«Ապագա նախագահի հարցում որոշակիությունն արդեն առկա է: Օրակարգում է վարչապետի «ով» լինելու խնդիրը: Չնայած, ինքնին հասկանալի է` ով: Հավելենք պարզապես, որ տևական ժամանակ գաղտնի պահվող կառավարության կառուցվածքի մասին օրենքն էլ իր հերթին եկավ ասելու, որ Սերժ Սարգսյանը «վարչապետանում» է. ուժայինները, որ ցայս նախագահի իրավասության ներքո էին, սահուն անցում կատարեցին վարչապետի «ներքո»:
Իսկ հիմա ռիսկի դիմենք ու շամպայն խմենք (չնայած ԼՏՊ-ի դառը փորձին), և ասենք` վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ևս կանցնի առաջին փուլով:
Եվ այնուհանդերձ, կա՞ն ռիսկեր, որ կարող են, որպես «մնացորդային» երևույթներ, ուղեկցել նրան:
Խնդիրը բացառապես տեղական «սպառման» է. որոշ «կոնկուրենտ ֆիրմաներ» դեժավյու են ցանկանում. այն է` 98-ի սցենարի կրկնություն, մեկ գիշերում` իշխանափոխություն: ՈՒ ընդհատակյա աշխատանք են տանում պատգամավորների, չինովնիկական ապարատների հետ, որոնք, ինչ խոսք, ոչ «առյուծի կաթ են խմել, ոչ էլ Մակարովի գյուլլա կուլ տվել», բայց և մաշկափոխ նրանց գոյությունն իրենց մոտ եկած «պատգամաբերներին» հուսախաբ չի անում, «հորդորում» է` եթե փողոցում «էնքան մարդ հավաքվի, որ անցումը հնարավոր լինի, կնայենք»։
Ասել է` դեմ կքվեարկեն Սերժ Սարգսյանին: Ժպտու՞մ եք: Կարող էիք նաև «ուշագնաց լինել»: Բայց պետք է հասկանալ, որ «հազար փոր օգտագործվածներին», հանց կասեր Վանոն, «լուրջ» խոստումներ և «այլներ» են տրվում իրենց «ապագայի» և «մնացյալի» մասով: Բայց և` առաջ անցնենք, ասելու, որ «կոնկուրենտ ֆիրմայի» մի մասը, այսպես ասած` քաղաքական սեգմենտը, ինչպիսիք են Վարդան Օսկանյանն ու իր հետևում կանգնածները, հասկացել են` խաղը մեկընդմիշտ տանուլ է տրված. հիշենք` Օսկանյանն ասել է` «ոչինչ էլ չի լինի, նրանք իշխանությունը կկիսեն միմյանց միջև, և ամեն բան կավարտվի», ու մեկնել է ԱՄՆ:
Մինասիչը շատ լավ է հասկանում, որ Սերժ Սարգսյանը թռիչք է կատարել «կկվի բնի վրայով»` ստորագրելով ԵՄ համաձայնագիրը: Իսկ «կկուն»` Ռուսաստանը, լուռ է, որովհետև այդ համաձայնագրից ինքը ևս օգտվելու է: Գեոքաղաքական ամբողջական աղեղը ևս այս պահին ի շահ Հայաստանի է, քանզի նույն Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի գլուխները խառն են Իդլիբ-Աֆրին բարտերով, ԱՄՆ-ն էլ «սարքավորել» է Ղարաբաղի սահմանները` «դեզինտոքսիկացնելով» ազիկական դիվերսիաները, Սերժ Սարգսյանն էլ Արևմուտքում, ԵԽԽՎ-ներում «նոն ստոպ» դրական սալտոներ է կատարում, ներսում էլ` «նոու-հաուներ» իրացնում. հանդիպում է զինվորների հետ, «կամերաները անջատում», Արմեն Սարգսյան-պերսոն «ներմուծում», այլ հետաքրքիր պասաժներ ցուցանում։ Մի խոսքով, «կոնկուրենտների աբիժնիկ» մասն է, որ այսօր փորձում է հասնել ինչ-որ բանի, հույսը դնելով դեժավյուի վրա` կարծելով, թե «հիսուն հազար» ժողովուրդ կհավաքվի ապրիլի 9-ին ընդառաջ և. իրենք, Հիսուսի նման, կարտաբերեն. «Կատարվեց»:
Ի դեպ, մարտի 1-ի միտինգին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև Սեյրան Օհանյանը: Հետաքրքիր է, իհարկե, որովհետև նույն հարթակի վրա գտնվողները, նաև չգտնվողները, նրանց թվում` Զարուհի Փոստանջյանը, նաև Օհանյան-Օսկանյան զույգին էին մեղադրում «մարտի մեկի» «կայացման» մեջ:
Մասնակցելո՞ւ է այդ միտինգին Հովիկ Աբրահամյանը: Տեղեկություն դեռ չկա: Կա տեղեկություն, որ նրա հայրենակից, ոչ անհայտ Գրիշա Վիրաբյանը «նոր, հուժկու» միտինգային շարժում է սկսում` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ոչ, մենք չենք ասում, որ երբեմնի կարկառուն ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանը այսօր «ֆորա» է ապահովում իր «հայրենակցի» համար, որի հետ ժամանակին այնքան թշնամական հարաբերությունների մեջ էր, որ ծայրահեղ, ինքնին անթույլատրելի քայլերի էր դիմում (թակարդն առած` բողոքի ցույցերի էր ելնում)։ Չենք ասում, որովհետև քաղաքականության մեջ չկան թշնամիներ, չկան բարեկամներ:
Կան շահեր: Ու այդ «շահը» այսօր Սերժ Սարգսյանն է: Թե՛ գեոքաղաքական, թե՛ ներքին առումներով»:
«Իրատես»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.