«Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կինը` Նունե Նալբանդյանը և կրտսեր որդին, ձերբակալվել են՝ թմրանյութ փոխադրելու կասկածանքով։
NEWSPRESS.am-ի աղբյուրների համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և նախաբացթողումային հսկողության վարչությունները նրանց մոտ հայտնաբերել են մարիխուանայի յուղ, որը մայրն ու որդին փորձել են Հայաստան ներկրել՝ դեղորայքի անվան ներքո։
Մեր աղբյուրի համաձայն՝ Աբրահամյանի կնոջն ազատ են արձակել, իսկ տղան դեռ ձերբակալված է։ Ընթանում է նախաքննություն։
Ճիշտ է արդյո՞ք, որ Աբրահամյանի կինն ու որդին թմրանյութ ներկրելու փորձ են արել: Հարցին ինքը՝ Վաղարշ Աբրահամյանը, պատասխանեց․
«Ո՞ր կինը, հա, բայց իրանք Ամերիկա չեն եղել, համ էլ կինս հիմա ազատվել, թյուրիմացություն է եղել»։
Հարցին, թե նա հերքո՞ւմ է, որ դեղորայքի անվան տակ կինն ու որդին թմրանյութ են բերել, Աբրահամյանը ասաց․
«Դե, ընկերոջս կինը ռակով հիվանդ ա, էնտեղից դեղ են բերել, էն էլ զիբիլ ա դուրս եկել»։
Ի պատասխան էլ այն հարցի, թե ուզում է ասել՝ տեղյակ չե՞ն եղել՝ ինչ են բերում, Աբրահամյանը նշեց.
«Չէ դե, բերել են, որ կասկածել են, տարել են ստուգել, տենց զիբիլա դուրս եկել, բայց կնոջս բաց են թողել։ Հիմա գործը նախաքննության փուլում ա։ Էս երկու օրը, կտեսնեն՝ ինչ ա, տղայիս էլ բաց կթողնեն էլի»
Ոսկու շուկայի սեփականատերը չցանկացավ այլևս որևէ հարցի պատասխանել: Մեզ այլևս նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ, քարտուղարուհու խոսքով, Աբրահամյանը զբաղված էր։
«Հենց ազատվի, կասեմ ձեզ զանգի»,-ասաց քարտուղարուհին, թեև, ինչպես և ակնկալվում էր, իր տղաների քրեական արկածներն ամեն անգամ քողարկող հայրն այդպես էլ «չազատվեց»։
Հարկ է միայն նկատել, որ նրա որդիները՝ Արտյոմ և Արթուր Աբրահամյաններն արդեն աչքի են ընկել իրենց քրեական անցյալով ու մեկ անգամ չէ, որ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, սակայն իր որդիների ճակատագրով հետաքրքրված հայրը, չցանկանալով նրանց անվան վրա բիծ թողնել, ամեն անգամ տղաներին փրկել է ճաղերի հետևում հայտնվելու ճակատագրից։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.