Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի կողմից նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» գործողությունը վերջին օրերին հայտնվել է տարբեր վերլուծաբանների, ինչպես նաև լրագրողների ուշադրության կենտրոնում: Այս կապակցությամբ «Արեևելք» կայքը՝ Աֆրինի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով, դիմել է հալեպահայ և ներկայումս Երևանում բնակվող Հրայր Ակիլյանին։ Վերջինիս ընտանիքը գաղթել էր Արևմտյան Հայաստանից և հաստատվել Աֆրինի մոտ գտնվող Ազազ քաղաքում։ Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
-Պրն Ակիլյան, ի՞նչ կարող եք ասել Աֆրինի մասին, մանավանդ որ տարբեր առիթներով լսել ենք, որ հալեպահայությունը որոշակի կապ է ունեցել այդ քաղաքի հետ:
— Աֆրինը պատմական քաղաք է, որ ունի ավելի քան 2000 տարվա անցյալ: Պատմությունից պարզ է դառնում, որ այդ շրջանում նույնիսկ հիթիթներ և տարբեր ցեղեր են ապրել, հետևաբար, եթե Աֆրինի անցյալը ներկայացնելու լինենք, ապա պետք է հասկանանք, որ այդ քաղաքը իրապես պատմական մեծ ժառանգություն ունեցող քաղաք է, որի մասին են վկայում մինչ այսօր քաղաքի մեջ գոյություն ունեցող հունահռոմեական շրջանի կամուրջները և տարբեր զբոսաշրջային կետերը:
–Ինչպե՞ս պատահեց, որ հայերը հայտնվեցին Աֆրինում։
Եթե մոտիկ անցյալի տվյալներն ուսումնասիրենք, ապա պիտի հասկանանք և տեսնենք, որ Աֆրինի հայերը բնականաբար այդ շրջան են եկել Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանից: Աֆրինի մոտ Քաթմա անունով երկաթուղային կայարան կար, որի շնորհիվ Քիլիսի և Այնթապի հայերը դրանով հասնում էին Քաթմա։
–Պրն Ակիլյան, մինչև որ թվականն են հայերը մեծ թիվ կազմել Աֆրինում։
-Իմ ունեցած տվյալներով և որքանով որ հիշում եմ՝ դեռևս 20-30 տարի առաջ Աֆրինում հայ ընտանիքներ կային: Ճիշտ է, համայնքային կյանք չկար, եկեղեցիներ չունեին, բայց այնտեղ հայ ընտանիքներ կային: Նաև պետք է նշեմ, որ Աֆրինին կից Ազազը շատ կարևոր հայկական գյուղաքաղաք էր, և այնտեղ ապրող հայ բնակչության թիվը հասնում էր մինչև 5000-ի։ Նրանք նույնիսկ եկեղեցի են ունեցել։
Լսել եմ նաև, որ Հայ Ավետարանական համայնքի գործիչներ և այլ հավատավորներ Աֆրին են հասել և այնտեղ աղոթատեղիներ հիմնել։ Իսկ Ազազում եղած հայկական եկեղեցին գործել է մինչև 1968 թվականը. բնակչության թվի նվազման պատճառով է այն փակել իր դռները:
–Հաճախ են ասում, որ Աֆրինի քրդերը հայախոս են, ի՞նչ կարող եք այդ մասին ասել։
-Իմ ունեցած տեղեկություններով, կամ ըստ այն ամենի, ինչ մեծերից եմ լսել, Աֆրինի քուրդ բնակչության 50 տոկոսի արմատներով (մասնավորապես՝ նրանց մայրերը) հայեր են: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ցեղասպանությունից ճողոպրած մեր մայրերը ձևականորեն քրդացել են և ավելի ուշ դարձել այդ հայախոս սերնդի անդամների մայրերը: Եթե ճիշտը խոսանք, ապա Աֆրինի քրդերի երակներով հայկական արյուն է հոսում։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.