Իրաքի ու Սիրիայի տարածքներում սպանված իսլամիստ ահաբեկիչների շարքում բազմաթիվ ադրբեջանցիներ են բացահայտվում: Այդ մասին են խոսում Ադրբեջանից դուրս թափանցող լուրերը: Ուշագրավ են հարևան երկրի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Սիավուշ Հեյդարովի հայտնած տեղեկությունները, որոնք ասվել են ի լուր լրագրողների:
— Մենք տեղեկատվություն ունենք Սիրիայի և Իրաքի ծայրահեղական կրոնական խմբավորումների կազմում շուրջ 300 ադրբեջանցիների մահվան մասին,— ասել է Հեյդարովը:
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ այդ խմբավորումների կազմում մարտերի մասնակցած 92 մարդ պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի տարածքում, իսկ 260-ը հայտնաբերվել ու զրկվել է քաղաքացիությունից: Սպանվածներից բացի, Սիրիայում և Իրաքում են գտնվում գրահայինների՝ թվով 300 կանայք և երեխաներ, որոնք նույնպես վարակված են ծայրահեղական խմբավորումների քարոզչությամբ:
— Երեխաներից մեկն արդեն վերդարձվել է Ադրբեջան. նա այժմ վերականգնողական շրջան է անցնում: Մնացած 19 երեխաներին Ադրբեջան կբերեն մոտ ապագայում: Նրանք ևս կընդգրկվեն վերականգնողական գործընթացում, որին կմասնակցեն հոգեբան, աստվածաբան և այլ մասնագետներ,— նշել է Հեյդարովը:
Այն, որ Ադրբեջանին անհանգստացնում է իսլամիստ համաքաղաքացիների ճակատագիրը, զարմանալի չէ: Չէ՞ որ բազմիցս է ասվել, որ ահաբեկիչների հետ մահվան խրախճանքի մասնակցած ադրբեջանցիները հետագայում տուն վերադառնալով՝ փորձանք կդառնան առաջին հերթին հենց Ադրբեջանի համար:
Իսկ այն, որ հարյուրամյակը դեռևս չբոլորած այդ պետության քաղաքացիներն այդպես հակված են գրոհայինների հետ համագործակցության, բնավ զարմանալի չէ. էությամբ ահաբեկչական Ադրբեջանից ուրիշ ի՞նչ է հնարավոր ակնկալել:
Նշվում է, որ «Ծայրահեղական խմբավորումների քարոզչության ազդեցությանը ենթարկված» կանանց ու երեխաներին փորձում են Ադրբեջան բերել, որպեսզի վերականգնողական գործընթացում ներգրավեն: Սա էլ, թերևս, պետք է համարել ոչ միայն միջազգային կառույցների պահանջներին առերես հավատարմություն ցույց տալու գործելակեպ, այլև մտահոգություն, որ այդ մարդկանց մեջ ատելություն սերմանելիս շեշտը հատկապես հայերի վրա դրվի ու քարոզվի «իրենց» Ղարաբաղը վերստին Ադրբեջանի կազմ խցկելու մտագարությունը:
- 11:10Լեհ քաղաքական գործչին Ադրբեջանը 50 հազար դոլար է առաջարկել՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» չհրապարակելու դիմաց
- 14:10Ո՞վ է խախտել անժամկետ զինադադարը Լեռնային Ղարաբաղում. Regnum
- 11:10«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ է արել խուսափել ԼՂ վերաբերյալ հուզական հայտարարություններից
- 15:10Առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին
- 14:10Աշխարհում հաճախակի են դարձել քրիստոնյաների վրա հարձակումները. Portes ouvertes
- 15:10Ալիևը՝ ՀՀ պաշտոնյաների ԼՂ այցերի մասին․ Եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի շատ կփոշմանի
- 11:10Ալիեւը Շուշի քաղաքը հայտարարել Է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք
- 13:10«ՌԴ-ն և Թուրքիան նոյեմբերի 10-ի համաձայնագրի երաշխավորներն են». Ադրբեջանի ԱԳՆ
- 14:10Ինչպես է Արցախյան պատերազմը փոխել հայ-ռուսական հարաբերությունները. Lenta.ru-ի անդրադարձը
- 13:10Հռոմի պապն աղոթել է Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության հաստատման համար
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.