Արմինֆո. Եվրոպական Միությունը շարունակում է պնդել, որ հայկական ատոմակայանը պետք է շուտափույտ փակվի, քանի որ հնարավոր չէ նույնիսկ արդիականացման միջոցով մեծացնել կայանի անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին հունվարի 30-ին, Երևանում, Հայաստան-ԵՄ էներգետիկակայի, տրանսպորտի, բնապահպանության, կլիմայի փոփոխության և քաղաքացիական պաշտպանության ոլորտների համագործակցության ենթակոմիտեի հինգերորդ նիստում, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, լրագրողներին հայտարարել է Արևելյան գործընկերության երկրների հետ Եվրամիության երկկողմ հարաբերությունների բաժանմունքի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Բրյուսելը հասկանում է Հայաստանի ԱԷԿ-ի կարևորությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում: Ներկայումս ԵՄ-ը հայ գործընկերների հետ աշխատում է կայանի անվտանգությունը բարելավելու ուղղությամբ: «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարի ողբերգական հետևանքներից հետո ԵՄ նախաձեռնեց սթրես-թեստերի անցկացումը ԵՄ ատոմային կայաններում: Նման սթրես-թեստ է անցկացրել նաև Հայաստանը: «Այժմ կարևոր է կյանքի կոչել սթրես-թեստի արդյունքները: Կարևոր է նաև ակտիվորեն խթանել էներգաարդյունավետությունը, այլընտրանքային և վերականգնվող էներգետիկան: Եթե տնտեսվի և քիչ օգտագործվի էլեկտրաէներգիան, ապա ապագայում ավելի քիչ էներգիայի օգտագործման պահանջ կլինի», — ասել է Դիրկ Լորենցը:
Իր հերթին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի տեղեկացրել էր 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին, որտեղ հստակ նշված են այն պայմանները, որոնց հիման վրա Հայաստանը պետք է մշակի ատոմակայանի էներգաբլոկը շահագործումից հանելու «ճանապարհային քարտեզը»:
«Ոչ ոք պատրանքներ չունի, որ գործող էներգաբլոկը պետք է հավերժ աշխատի: $ 270 մլն ռուսական վարկի և $ 30 մլն դրամաշնորհի հիմնական մասն ուղղվել է հենց հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի 10 տարի ժամկետով, որից հետո նախատեսվում է դրա շահագործումից հանելը:
Պատասխանելով մինչև 2026 թվականը միջուկային էներգետիկան այլընտրանքային վերականգնվող էներգետիկայով փոխարինելու հնարավորության մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, փոխնախարար Հայկ Հարությունյանը չի բացառում նման զարգացումները: «Ներկայումս իրավիճակը վերականգնվող էներգիայի շուկայում շատ արագ է զարգանում, արագ զարգացում են ստանում նաև կուտակային տեխնոլոգիաները, և այս համատեքստում ամեն ինչ հնարավոր է», — ասել էր փոխնախարարը, հավելելով, սակայն, որ այս փուլում է միջուկային էներգետիկան այլընտրանքայինով փոխարինելու հնարավերության մասին խոսելն առայժմ անիմաստ է: Նա հիշեցրել է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտն իր ջանքերն ուղղում է երեք հիմնական նպատակներին` էլեկտրաէներգիայշուկայիազատականացմանը, այլընտրանքային և վերականգնվող էներգիայի զարգացմանը և Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը:
Հայկ Հարությունյանը նշել էր, որ ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականավում են մի շարք ծրագրեր այլընտրանքային և վերականգնվող էներգիայի ոլորտներում: Մասնավորապես, ԵՄ-ի 20 մլն եվրո դրամաշնորհի միջոցներով իրականացվում է Երևան քաղաքի լուսավորությունը, ինչը հնարավորություն կտա տնտեսել էլեկտրաէներգիայի զգալի ծավալներ և ֆինանսական ռեսուրսներ: Իրականացվում է նաև կոշտ թափոնների կառավարման ծրագիր Հայաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երևանում ԵՄ դրամաշնորհների միջոցներով արդիականացվում են մանկապարտեզները, հաշվի առնելով էներգետիկ արդյունավետության տարրերը: ԵՄ-ը նաև լուրջ աջակցություն է ցուցաբերում երկրի համայնքներին: Նախագծերի իրականացմանն ակտիվորեն մասնակցում է նաև մասնավոր հատվածը: Այսպես, 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանի շինարարության մրցույթին մասնակցած 10 ընկերություններից հավակնորդների շարքում են հայտնվել Եվրոպական Միությունից 5 կազմակերպություններ:
Ավելի վաղ, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը և հայ-գերմանական հիմնադրամը (GAF) Հայաստանին տրամադրել է 150 մլն եվրո, «Վերականգնվող էներգետիկայի աջակցության» ծրագրի աջակցմանը, որից 50 մլն եվրոն կուղղվի Որոտանի կասկադի վերականգնմանը: 64 մլն եվրո ուղղված է մասնագետների վերապատրաստմանը և սեմինարների անցկացմանը, մնացածը`էներգախնայողության զարգացմանը: Ծրագրի երրորդ փուլում ֆինանսավորումը կկազմի 97 ծրագիր, որից 86-ը`արևային տաքացուցիչներ տեղադրմանը, 11-ը` ֆոտոգալվանային կայանների կառուցմանը:
Հիշեցնենք, որ «Վերականգնվող էներգետիկայի աջակցության» ծրագրի իրականացմանը գերմանական KfW բանկը, Գերմանիայի կառավարության հետ համատեղ, 2010 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի տրամադրել են 18 մլն.եվրո և 1.5 մլն եվրոյի դրամաշնորհ: Այդ փուլի շրջանակներում տրամադրվել են 14 վարկեր, 2,9 մլրդ դրամ ընդհանուր գումարով, որից ութը`փոքր ՀԷԿ-երի շինարարությանը, վեցը` փոքր հիդրոէներգետիկայի գործող օբյեկտների արդիականացմանը: Մինչ այդ, 2004 թվականի նոյեմբերին, Կենտրոնական բանկի և KfW բանկի միջև ստորագրվել էր «Վերականգնվող էներգետիկայի աջակցության» ծրագրի մասին վարկային համաձայնագիրը, 6 մլն եվրո ծավալով, իսկ ևս 1,5 միլիոն եվրո տրամադրվել էր որպես դրամաշնորհ:
Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ռազմավարության համաձայն, մինչև 2020 թվականը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 20% -ը հաշվարկվելու է այլընտրանքային և վերականգնվող աղբյուրների կողմից, իսկ 2026 թվականն այդ ցուցանիշը նախատեսվում է հասցնել մինչեւ 50%:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.