Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը , անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն, որ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել, պատասխանեց, որ դա թշնամություն .
«Դա կոչվում է՝ թշնամություն մեր հանդեպ, իրենք իրենց խնդիրները լուծում են, Աստված իրենց հետ, բայց մեր հանդեպ դա թշնամություն, դավաճանություն է: Ինչ ուզում են ասեն՝ բիզնես և այլն, մարդկային հարաբերությունները նույնն են, եթե քո թշնամուն զենք են ծախում, ժողովուրդը շատ ավելի ուրիշ բառերով կասի՝ դա ինչ է կոչվում: Ոնց որ մի մարդու թշնամուն դանակ տաս, ի՞նչ է դա կոչվելու»:
80-ականների վերջին ընդհատակում շատ քիչ մարդ կար, որ հավատում էր՝ Կրեմլը մեզ ինչ-որ բան է նվիրելու: Հայերը շատ լավ հասկանում էին, որ արյուն է հեղվելու և խորհրդային տարիներին արդեն հրացաններ, կարաբիններ ունեին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը:
«Որ թուրքերը մեզ կրակելու են, սպանելու են, սպասելի էր: Բայց մենք հավատում էինք, որ մեր պայքարն արդար է և պետք է հաղթանակի: Ես տրիբունայից ասում էի՝ ժողովուրդ, այս պայքարը ոչ մեկ տարվա է, ոչ հինգ տարվա, ոչ էլ գուցե հիսուն: Շարժումն ինքնաբերաբար տեղի չունեցավ, պատահական ոչինչ տեղի չունեցավ, մենք ընդհատակում լավ կազմակերպվել էինք, տիրապետում էինք իրավիճակին: Մենք տնօրինեցինք մեր բախտը»,- նշեց ազատամարտիկը:
Գնդապետի խոսքով, Արցախյան շարժման առաջին գործողությունը պաշտպանողական էր, քանի որ առաջինը ադրբեջանցիները սկսեցին կրակել: «Ոնց հաշվում էինք, պարտվում էինք, շանս չկար, բայց հաղթեցինք»,- հիշեց ազատամարտիկը:
Անդրադառնալով մերօրյա հայկական բանակի մարտունակությանը՝ Արկադի Կարապետյանն ընդգծեց, որ այսօր բավականաչափ զենք ունենք և անհրաժեշտության դեպքում կարող ենք ոչնչացնել Ադրբեջանին: Ապրիլյան պատերազմը, նրա համոզմամբ, թեստ էր, քանի որ աշխարհի հաշվարկով մենք պատրաստ էինք պարտվելու: Իրականությունը, սակայն, այլ էր:
«Սա լոկ տարածք չի, սա հայրենիք է: Ով է ինձնից հարցրել՝ ես պատրա՞ստ եմ այն հանձնելու: Մենք հող չենք գրավել, մենք մեր հայրենիքն ենք ազատագրել: Որ ասում են 800 հեկտար, ես հո գյուղատնտես չեմ, որ հեկտարների մասին խոսեմ: Ես հայրենիքի մասին եմ խոսում»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով լայնածավալ պատերազմական գործողությունների հնարավորությանը՝ Արկադի Կարապետյանը շեշտեց, որ պատերազմ լինելու է, և բոլոր հարցերը լուծվելու են: «Մենք մինչև վերջ չենք հասել, դեռ խնդիր ունենք: Մենք պետք է պատրաստ լինենք կռվի»,- ասաց ազատամարտիկը:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.