armeniasputnik.am Իսրայելի և Իրանի հատուկ ծառայությունները Ադրբեջանը «մարտի դաշտի» են վերածել, կարծում են փորձագետները:
Թեհրանը խիստ պատասխան կտա Ադրբեջանին, եթե ապացուցվի, որ նրա տարածքն Իսրայելի կողմից օգտագործվել է Իրանում բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Նրա խոսքով` եթե 2016 թվականի նոյեմբերին «Մոսսադի» ղեկավար Յոսի Կոհենը բացահայտ խոստովանեց, որ նա աշխատակիցներ ունի Ադրբեջանի պետական անվտանգության նախարարությունում, ապա նրանք կարող են օգտագործվել ցանկացած երկրում սադրանքներ հրահրելու համար:
«Կասկած չունեմ, որ դրանք օգտագործվել են բազմիցս: Իրանի դիվանագիտական ներկայացուցիչները, ում հետ բախտ եմ ունեցել շփվելու, առանձին զրույցներում բաց կերպով ասում էին, թե ինչ հանգամանքներում են նրանք արձանագրել Իսրայելի հատուկ ծառայությունների գործունեության արդյունքները», — ասաց Շաքարյանցը:
Քաղաքագետի խոսքով` Իրանը մի քանի անգամ բավական խիստ է արձագանքել Ադրբեջանում ծավալված նման գործունեությանը:
Նա ընդգծեց, որ Իրանի պաշտպանության նախարարները` Բաքու այցելելիս, մի քանի անգամ հանդիպել են երկրի բարձրագույն ղեկավարության, հոգևոր առաջնորդի հետ ու ցույց տվել Ադրբեջանում նախատեսված թիրախները, որոնք անհրաժեշտության դեպքում հրթիռային հարձակումների կենթարկվեն:
«Ադրբեջանը վախենում է հատել կարմիր գիծը, դրանից հետո Իրանի պատասխանը ջախջախիչ է լինելու», — ասաց Շաքարյանցը:
Ադրբեջանի տարածքից երրորդ անձանց կողմից կազմակերպած ակցիաների նկատմամբ Իրանի խիստ արձագանքը, նրա խոսքով, հաստատել է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվող քաղաքագետ Արիֆ Յունուսովը:
Մյուս կողմից, Շաքարյանցի կարծիքով՝ Ադրբեջանն ակտիվ օգտագործվում է նաև Իրանի հատուկ ծառայությունների կողմից, այդ պատճառով էլ ԻԻՀ-ն սառնասրտորեն է վերաբերվում «Մոսսադի» պաշտոնական ներկայությանը: Չէ՞ որ, քաղաքագետի խոսքով, Իրանը պատասխան խաղ է տանում:
Շաքարյանցի տրամաբանությանը հետևելով` նման օրինակ կարելի է համարել 2016 թվականին Ադրբեջանի ռազմական գործարանում տեղի ունեցած տարօրինակ պայթյունը: Հաշվի առնելով այն, որ գործարանը մոտ է Իրանի հետ սահմանին, ինչպես նաև այն, որ գործարանի շինարարության մեջ ներգրավված էին Իսրայելն ու Թուրքիան, փորձագետի խոսքով, կասկածներ կան կատարվածի պատահական լինելու հարցում:
«Եթե հաստատվի այն տեղեկությունը, որ Իրանում բողոքի ակցիաները երրորդ երկրների կողմից են կառավարվում, ապա հակամիջոցներ կկիրառվեն: Օրինակ՝ երկրում զանգվածային իրանամետ ակցիաներ կկազմակերպվեն: Իրանը ցույց կտա, թե ով է իրավիճակի «իրական տերը»», — ասաց Շաքարյանցը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր հերթին նշեց, որ երրորդ երկրների միջամտության մասին Իրանի իշխանությունները հայտնել էին դեռ բողոքի ալիքի ամենասկզբում:
«Երկրների շարքում նրանք հիշատակել էին նաև Իսրայելին, ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային: Իրանական ԶԼՄ-ներում ես չեմ հանդիպել գրառումների, համաձայն որոնց Իսրայելը գործել է Ադրբեջանի տարածքից: Նման հայտարարություններ էին անում Ադրբեջանի բնիկ ժողովուրդները», — ասաց Տոնոյանը:
Ընդ որում, նրա խոսքով, նման հավանականություն կա, հատկապես հաշվի առնելով նախկին օրինակները:
Դեռ Ահմադինեջադի նախագահության օրոք անդադար նման նորություններ հայտնվում էին, մասնավորապես, Թեհրանում հայտարարել էին, որ իսրայելական ԱԹՍ-ն հենց Ադրբեջանի տարածքից է երկիր ներխուժել:
«Եվս մեկ դեպք` միջուկային տեխնոլոգիաների իրանցի մասնագետների սպանությունը, որում մեղադրեցին Իսրայելի հատուկ ծառայություններին: Այս անգամ ևս տեղեկություն էր հայտնվել, որ մարդասպանները կարող էին երկրի ներխուժել Ադրբեջանի տարածքով», — ասաց Տոնոյանը:
Նման նախադեպերը հաշվի առնելով՝ նա չի բացառում, որ Իրանում Իսրայելի կողմից նաև վերջին ելույթների ժամանակ կարող էր Ադրբեջանի տարածքն օգտագործվել, թեև ապացույցներ դեռ չեն ներկայացվել:
Հյուսիսային հարևանի տարածքից սպառնալիքները չեզոքացնելու համար, Տոնոյանի խոսքով, Իրանը կրոնական գործոնն է օգտագործում: Ինչն, իր հերթին, որոշակի հակաիսրայելական հռետորություն է ենթադրում:
Վառ օրինակ է մի շարք մուսուլմանական երկրներում ամեն տարի ի աջակցություն Պաղեստինի «Հողի պաշտպանության օրվա» անցկացումը: Նման ակցիաներ, Տոնոյանի խոսքով, նաև Ադրբեջանում են անցկացվում, դրանք ֆինանսավորվում են Իրանի կողմից:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.