Հիսուս ասում է.
-Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ձեր հավատը չկորցնեք։ Իրենց ժողովարաններից դուրս կհանեն ձեզ, և կգա ժամանակ, երբ ով որ ձեզ սպանի, պիտի կարծի, թե Աստծուն ծառայություն է մատուցում։ Մարդիկ այս բաները կանեն ձեզ, որովհետև չճանաչեցին ո՛չ Հորը և ո՛չ էլ ինձ։ Սակայն ձեզ այս բանն ասացի, որպեսզի երբ դրանց ժամանակը գա, հիշեք, որ արդեն ասել էի ձեզ։
-Այս բաները սկզբից չասացի, որովհետև ձեզ հետ էի։ Բայց հիմա գնում եմ ինձ ուղարկողի մոտ, և ձեզնից ոչ մեկն ինձ չի հարցնում, թե՝ ո՞ւր ես գնում։
(Հովհաննեսի ավետարան 16:1-5)
Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։ Որքան ժամանակ որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։ Այսպիսով, մահը ներգործում է մեր մեջ, որպեսզի կյանքը ներգործի ձեր մեջ։
Սաղմոսում գրված է. «Հավատացի. ահա թե ինչու խոսեցի»։ Հավատի նույն ոգին ունենք մենք։ Մենք էլ ենք հավատում, դրա համար էլ խոսում ենք։ Գիտենք, թե Աստված, որ հարություն տվեց Տեր Հիսուսին, մեզ ևս հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ։ Այս բոլորը լինում է ձեզ համար, որպեսզի փրկության շնորհն ավելի ու ավելի տարածվի մարդկանց վրա, և գոհաբանական աղոթքներն առատանան Աստծու փառքի համար։
Ուստի չենք թուլանում բնավ։ Եթե նույնիսկ մարմնապես հետզհետե քայքայվում ենք, ներքնապես նորոգվում ենք օրեցօր։ Ներկայումս մեր կրած այս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։ Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե նյութական իրականությունների, այլ հոգևոր իրականության վրա, որովհետև նյութական իրականությունները ժամանակավոր են, մինչդեռ հոգևոր իրականությունները՝ հավիտենական։
Արդարև, գիտենք, որ այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, և որի մեջ ենք բնակվում, քայքայվելու է. բայց երկնքում, իբրև տուն, ունենք Աստծու կողմից պատրաստված անձեռագործ և հավիտենական մի մարմին։ Այնքան ժամանակ, որ այս հողեղեն մարմնի մեջ ենք, հառաչում ենք երկնային մարմինը հագնելու փափագով։ Միայն թե չլինի այնպես, որ երբ այս մարմնից մերկանանք, մնանք առանց մարմնի։ Այո՛, այնքան ժամանակ, քանի դեռ այս հողեղեն մարմնի մեջ ենք, հառաչում ենք՝ ասես ինչ-որ բեռան տակ ճնշված. Ոչ թե նրա համար, որ ուզում ենք այս մարմինը հանել մեր վրայից, այլ ուզում ենք երկնայի՛նը հագնել սրա վրա, որպեսզի այս մահկանացու մարմինը սուզվի կյանքի մեջ։ Աստված ինքն է, որ մեզ պատրաստում է այս փոխակերպումին, նա, որ իր Հոգին է տվել մեզ որպես գրավական։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 4:10-5:5)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.