Ռուսական որոշ շրջանակներում տեղ գտած աղմուկը (կամ, անգամ հիստերիան)՝ Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհի) անձի ու գործունեության նկատմամբ, չի դադարում: Այդ երկրում անգամ ստորագրահավաք են սկսել, որպեսզի պահանջեն հայկական իշխանություններից՝ հանել Նժդեհի արձանը:
Ալեքսանդր Փերենջիևն իր «Пресечь героизацию фашизма на постсоветском пространстве» նյութում (որի տակ որ ստորագրում են քաղաքացիները), մասնավորապես նշում է, որ «2016թ․ Հայաստանում բացվեց ֆաշիստ Գարեգին Նժդեհի արձանը»: Ըստ նրա՝ Մեծ Հայրենական Պատերազմի տարիներին դաշնակցական առաջնորդ Նժդեհը դիմել է արևելյան օկուպացված շրջանների նախարար Ալֆրեդ Ռոզենբերգին, Հայաստանը գերմանական գաղութ դարձնելու համար՝ հայտարարելով, որ «ով մահանում է Գերմանիայի համար՝ նա մահանում է Հայաստանի համար»: Այնուհետ հոդվածագիրը խոսում է Նժդեհի և ՍՍ ռեյխսֆյուրեր Հիմլերի կապի մասին: Հեղինակն անգամ պնդում է, որ Նժդեհը ղեկավարում էր ՍՍ-ի կազմում գործող Հայկական Լեգեոնը, որը ոչնչացրել է շուրջ 20.000 մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ:
Թերևս բնական է, որ ֆաշիզմի կամ հազարավոր խաղաղ մարդկանց սպանած մարդկանց հերոսացման դեմ պետիցիան հարյուր հազարավոր մարդիկ են ստորագրում: Փորձենք պարզել, թե որքանով են ճիշտ Հայկական լեգեոնի և Գարեգին Նժդեհի կապի մասին տեղեկությունները։
Ոչ թե ՍՍ, այլ Վերմախտ
Նախ նշենք, որ Հայկական լեգեոնը մաս էր կազմում Վերմախտի, այլ ոչ՝ ՍՍ-ի, ինչպես պնդում է հոդվածագիրը: Այսինքն, Հայկական լեգեոնը եղել է Գերմանիայի զինված ուժերի կազմում, այլ ոչ ֆաշիստական կուսակցության ռազմականացված թևի՝ ՍՍ-ի (կամ՝ Վաֆեն ՍՍ-ի):
Պատերազմի ժամանակ մարդկության հանցագործությունների մեծ մասը իրականացրել է հենց ՍՍ-ը և ոչ Վերմախտը: Ի տարբերություն ՍՍ-ի, Վերմախտը Նյուրնբերգյան դատավարության կողմից հանցավոր կազմակերպություն չճանաչվեց: Եթե ՍՍ-ին անդամակցելը ինքնին որակվեց որպես հանցագործություն, ապա նույնը չեղավ Վերմախտի մասով: Չփորձելով արդարացնել Վերմախտի իրականացրած հանցագործությունները՝ նշենք, որ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովը արձանագրել է ՍՍ-ի սպաների հերոսացումն ու դրանց արձանների կառուցումը, սակայն նույնը տեղի չի ունեցել Վերմախտի մասով:
Թուրքական գործոնը
Քչերին է հայտնի, որ Վերմախտի Հայկական լեգեոնի ստեղծման հիմնական պատճառը թուրքական վտանգի թուլացումն էր: 1939թ. Թուրքիայի՝ 3-րդ ռեյխի հետ դաշինքի ստորագրման պայմաններից մեկը դառնում է հայերի հարցը: Իմանալով, որ նացիստներն արդեն հրեաներին ոչնչացնելու քաղաքականություն են վարում՝ նրանք պահանջում են, որ նույնը կատարվի նաև հայերի հետ, քանզի ըստ նրանց պատճառաբանության՝ հայերն էլ հրեական ծագում ունեն: Խնդրին անգամ խառնվում է Բենիտո Մուսոլինին, ով Իտալիա է հրավիրում մի շարք հայագետների, ովքեր գրում են «Հայերը՝ արիացի» աշխատությունը՝ փորձելով ֆաշիստական իշխանությունների աչքերում բարձրացնել հայերի հեղինակությունը: Նույն սկզբունքը Գերմանիայում առաջ էր տանում Արտաշես Աբեղյանը, ով հայերին փրկելու գործում համագործակցում էր Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի հետ:
1941թ. վերջին Հիտլերի հրամանով Վերմախտի կազմում մեկը մյուսի հետևից ձևավորվում են ռուսական, ուկրաինական և բելառուսական լեգեոններ: Հայկական լեգեոնի կազմակերպման և կազմավորման աշխատանքները սկսեց ու ղեկավարեց Դրոն (Դրաստամատ Կանայանը): Նրան այդ գործում աջակցեց Ռոզենբերգը: Դրոն անձամբ էր շրջում ռազմագերիների ճամբարներում և ընտրում լեգեոնականներին: Ըստ լեգեոնի ղեկավաների՝ լեգեոնը կազմավորվել էր հատկապես այն նպատակով, որպեսզի հնարավոր զարգացումների դեպքում մեկներ Կովկասյան ճակատ և հայերին փրկեր թուրքերի կողմից վերջնականապես կոտորվելու հեռանկարից:
Գարեգին Նժդեհը, սակայն, հրաժարվեց մասնակցել Հայկական լեգեոնի կազմավորման աշխատանքների վերջնական փուլին՝ պատճառաբանելով, որ լեգեոնը կռվելու է ոչ թե թուրքերի դեմ, այլ՝ գերմանախորհրդային ճակատի մարտերում:
Ընդհանուր առմամաբ, գերմանական զորքերի կազմում կռվող հայերի թիվը հասավ շուրջ 25.000-ի: Լեգեոնի անմիջական հրամանատարն էր գեներալ-մայոր Վարդան Սարգսյանը: Միսաք Թոռլաքյանը ղեկավարում էր Հայկական լեգեոնի գործակալական և դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումները:
Ռազմական հանցագործություններ
Հայկական լեգեոնի նկատմամբ հավատ չէր տածում նաև Հերման Գյորինգը իր «Կանաչ թղթապանակում»: Նա չսխալվեց: Հայկական լեգեոնի մարտիկները ոչ միայն չէին սպանում խաղաղ բնակիչների, այլ նաև առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվում էին խորհրդային զորքերին: Սա ստիպում էր գերմանական ղեկավարությանը, որպեսզի նրանց ուժերն օգտագործեն թիկունքի աշխատանքներում:
1943թ., Հայական լեգեոնի հիմնական մասը տեղափոխվեց Հոլանդիա և Ֆրանսիա: Ֆրանսիա տեղափոխված հայկական գումարտակները առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվեցին ամերիկյան ուժերին: Հայկական լեգեոնի գումարտակների տեղակայման վայրերում ռազմական հանցագործությունների կամ խաղաղ բնակիչների սպանդի մասին տեղեկություններ չկան:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.