Ժամկետային զինծառայող, 1998 թվականի ծնված Արթուր Դավիթյանի հայրը օգոստոսից պետական դռներ է թակում՝ պաշտպանության նախարարությունից Վարդենիսի զորամաս, որտեղ ծառայում է որդին, այնտեղից՝ հոսպիտալներ, բուժմասեր: Նա վստահեցնում է, որ իր որդին տառապում է Ժիլբերի համախտանիշով, ժառանգական հիվանդությամբ, որն արտահայտվում է արյան մեջ բիլիռուբինի բարձրացմամբ, լյարդի, երբեմն փայծաղի մեծացմամբ:
Հայրը որդու հիվանդության մասին իմացել ե մեկ տարի առաջ, ձմեռային զորակոչի ժամանակ, երբ բժշկական փորձաքննությամբ բացահայտվեց, որ Արթուրի լյարդն ու փայծաղը մեծացած են, բիլիռուբինի պարունակությունը՝ նորմայից բարձր: Այն ժամանակ Արթուր Դավիթյանին 6 ամսվո տարկետման իրավունք տվեցին: Այսպես սկսվեց Արթուր Դավիթյանի բժշկական ոդիսականը:
Հուլիսին՝ ամառային զորակոչից առաջ, կրկին սկսվեցին հետազոտությունները՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, Կանազի հիվանդանոցում: Պատասխանները հակասական էին: «Յոլյանում բժիշկների կոնսիլիումը ասաց, որ այս անգամ ավելի վատ են անալիզների պատասխանները, որ պահանջվում է խորը հետազոտում»: Բայց ռազմաբժշկական հանձնաժողովը մի կողմ դրեց տատանումները և հուլիսի 24-ին տղային պիտանի ճանաչեց զինվորական ծառայության համար:
Զինվորի հոր բողոքները պաշտպանության նախարարություն, նախարարին կից հասարակական խորհրդին, ՄԻՊ գրասենյակ արդյուքն չտվեցին: Նրան անգամ հրաժարվում էին տրամադրել որդու բժշկական փաստաթղթերը:
Հայրը պատմում է, որ ծառայության առաջին իսկ շաբաթում որդու առողջությունը վատանում է: «Սկզբում ասում էր, լավ է: Բայց 6-րդ օրը սկսեց բողոքել որովայնի ցավերից, մեկ շաբաթից առաջին անգամ կորցրեց գիտակցությունը», — պատմում է հայրը:
Օգոստոսի 12-ին հիվանդ զինծառայողին բերում են Դադիվանքի եկեղեցի: Որոշված է լինում, որ եկեղեցին է զինվորական երդման արարողության համար ամենահարմար տեղը: Արթուրը ուշաթափվում է: «Տղաս սփրթնած, շնչակտուր էր լինում: Տարան, սիստեմա միացրեցին: Գյուղի բժիշկն անգամ եկավ, ասեց՝ երեխի փայծաղը մեծ է, ո՞նց են բերել բանակ»: Այստեղից տանում են ծառայության վայր՝ Վարդենիսի զորամասերից մեկը:
Կարճ ժամանակ անց տղան կրկին ուշաթափվում է, և օգոստոսին հետ են բերում Երևան, երեք ամսով պաrկացնում են Մուրացանի հոսպիտալում: «Իմ խնդրանքով անցկացվեց Ժիլբերի համախտանիշի անալիզ, ախտորոշումը հաստատվեց», — հիշում է հայրը: Բայց ռազմաբժշկական հանձնաժողովը նոր նիստ անցկացրեց , և Արթուրին կրկին տարան Վարդենիս:
Ըստ պաշտպանության նախարարի զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու մասին հրամանի, որով սահմանվում է զինվորական ծառայության հետ անհամատեղելի ֆիզիկական թերությունների և հիվանդությունների ցանկը, եթե արյան մեջ անուղղակի բիլիռուբինը կայուն 25մկ/մոլ լ.-ից ավելի է, ապա զորակոչիկներին տրվում է տարկետում մինչև մեկ տարի, որից հետո նշանակվում է կրկնակի փորձաքննություն, իսկ զինծառայողները պիտանի չեն»: Նման հիվանդներին ցուրտ և խոնավ պայնանները հակացուցված են:
«Իրեն հանել են պոստեր, ցուրտ, խոնավ տեղ, Օմարի լեռնանցքում, որը նման հիվանդներին օրենքով արգելված է: Զանգել էր, լաց էր լինում, հետո ճաշարան են տարել, « նարյադի» : Ասում է՝ աֆիցերները գիտեն, սաչոկ եմ ես, չեն սիրում ինձ, նագրուզկի տակ են դնում, կարծում են՝ ձևացնում եմ, որ հիվանդ եմ: Ինքը զինվոր է, իրեն որ ասում են՝ ստիպված ենթարկվում է: Բայց ինչո՞ւ: Սենց զինվո՞ր են տանում բանակ», — վրդովվում է հայրը: Մեզ հետ զրույցից մեկ օր առաջ որդին կրկին ուշաթափվել է:
Forrights.am-ը Արթուր Դավիթյանի հոր հետ զրույցից անմիջապես հետո կապ հաստատեց զորամասի հրամանատարության հետ: Անձնակազմի գծով հրամանատար Եղիկյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ Արթուր Դավիթյանը այսօր տեղափողվել է բուժմաս, իսկ առավոտյան նրան կրկին տեղափոխելու են Վարդենիսի հոսպիտալ: «Այսօր ես ինքս, կորպուսի «նաչմեդը» նրան նայել ենք: Նա երեք անգամ հետազոտություն է անցել հոսպիտալներում, Երևանում մի քանի ամիս պարկել է, հիմա նորից ուղարկում ենք Վարդենիս, հոսպիտալ : Բժիկշները որոշում են տվել, որ 15-ից 18-ը տանենք հոսպիտալ ստուգման, տանում ենք»:
Նրան « սաչոկի» պե՞ս եք վերաբերվում:
— Այդպիսի բան չկա, նա կիրթ, լավ երեխա է, գանգատվել է, որ հիվանդ է, տարել ենք ստուգման, նրան պոստ չենք հանել:
— Բայց ոնց որ հանել եք մի անգամ:
— Ես էլ 25 տարի եմ գնացել պոստեր, հետո ի՞նչ: Մի կես ժամ առաջ նրա մոտ էի: Լավ կլինի: Վաղը էլի կտանենք Վարդենիս:
— Բայց Վարդենիսում արդեն ստուգել են ու ուղարկել են նորից ծառայության:
— Եթե որոշեն, որ հիվանդ է, ուրեմն, հիվանդ է, առողջ է՝ ուրեմն, առողջ է: Դա բժիշկների գործն է: Մենք ստեղ ինչո՞ւ պետք է հիվանդ երեխա պահենք:
- 11:10Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
- 13:10Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը
- 14:10Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում
- 13:10Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
- 13:10Գները աճել են, դոլարի փոխարժեքը բարձրացել, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել, տեղի է ունենալու աղքատացում. Հարությունյան
- 14:10Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 12:10Ստեփանակերտ. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների
- 15:10Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում. Արտյոմ Տոնոյան
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.