Թանկացումների խորշակը հողմ դառնալու միտումներ է դրսևորում: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ պետք է անել՝ դրան դիմակայելու համար: «Ականջալուր» լինելով «դասական» հայկական իմաստնությանը՝ պետք է ամուր ձգել գոտին ու ըմբռնողաբար մոտենալ գործընթացին: Ու մեկ էլ՝ խուճապի չմատնվել…
Հայաստանաբնակներն ամեն օր մտնում են իրենց թաղամասերի խանութները՝ հայտնաբերելու համար, թե այսօր ի՞նչն է թանկացել: Վաճառողը հավկիթը տալուց առաջ կես-տխրությամբ, կես-բարկությամբ նշում է նոր սահմանագիծը: Ամանորից հետո մարդիկ սահմանվածից ավելի հաճախ են այցելում խանութ: Նրանք այցելում են ոչ թե առևտրի, այլ առավելապես ապրանքատեսակների գների նոր սանդղակին ծանոթանալու նպատակով: Կյանքն է հարկադրում:
«Ճամփորդն» ուսումնասիրել է ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալները` պարզելու համար, թե որ ապրանքներն են ամենից շատ թանկացել, գնաճի ո՞ր չափն է հանրության կողմից ի վերջո հանդուրժելի համարվում: ԱՎԾ-ն ներկայացրել է ՀՀ-ում 2017 թվականի հունվար-նոյեմբերին ամիսներին արձանագրված սպառողական գների ինդեքսը: Սպառողական գների ինդեքսի հաշվարկն իրականացվել է ներառված 452 ապրանք-ծառայություն կտրվածքով: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է կատարվում հաշվարկը:
Պարզվում է, որ ԱՎԾ-ի աշխատակիցները ամիսը մեկ անգամ(բոլոր մարզերում, խոշոր քաղաքներում) ֆիքսում են ցանկում առկա բոլոր ապրանքների գները: Բացառություն են կազմում թարմ միրգը, բանջարեղենն ու վառելիքը (բենզին, դիզելային վառելիք), որոնց գնադիտարկումն իրականացվում է ամսական 3 անգամ: Նայելով ցանկին, միանգամից աչք է զարնում «ամենայուղոտ» տողը` կարագի գնային փոփոխություններն անցած տարում: 2017 թվականի օգոստոսին՝ 2016-ի դեկտեմբերի համեմատ կարագը թանկացել էր 13.9 տոկոսով: Կարագը շարունակել է թանկանալ սեպտեմբերին` 18.7, հոկտեմբերին` 33.3, իսկ նոյեմբերին` 40.7 %-ով:
Համանման պատկեր է նաև խոզի մսի դեպքում. նույն ժամանակահատվածում խոզի մսի գինը բարձրացել է 40.3, ոչխարի ու գառան մսինը` 26.3 տոկոսով, ձուկը թանկացել է 25, դիզվառելիքը` 16.8, բենզինը` 16.4 տոկոսով: Մյուս կողմից, գոյություն ունի գնաճի ընդունելի ցուցանիշ. Կենտրոնական բանկի համար այդ ցուցանիշը 4 տոկոսն է ( 1.5%, այսինքն՝ գնաճի ցանկալի միջակայքը կազմում է 2.5-5.5 տոկոս): Ի դեպ, ինֆլյացիայի մակարդակը կարգավորվում է Կենտրոնական Բանկի կողմից, որը պարտադիր կերպով իրականացնում է կառավարությունից անկախ գործունեություն, քանի որ դա Կառավարության գործառույթների մեջ դա չի ներառվում: Իդեալական դեպքում գնաճին զուգահեռ պետք է համապատասխանաբար բարձրանար նաև մարդկանց աշխատավարձը: Նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 2.2%, այսինքն` 2.5 տոկոսից ավելի ցածր ։ Ուրեմն, ինչպե՞ս են իրար հակադրվում 2.5 տոկոսը և վերը թվարկված երկնիշ տոկոսները: «Կշռաքարերի» հարց է. որոշ ապրանքներ կամ ծառայություններ էժանացել են և միջին տվյալը մեծ չէ, բայց այն ինչ էժանացել է(օրինակ` կենցաղային տեխնիկան) հիմնականում առաջնային սպառման ապրանք չի հանդիսանում:
Պաշտոնական տվյալներով մեր երկրում մարդկանց 29.4 տոկոսն աղքատ է (նրանց ամսական սպառումը 40.000 դրամը չի գերազանցում): Սննդամթերքի թանկացումն,ըստ էության, առաջնահերթ ազդելու է հենց այս մարդկանց վրա: Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո որոշ ապրանքատեսակներ՝ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման հետ կապված թանկացել են: Օրինակ` 1000 լիտր բենզինի ակցիզային հարկը 25 հազարից դարձել է 40 հազար, իսկ սեղմված գազի 1000 խորանարդ մետրի դեպքում՝ 25 հազար դրամ, ինչը չկար նախկինում: Հունվարի մեկից գազալցակայաններում և բենզալցակայաններում թանկացումներ սկսվեցին, ընդ որում` որոշ տեղերում անհամաչափ: Ո՞րն է նմանատիպ իրավիճակներում պետության դերը: «168.am» կայքի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի դիտարկմամբ,օրինակ՝ «Պետության դերը վերահսկելն է, որ խաղի կանոնները չխախտվեն, որ շուկայում գերիշխող դիրք ունեցողները չչարաշահեն այդ դիրքը, դավադիր համաձայնություններ ձեռք չբերվեն և գերշահույթներ ստանալու համար գները չհիմնավորված ձևով չբարձրացնեն »:
Արտահանման ծավալների աճի հիմնական պատճառը հանքարդյունաբերվող ապրանքների միջազգային գների աճն է,որն իր հերթին առաջացնում է ինֆլյացիա (ԱՄՆ դոլարի բարձր ստացականներ, երկրում ԱՄՆ դոլարի արտարժույթի ծավալների աճ, իջեցնում է ԱՄՆ դոլարի արժեքը, հետևաբար աճում են գները, որպեսզի կոմպենսացնեն տարբերությունը: Սա հանքարդյունաբերվող ապրանք արտահանող ցանկացած երկրի տնտեսության դասական պատասխանն է նման իրավիճակին):
Հունվարի 19-ին «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ թանկացումների դեմ երթ տեղի ունեցավ: Հավաքի մասնակիցները պահանջում էին հարկային օրենսգրքի փոփոխություն, դրույքաչափերի իջեցում, թանկացումների չեղարկում: «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ «Ոչ մի քաղաքացի չի կարող խնդիր չունենալ թանկացման հետ: Խնդիրը նրանում է, թե նա արդյո՞ք կձևակերպի դա, կբարձրաձայնի այդ մասին»: Քաղաքացիները հավաքվել էին «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց: Երթի մեկնարկից առաջ կազմակերպիչներն առաջարկեցին հրելով առաջ տանել «ВАЗ 2101» մակնիշի կանաչ մեքենան` «ջորին», որը երթի մասնակիցների համոզմամբ՝ լավագույնս է խորհրդանշում երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը։ Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում «ջորին» աջ թեքվեց և կանգնեց: Երթը շարունակվեց կենտրոնական փողոցներով և ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Հանրությանն այլ բան, քան «եղանակային» փոփոխություններին ակնապիշ հետևելը չի մնում …
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.