Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի համաձայն այսօր գործող 2 հազար 39 տրանսպորտային միջոցի փոխարեն երթուղային մեքենաների թիվը պետք է լինի ընդամենը 939: Այս թվի մեջ են մտնում ավտոբուսները, տրոլեյբուսներն ու մետրոյի գնացքները: Սա ուղղակիորեն բերելու է վարորդների թվի էական կրճատման: Եթե պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարենք եւ 2039 թվից հանենք 939-ը, ապա կստանանք 1100 եւ կստացվի, որ 1100-ով պետք է կրճատվի վարորդների թիվը:
Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման նպատակով քաղաքապետարանում ձեւավորվել է աշխատանքային խումբ: Խմբի անդամներից մեկը ավագանու «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն է, որը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ կրճատվող վարորդների ճշգրիտ թիվը հաշվատկելը դժվար է:
«Ներկա պահին կան երթուղային գծեր, որտեղ աշխատանքն սկսվում է ժամը 8-ից եւ ավարտվում են 22:00-ին կամ 23:00-ին, իսկ այդ ընթացքում վարորդների հերաթափոխ է լինում: Այնպես չի, որ մի վարորդն անընդհատ աշխատում է: Նոր համակարգով երթուղիների աշխատանքային ժամանակահատվածը երկարեցվում է՝ ժամը 6:45-ից մինչեւ 24:00-ն: Սա նշանակում է, որ ժամանակահատվածը մեծանում է եւ վարորդների հերթափոխի քանակը աճում է: Հնարավոր չի, որ մի վարորդը 6:45-ից մինչեւ 24:00-ն աշխատի: Դրա համար ուղղակիորեն չենք կարող ասել, որ հենց այդ թվով (1100 խմբ. հեղ) վարորդների կրճատում է լինելու»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ ընդգծելով, որ բոլոր դեպքում ակնհայտ է, որ վարորդների թվի կրճատում տեղի է ունենալու իր սոցիալական հետեւանքներով հանդերձ:
Հարցին՝ մոտավարոապես թիվ հնարավո՞ր է ունենալ, թե կրճատման ենթակա քանի՞ վարորդի մասին է խոսը, նա պատասխանեց. «Ինչ թիվ էլ ասեմ՝ շատ պայմանական է լինելու, բայց կարծում եմ, որ եթե մեքենաների կրկնակի կրճատում է եղել ու նախատեսվել է հերթափոխ, մի քանի հարյուր վարորդ ըստ էության կդառնա գործազուրկ: Այստեղ հարցը հետեւյալն է՝ եթե առաջնային դիտարկվի վարոդների աշխատանքի խնդիրը, ուրեմն դա կանդրադառնա սակագնի վրա: Դրա համար երկնտրանքը կա ու այո՛, դա խնդիր է: Մենք գնահատում ենք այդ իրավիճակը որպես խնդիր»:
Մյուս հարցին՝ աշխատանքային խմբում արձանագրվե՞լ է հերթափոխի կարգը, ձեւը, օրինակ՝ մեկ տրանսպորտային միջոցը մեկ օրում պետք է պարտադիր երկու վարորդի հերթափոխով վարվի՞, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Դա դեռեւս չկա եւ կարծում եմ, որ նախագծային այս փուլում չի լինելու: Մենք խոսել ենք փոխքաղաքապետ Նիկոյանի հետ: Նա նշում է, որ երբ պարզ լինի, թե ով է շահագործող օպերատորը լինելու, օպերատորը գուցե ինչ-որ չափորոշիչների համապատախան այդ ընտրությունը կատարի: Օպերատորը պայմանագիր կնքի վարորդի հետ օրինակ՝ ժամանակային հաշվարկով կամ մեկ գծի երթուղու արդյունքով: Դրանից հետո նոր այդ հարցը պարզ կլինի»:
«ԵԼՔ» խմբակցության ղեկավարը նկատեց, որ եթե ժամանակին մեկ վարորդը միայնակ վարում էր երթուղայինը, ապա նոր մոդելով այն կարող է վարել երկու վարորդ: «Մենք պահանջելու ենք, որպեսզի նման չափորոշիչներ սահմանվեն՝ ե՛ւ աշխատավարձի մասով, ե՛ւ աշխատանքային ժամանակի մասով, ե՛ւ մեքենայի մեջ երաժշտության, ե՛ւ ղեկին չծխելու մասով: Դրանք պետք է ամրագրվեն առնվազն ավագանու որոշմամբ»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Նշենք, որ նոր կարգի համաձայն գործող 115 երթուղիների փոխարեն կլինի ընդամենը 42 երթուղի, տրանսպորտային միջոցների թվաքանակը 2039-ից կդառնա 939: 11 հիմնական երթուղիներն սպասարկվելու են մեծ՝ միակցված ավտոբուսներով: Դրանց երկարությունը նախատեսվում է 18 մետր, տեղատարողությունը՝ 150 ուղեւորի: Որոշ երթուղիներ նախատեսվում է սպասարկել մեծ, բայց ոչ միակցված ավտոբուսներով՝ երկարությունը 12 մետր, տեղատարողությունը՝ 90-100 ուղեւորի: Մնացած բոլոր սնուցող երթուղիները նախատեսվում է սպասարկել միջին չափսի ավտոբուսներով՝ երկարությունը՝ 7.5-8 մ, տեղատարողությունը՝ 45-50 ուղեւոր: Նախատեսվում է, որ նոր երթուղային ցանցը կսկսի գործել ընթացիկ 2018-ի վերջից:
«Հայկական ժամանակ»
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.