20 զորակոչիկի ամառային զորակոչից ազատելու հիմք հանդիսացող հիվանդությունների կեղծ ախտորոշումներով` կաշառքի դիմաց ակտեր տրամադրելու գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ քրեական գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի» ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանը, նույն ԲԿ-ի ակնաբուժական կլինիկայի ղեկավար Թադևոս Հովհաննիսյանը, «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի» բժշկական փորձագիտության գծով փոխտնօրեն, բժշկական կենտրոնի զորակոչիկների բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի անդամ Մարինե Կանդայանը և Թալինի տարածքային զինվորական կոմիսար, մայոր Տիգրան Հայրապետյանը:
Այսպիսով, ըստ մեղադրանքի՝ Ալլա Հովհաննիսյանը, ընդգրկված լինելով բժշկական կենտրոնի զորակոչիկների բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կազմում՝ նախնական համաձայնության գալով նույն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, հանձնաժողովի մյուս անդամ Թադևոս Հովհաննիսյանի և «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի» բժշկական փորձագիտության գծով փոխտնօրեն, բժշկական կենտրոնի զորակոչիկների բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի անդամ Մարինե Կանդայանի հետ, իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու՝ թվով 20 զորակոչիկների վերաբերյալ 2014թ. ամառային զորակոչից ազատելու հիմք հանդիսացող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտեր տրամադրելու համար ինքնությունը չպարզված անձանցից որպես կաշառք ստացել է տարբեր չափի գումարներ, կամ, օգտագործելով իր պաշտոնեական դրությունը, միջնորդել է Մարինե Կանդայանին կաշառքի դիմաց տրամադրել այդպիսի ակտեր։
Ըստ Տիգրան Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի՝ 1992թ. Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցելու ընթացքում ապօրինի ձեռք է բերել և Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում գտնվող իր առանձնատուն է տեղափոխել թվով 92 հատ 9 մմ տրամաչափի և 476 հատ 7,62մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ։ Բացի այդ, Տ.Հայրապետյանը, ծառայելով Թալինի տարածքային զինկոմիսարիատում որպես զինվորական կոմիսար, կոչումով մայոր, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կատարել է կաշառքի միջնորդություն։
Ալլա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2,3 կետերով և 313-րդ հոդվածի 2-րդ կետով, Մարինե Կանդայանին՝ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2,3 կետերով և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Թադևոս Հովհաննիսյանին՝ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2,3 կետերով, Տիգրան Հայրապետյանին՝ 313-րդ հոդվածի 2 –րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կաշառքի դիմաց կեղծ ակտեր տրամադրելն են արժեցել է 500-1500 ԱՄՆ դոլար:
Ալլա Հովհաննիսյանը, դատաքննության ընթացքում օգտվել է իր դատավարական իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն իր վերջին խոսքում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ, սակայն մասնակիորեն իրեն մեղավոր է ճանաչել և նշել, որ թույլ է տրվել որոշակի սխալներ, խնդրելով իր նկատմամբ մեղմ մոտեցում ցուցաբերել:
Գործով մյուս ամբաստանյալները՝ Թադևոս Հովհաննիսյանը, Մարինե Կանդայանը և Տիգրան Հայրապետյանը իրենց մեղավոր չեն ճանաչել առաջադրված մեղադրանքում:
Ավելին, Տիգրան Հայրապետյանը հայտարարել է, թե ինքը կաշառքի միջնորդություն չի կատարել ընդամենը զինծառայողի հորը որպես համագյուղացի ճանաչելով և տեղեկանալով, որ երիտասարդը ունի տեսողության հետ կապված խնդիրներ՝ դիմել է Մարինե Կանդայանին որպեսզի ակտում նշվի զորակոչիկի իրական հիվանդությունը:
Ինչ վերաբերում է ապօրինի զենքի պահելու դրվագին, ապա այդ մասով Տիգրան Հայրապետյանն իրեն մեղավոր է ճանաչել:
Դատարանն արձանագրել է, որ Ալլա Հովհաննիսյանին և Մարինե Կանդայանին ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը նույնպես ընդգրկվում է կաշառք ստանալու հանցակազմի մեջ, քանի որ նրանց դիտավորությունը այդ դրվագներով, վերջին հաշվով, ուղղված է եղել ոչ թե կաշառքի միջնորդություն կատարելուն, այլ միասնական դիտավորությամբ խմբի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալուն:
Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ նշված պայմաններում չնայած Ալլա Հովհաննիսյանին, Մարինե Կանդայանին և Թադևոս Հովհաննիսյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներին, սակայն նկատի ունենալով, որ դրանով վատթարանում է ամբաստանյալների վիճակը և խախտվում է նրանց պաշտպանության իրավունքը, ուստի մեղադրանքը խստացման առումով փոխելն անթույլատրելի է:
Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ Ալլա Հովհաննիսյանը և Մարինե Կանդայանը դատապարտվել են 4 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրանց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ նշանակվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Թադևոս Հովհաննիսյանը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Տիգրան Հայրապետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է 300 000 ՀՀ դրամ տուգանքի, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` 1 տարի ժամկետով ազատազրկման:
Նշենք նաև, որ գործով վերաքննիչ բողոք է բերվել նախ դատախազի կողմից՝ պահանջով Ալլա Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ: Մարինե Կանդայանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ : Իսկ Թադևոս Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել 15 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ:
Վերաքննիչ բողոք է բերվել նաև Տիգրան Հայրապետյանի կողմից՝ պահանջով բեկանել և փոփոխել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` իր մասով դատավճիռը՝ և ՀՀ քրեական օրենսգրքի 313 –րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում ճանաչել և հռչակել իր անմեղությունը, իսկ 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը, բավարարվելով արդեն իսկ նախաքննության ընթացքում կրած 5 ամիս 16 օր կալանավորման ժամկետով կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Թադևոս Հովհաննիսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքով պահանջ է ներկայացվել բեկանել իր վերաբերյալ դատավճիռը, ճանաչել և հռչակել իր անմեղությունը, իսկ մեղքը հաստատված համարելու դեպքում նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.