էր նաեւ այս տեղեկությունը, թե քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ապահովագրական ընկերություններից շուրջ 10 միլիոնը գերազանցող գումարների հափշտակության դեպք, ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել նշված գործի կապակցությամբ:
Ի պատասխան` ԱԱԾ քննչական վարչության պետ գնդապետ Միքայել Համբարձումյանը հայտնեց. «Ապահովագրական ընկերություններից կեղծ վթարների արդյունքում գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նույնպես դեռեւս նախաքննություն է ընթանում, ուստի այս դեպքում եւս ստիպված եմ սեղմ տվյալներ ներկայացնել: Կարող եմ փաստել, որ գործով մեղադրվող անձինք 2016-2017թթ. ընթացքում Երեւանում կազմակերպել են թվով 15 կեղծ վթարներ, ինչի արդյունքում 2016 թվականի դեկտեմբեր ամսից մինչեւ 2017 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ, «Ինգո Արմենիա» ԱՓԲ եւ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերություններից, որպես վթարի համար ապահովագրական հատուցում, խաբեությամբ հափշտակել են շուրջ 23 մլն ՀՀ դրամ գումար եւ 8 մլն ՀՀ դրամի հափշտակության փորձ են կատարել:
Հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների հիման վրա: Քրեական գործով մեղադրվում է 4 անձ, այդ թվում` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1 աշխատակից, ով գտնվում է կալանքի տակ: Ըստ նախնական տվյալների` վերջինս, տեղեկացված լինելով վթարների կեղծ լինելու մասին, ինչպես անձամբ, այնպես էլ իր գործընկերների միջոցով մասնակցություն է ունեցել վթարների փաստի արձանագրմանը:
Հանցագործության կազմակերպիչների կողմից կեղծ վթարներին որպես վարորդներ ներգրավվել են շուրջ 30 անձինք, որոնց մի մասը` շահադիտական նպատակներով, մյուս մասը` շահ չհետապնդելով եւ չկարեւորելով իրենց արարքի հետեւանքները, համաձայնել են մասնակցել խաբեությանը, ուստի նրանց գործողություններին եւս տրվելու է քրեաիրավական գնահատական: Մանրամասն վերլուծվում են նաեւ վերը նշված ապահովագրական ընկերությունների այն աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը եւ կապը հանցագործությունը կատարած անձանց հետ, ովքեր իրենց գործառույթներով պայմանավորված անմիջական մասնակցություն են ունեցել կեղծ վթարների ձեւակերպմանը:
Առանձնակի ցանկանում եմ նշել, որ քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական մարմինն ակտիվ համագործակցել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության հետ՝ստանալով անհրաժեշտ եւ բազմակողմանի օժանդակություն»: Այսպիսով` դեռ անհայտ է, թե կծիկն ուր կհասնի, եւ քանի մարդ կհայտնվի մեղադրյալի աթոռին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ armlur.am
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.