Արցախի պաշտպանության նախարարությունը տարածեց տեղեկություն Ադրբեջանի անօդաչու սարքերի կիրառման մասին, ըստ որի, ադրբեջանական զինուժը անօդաչուներով հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ականանետի արկ եւ սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ: Հարվածները եղել են առաջնագծի նույն ուղղության տարբեր հատվածների վրա:
Ադրբեջանի անօդաչուների այդ հարվածներից հայկական կողմը բարեբախտաբար չունի մարդկային կորուստ:
Հարվածային անօդաչուների կիրառումը փաստորեն հաջորդել էր Կրակովում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը, որ տեղի ունեցավ հունվարի 18-ին: Հանդիպումից հետո հայտարարվեց, թե կողմերը համաձայնություն ունեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային հնարավորությունն ընդլայնելու հարցում:
Շփման գծում Ադրբեջանի գործողությունները գրեթե միշտ կապվում են բանակցային գործընթացի այս կամ այն հանգրվանի հետ: Կապը բացառելն անշուշտ դժվար է, սակայն փաստ է նաեւ, որ Բաքուն առաջնագծում հրադադարի խախտման գնում է նաեւ այն ժամանակ, երբ չկա բանակցային մոտալուտ որեւէ հանգրվան, հանդիպում կամ համանախագահների այց: Հետեւաբար խիստ հարաբերական է առաջնագծում Բաքվի գործողությունների եւ բանակցային գործընթացի ժամանակագրական կապը:
Միաժամանակ կասկածից վեր է, որ առաջնագծում Բաքվի վարքագիծը կապ ունի ընդհանրապես քաղաքական կամ ռազմա-քաղաքական իրավիճակի հետ, որ առկա է թե Արցախի խնդրում, թե տարածաշրջանում: Այստեղ տեղի են ունենում տրանսֆորմացիոն գործընթացներ, որոնց առանցքային մեկնակետ էր ապրիլյան պատերազմը եւ դրանում Ադրբեջանի ռազմավարական ձախողումը:
Թե առաջնագծում, թե այսպես ասած բանակցային գործընթացում տեղի են ունեցել կամ առնվազն սկսվել են խորքային փոփոխություններ, որոնք էապես սահմանափակել են Ադրբեջանի ռազմական կամ ռազմա-քաղաքական դիվանագիտության հնարավորությունը:
Դրա միջոցով Բաքվին հնարավոր է եղել որոշակիորեն առաջ բերել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրման օրակարգի քննարկումներում, մյուս կողմից սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը պարբերաբար փորձելու է գտնել սողանցք, որի միջոցով կարող է վերականգնել ռազմական դիվանագիտության հնարավորությունը:
Ներկայում դա բարդ է, սակայն կասկածից վեր է, որ Բաքուն չի հանձնվելու եւ փորձելու է նորանոր մեթոդներ: Ըստ ամենայնի, հունվարի 20-ին առաջնագծում անօդաչուների կիրառումն այդ փորձի դրսեւորում է, եւ Բաքվի առանցքային նպատակը եղել է ոչ թե բանակցային գործընթացի վրա ազդելը, այլ ռազմարդյունաբերական փորձարկումը:
Անօդաչուների կիրառման առանձնահատկությունը, դատելով Արցախի ՊՆ հաղորդագրությունից՝ ընդհուպ զավեշտալի առանձնահատկությունը, թերեւս հուշում է, որ Ադրբեջանը փորձարկել է իր մշակումների արդյունքը: Դեռեւս ամիսներ առաջ եղան տեղեկություններ, որ Բաքուն քայլեր է ձեռնարկում անօդաչու սարքերի արտադրություն սկսելու ուղղությամբ:
Միեւնույն ժամանակ ուշագրավ է, որ դա եղավ Իսրայելից ձեռք բերած անօդաչուների հետ կապված աղմկոտ պատմությանը զուգահեռ, որի վերաբերյալ Իսրայելի ՊՆ-ն սկսեց քննություն, եւ դադարեցվեցին մատակարարումներն Ադրբեջան:
Չի բացառվում, որ Բաքուն փորձում է այլեւս ստեղծել իր անօդաչուները, ասպես ասած ռեգիոնալ զարգացումներից իր ռազմա-տեխնիկական «անկախությունն» ապահովելու համար:
Միեւնույն ժամանակ, խոսքն իհարկե զուտ անօդաչուների մասին չէ, այլ ռազմարդյունաբերական ընդհանուր քաղաքականության:
Բաքուն փորձում է այդպիսով Հայաստանին նոր մարտահրավե՞ր նետել, թե՞ ստիպված է արձագանքել իր շուրջ ստեղծված վիճակին, ռազմա-քաղաքական արգելակող գործոններին եւ ի վերջո հայկական կողմի նետած ռազմարդյունաբերական մարտահրավերին:
Դեկտեմբերի սկզբին Սերժ Սարգսյանը քառօրյա այց կատարեց Արցախ, որի ընթացքում հայտարարվեց, որ նրան են ներկայացվել հայկական նոր զինատեսակների մշակումներն ու դրանց հնարավորությունը:
Նկատելի է, որ չավարտված պատերազմը թեւակոխում է նոր փուլ՝ ռազմարդյունաբերական դիմակայության կամ ռազմարդյունաբերական դիվանագիտության փուլ: Արցախյան առաջին պատերազմից հետո հրադադարի երկու տասնամյակի ընթացքում հայկական կողմը խաղաղության մրցակցությունում գործնականում միշտ եղել է Ադրբեջանի «հետեւից հասնողի» դերում, ինչն էլ ի վերջո հանգեցրեց ապրիլյան քառօրյայի:
Դրանից հետո հռետորաբանության մեջ շրջանառության մեջ մտավ խաղաղության համար «վաղվա պատերազմին» պատրաստվելու անհրաժեշտությունն ու հրամայականը, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը կառուցել ագրեսիայի վրա: Այդ պայմաններում խաղաղությունը պահելու միակ գործուն միջոցը իսկապես դառնում է «վաղվա պատերազմին» պատրաստվելը, այսինքն, ի տարբերություն նախաապրիլյան երկու տասնամյակի, նվազագույնը հաջորդ տասնամյակում կամ տասնամյակներում Ադրբեջանից առաջ քայլելը: Ռազմարդյունաբերությունն այդ տեսանկյունից լինելու է ոչ միայն ռազմա-տեխնիկական, այլ նաեւ ռազմա-քաղաքական առանցքային գործոնը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.