«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը, օգտվելով Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հրապարակած 2017 թ. զեկույցից, տեղեկություններ էր հրապարակելՀայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի մասին, թե որքան է հայկական և ադրբեջանական բանակների զինծառայողների թիվը, ինչ կառուցվածք ունի և ինչ զինատեսակների է տիրապետում դրանցից յուրաքանչյուրը: Սրանք ոչ գաղտնի տեղեկություններ են, որոնք վերցված են բաց աղբյուրներից:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերն անկեղծացել է։
– Պարոն Ֆելգենհաուեր, ի՞նչ կարող ենք ասել ռազմական ուժերի բալանսի մասին՝ հիմնվելով այս տվյալների վրա:
– Ֆորմալ առումով ուժերը գրեթե հավասար են զինծառայողների թվով և զենքի քանակով՝ ինչպես և նախկինում, բայց Ադրբեջանն այսօր ակնհայտ որակական առավելություն ունի մի շարք կարևոր կետերով: Ադրբեջանը կարողացավ արդիականացնել իր զինված ուժերը հիմնականում Իսրայելի օգնությամբ, այդ պատճառով նրանք իսրայելական զինատեսակների շնորհիվ հնարավորություն ունեն թիրախների մասին հետախուզական տվյալներ հավաքելու և անշարժ ու շարժվող թիրախներին գերճշգրիտ հարվածներ հասցնելու համար: Բացի այդ, Ադրբեջանը բավարար քանակով ծանր զինատեսակներ է գնել Ռուսաստանից, Իսրայելի օգնությամբ արդիականացրել է տանկերը: Սրանք այն տանկերն են, որոնց Ռուսաստանում անվանում են «Տ72-Բ3»: Սրանք իրականում ռուսական լավագույն տանկերն են: Դրանք արդիականացվում են գործարանում՝ իսրայելական տանկերի օրինակով, մասնավորապես՝ ուժեղացվում է միջին զրահապատումը, բարելավվում է հրանոթի բալիստիկան և իհարկե, ինֆորմացիոն համակարգը, գիշերային մարտերի ինֆրակարմիր հեռուստացույցը: Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերում հիմնականում դասական սովետական սպառազինություն է՝ հրետանի, տարբեր տեսակի հրթիռներ, համազարկային կրակի համակարգեր, Հաուբիցներ, դասական զրահատեխնիկա և այլն: Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի տեխնիկական առավելությունը նկատելի էր: Ադրբեջանցիները գերճշգրիտ հարվածներ էին հասցնում՝ օգտագործելով իսրայելական արտադրության հակատանկային «Սպայկ» հրթիռները և անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), և կարողացան պաշտպանության բավական խորքում խոցել կամավորներ տեղափոխող ավտոբուսը, տանկեր խփեցին: Նրանք նաև կիրառեցին ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ռուսական համակարգերը: Այն շատ ճշգրիտ հարվածներ չի հասցնում, բայց բավական արդյունավետ է ստացիոնար պաշտպանությունը ճեղքելու համար: Ես ստույգ տվյալներ չունեմ, բայց կարծես թե Հայաստանը ևս արդեն ունի «Սոլնցեպյոկ» և ունի նաև «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր: Սա գերճշգրիտ հարվածներ հասցնող զենք է: Այսպիսով, Հայաստանը հայթայթել է որոշ նոր զինատեսակներ, բայց Ադրբեջանը, այնուամենայնիվ, ունի տեխնիկական որոշ առավելություն:
– Իսկ ի՞նչ եք կարծում՝ հակամարտության կողմերն ունե՞ն ինչ-որ զինատեսակներ, որոնց մասին տվյալներ չեն հրապարակվում, գաղտնի են պահվում:
– Իհարկե, իհարկե ունեն, որովհետև Աստված գիտի, թե ինչ զինատեսակներ կան Ղարաբաղում: Սա խնդիր է, որովհետև Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի տարածքի մեջ է մտնում, բայց չի ենթարկվում Ադրբեջանին, այդ պատճառով Ղարաբաղի զինված ուժերի սպառազինությունը հաշվի չեն առնում նմանատիպ զեկույցներում: Սա նշանակում է, որ հրապարակվող տվյալները Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի մասին խիստ հարաբերական կամ պայմանական են: Բայց ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք, թե որտեղ ինչքան զորք կա, ինչքան զրահատեխնիկա և հրանոթներ կան, ապա մոտավոր հավասարություն կա: Եթե հաշվի առնենք այն գնահատականները, թե որքան զորք և սպառազինություն կա Ղարաբաղում, այդ դեպքում Հայաստանը նույնիսկ կարող է որոշ առավելություն ունենալ, բայց Ադրբեջանը ակնհայտ տեխնոլոգիական առավելություն ունի: Թե որքանո՞վ նրանք կկարողանան օգտագործել այդ առավելությունը մարտի դաշտում, դա արդեն կախված է նրանց զինվորների, սպաների և գեներալների մարտական պատրաստությունից: Ես չեմ կարող գնահատական տալ՝ որքանով են նրանք պատրաստ օգտագործելու արդյունավետ տեխնոլոգիական առավելությունը: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում նրանք վատ չէին կռվում:
– Հաշվի առնելով նշված տվյալները, ուժերի նման հավասարակշռությունը՝ որքանո՞վ եք հավանական համարում լայնածավալ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ո՞ր կողմն ունի ռազմավարական առավելություն:
– Ղարաբաղում իրավիճակի սրման հնարավորություն կա: Վերջին մեկ տարվա ընթացքում այնտեղ մարտերը գրեթե չեն դադարում, մշտապես լինում են բախումներ, կրակոցներ և պարբերաբար մարդիկ են զոհվում: Թեև մարտական գործողությունների մակարդակը բավական ցածր է, բայց երբեմն հասնում է այն մակարդակին, որ կա, օրինակ, Դոնբասում: Այսպիսով, հրադադարի ռեժիմը չի պահպանվում, իսկ էսկալացիան հնարավոր է, քանի որ կոնֆլիկտի քաղաքական, խաղաղ կարգավորման հեռանկարներ առայժմ չկան: Այսօր սկսել են ավելի լավ հասկանալ, որ իրավիճակն այնտեղ շատ վտանգավոր է: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը վերջերս առաջ քաշեց կարգավորման ծրագիրը: Որքան հասկանում եմ՝ այդ դրույթներն այդքան էլ ընդունելի չեն Հայաստանի համար, ուստի, ամենայն հավանականությամբ, այդ կետերն էլ չեն հանգեցնի հակամարտության կարգավորման լուրջ առաջընթացի: Իսկ եթե չկա քաղաքական առաջընթաց, այդ դեպքում հնարավոր է հակամարտության սրացում, ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի բռնկում: Ես չեմ կարող ասել, թե երբ այն կարող է սկսվել. ես կապ չունեմ ո՛չ հայկական և ո՛չ էլ ադրբեջանական զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: Դժվար է նաև կանխատեսել, թե ով կհաղթի մարտական գործողությունների վերսկսման դեպքում, բայց հարկավոր է հաշվի առնել Ադրբեջանի որոշ տեխնոլոգիական առավելությունը, իսրայելցի, ինչպես նաև թուրք ռազմական խորհրդատուների առկայությունը Ադրբեջանում: Այնտեղ կա թուրքական ռազմական ներկայություն: Սա «միավորներով» որոշ առավելություն է տալիս Ադրբեջանին: Իհարկե, միշտ պետք է հաշվի առնել, որ Թուրքիան նույնպես կարող է միջամտել հակամարտությանը: Հայտնի չէ, թե ինչ կարելի է սպասել պարոն Էրդողանից, իսկ թուրքական միջամտության դեպքում իրավիճակն իհարկե, կտրուկ ձևով կփոխվի:
– Իսկ Ռուսաստանը չի՞ միջամտի, հատկապես եթե Թուրքիան միջամտի հակամարտությանը:
– Ռուսաստանը զսպելու է հակամարտության կողմերին, բայց Ռուսաստանի ռազմական ներկայությունը Անդրկովկասում, Թուրքիայի հնարավորությունների հետ համեմատ, բավական աննշան է: Թուրքական երրորդ բանակը ավելի ուժեղ կլինի: Ուստի եթե լինի հակամարտության բռնկում, պետք է հույս ունենանք, որ ռազմական գործողությունները կարճ ժամանակի ընթացքում կդադարեցվեն մեծ տերությունների ճնշման ներքո՝ ինչպես եղավ Ապրիլյան քառօրյա պատերազմի պարագայում, որովհետև ուժերի լիարժեք փորձարկումը, լայնածավալ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենևին պետք չէ մեծ տերություններին: Կրկին դժվար է ասել՝ այս անգամ կհաջողվի միջամտել և դադարեցնել ռազմական գործողությունները, որովհետև Ադրբեջանն ունի որոշ զենքեր, որոնք դեռևս չեն գործադրել: ԱԹՍ-ներից բացի՝ Ադրբեջանն ունի իսրայելական գերճշգրիտ հրթիռներ, որոնք կարող են խոցել ֆիքսված թիրախները մինչև 120 կմ հեռավորության վրա: Իհարկե, Հայաստանն էլ ունի «Իսկանդեր» հրթիռային համալիրներ: Իրավիճակը շատ բարդ է, այսինքն՝ Հայաստանը չպետք է հույս ունենա, որ կարող է ունենալ այն առավելությունը Ադրբեջանի նկատմամբ, որ ուներ 1994 թվականին: Եթե պատերազմ լինի, այն շատ բարդ է լինելու:
- 14:10Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են․ Կուրղինյան
- 13:10Եվրոպական Խորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը ԼՂ պատերազմի ընթացքում
- 11:10Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով Հայաստանն ակտիվ թատերաբեմ է լինելու. Խուսափել մեզ չի հաջողվելու
- 13:10ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան
- 14:10Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
- 13:10Վարդենիսում, Երևանում էլ են շատ ադրբեջանցիներ ապրել. Փաշինյանը թշնամու ջրաղացին ջուր է լցնում և նրան ուղղություն տալիս
- 14:10Հայկական կողմի զոհերի թիվը 4000-ից չի անցնելու. փոխվարչապետ
- 15:14Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում
- 14:10Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան
- 13:10Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետև անելու են ամեն ինչ մեզ է՛լ ավելի ճնշելու, է՛լ ավելի շրջափակելու համար. Էլիբեգովա
25.01.2021 | 14:10
25.01.2021 | 13:10
25.01.2021 | 12:10
25.01.2021 | 11:10
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.