Բոլորին «շնորհավորում ենք». հայրենի Կառավարությունը, պարզվում է, «գտել» է երկրի վիճակը շտկելու, առաջիկա տարում ակնկալվող փորձությունները հաղթահարելու ու Հայաստանը վերջապես զարգացման ուղի տեղափոխելու ճանապարհը:
Հունվարի 11-ին, պարզվում է, Կառավարությունը հավանության է արժանացրել Ֆինանսների նախարարության աշխատակազմի` թանկարժեք իրերի օտարման միջոցառումների 2018-2021 թթ. ծրագիրը։ Ինչպես պարզ է դառնում դիցուք նախարար Վարդան Արամյանի ներկայացրած «հիմնավորումից», Հայաստանի գանձարանի պահուստային ֆոնդերում առկա բոլոր թանկարժեք քարերի (4712 հատ արհեստական քար, 1177 գրամ արհեստական քարերից շարաններ, 256,3 կարատ զմրուխտ, 3575,76 կարատ ադամանդ, ընդհանուր առմամբ ավելի քան 100 կիլոգրամ արծաթյա ու ոսկյա իրեր և այլն) աճուրդի հանման բուն պատճառն այն է, որ խեղճ պետությունն այլևս ի վիճակի չէ դրանք պահել ըստ պատշաճի (ծախսատար է): Հետևաբար` այս ողջ բարիքը որոշել են մոտ 1,5 մլրդ դրամով արագի մեջ «խուրդել»:
Սույն ցավալի իրողության հետ կապված առաջ է գալիս 2 հարց: Հարց համար առաջին` ինչպե՞ս պատահեց, որ պետությունը հայտնվեց մի վիճակում, երբ տարրական կարիքները հոգալու համար փաստացի ստիպված է սեփական պահուստները վաճառքի հանել, և կամ որքանով կարելի է սույն քայլն արդարացված համարել: Հարց համար երկրորդ` հատկապես ինչպե՞ս են ծախսվելու վաճառքից գոյացած գումարները, և, որ ոչ պակաս կարևոր է, ովքե՞ր են դրանք գնելու և ի՞նչ նպատակով:
Հարցը, թե ինչպես պատահեց, որ բանը հասավ պետական գանձարանի պահուստային ֆոնդերին, խոսակցության, թերևս, մեկ այլ, շատ ավելի ծավալուն վերլուծության թեմա է: Մի բան, սակայն, ակնհայտ է` այս ողբերգական վիճակը հետևանք է տարիներ շարունակ պետության, պետական միջոցների նկատմամբ Հայաստանի վերնախավի կողմից ցուցաբերվող վերաբերմունքի: Եթե չենք սխալվում, ամիսը մեկ մի նոր վարկ ու պարտք է Հայաստանը միջազգային ֆինանսական կազմակերպություններից վերցնում ու փոշիացնում, տարբեր կոռուպցիոն մեխանիզմներով երկրից տարեկան միլիարդներ են արտահոսում, ցանկցած մեկը, որին գեթ մեկ անգամ հաջողվում է թեկուզ միջին կարգի պետական պաշտոն զբաղեցնել, մի քանի ամսում ոչ գաղտնի միլիոնատերի է վերածվում և այսպես շարունակ: Այսինքն` փող երկրում իրականում կա ու այն էլ բավարար: Եվ ուրեմն` կոնկրետ ի՞նչ է տալու պետությանը Արամյանի առաջարկածը: Չէ որ այդ գումարն ընդամենը, ասենք, մի քանի խոշոր «շնաձկների» գրպանի ծախսի փող է. միայն «Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրից» թալանածի կեսը հետ բերելը բավարար կլիներ` նման քայլից առհասարակ հրաժարվելու համար, եթե խնդիրն ընդամենը բյուջե լցնելն է:
Ո՞ւր է այն երաշխիքը, որ համապատասխան միջոցները ծախսվելու են՝ ըստ նշանակության: Պետությունը մշակե՞լ է այնպիսի մի մեխանիզմ, որով հնարավոր լինի վերահսկել ու պարզել` ո՛ր լուման ո՛ր ուղղությամբ գնաց, ո՞ւմ գրպանը գնաց, ի՞նչ ճակատագրի արժանացավ: Ո՛չ: Նույնիսկ չի բացառվում, որ Արամյանի գաղափարը` թանկարժեք քարերը վաճառքի հանելու վերաբերյալ, իրականում մտահղացվել է որոշակի շրջանակների կողմից հատուկ նպատակով. փորձ են անում անձամբ տիրանալ այդ թանկարժեք քարերին: Կներե՛ք, իսկ ով է ասել, որ ներկայացված 1,5 մլրդ թիվը ճիշտ թիվ է: Կա՞ն, արդյոք, երաշխիքներ առ այն, որ սույն թիվը ոչ թե հորինված է, այլ` միանգամայն իրական ու համապատասխանում է թանկարժեք քարերի ճիշտ արժեքին: Հարցն այս իրականում արմատական ու գերկարևոր է, քանի որ ռիսկ իսկապես կա. կոռուպցիայի հավանականությունը որևիցե կերպ չի կարելի բացառել: Այսինքն` փոխանակ կոռուպցիան կրճատելու, ճիշտ հարկային քաղաքականության միջոցով բյուջեն փող լցնելու, բիզնես մթնոլորտը երկրում բարելավելու, դաշտն ազատականացնելու և այլ նմանատիպ պետականամետ քայլեր ձեռնարկելու` մարդիկ փաստացի պետության հարստության մի կարևոր մասն են վաճառքի հանել`այդպես էլ, ըստ էության, չհիմնավորելով սույն քայլը:
Կառավարության այս հապճեպ որոշման հիմքում կարող է և այլ պատճառ լինել: Բանն այն է, որ համաշխարհային ֆինասական կառույցները, որոնց մեր երկիրը միլիարդներով փող է պարտք, սկսել են խեղդել ու գումարները, դրանց տոկոսները հետ պահանջել: Ու հիմա կառավարությունը, բնականաբար, առանց մասնավոր շահեր ոտնահարելու, բացառապես պետության հաշվին փորձում է փող հայթայթել` առանց մտածելու դրա հետևանքների մասին:
Իսկ այս ամենը մեկ բանի մասին է վկայում. մեր երկրում խնդիրներին տրվում են ոչ թե ստրատեգիական, այլ իրավիճակային լուծումներ, ու սա հենց դրա վառ ապացույցն է: Կվերցնեն «բրիլիանտներն» ու մի քանի տարի հետո «հայդա Փարիզ». ոչ տեսել ենք, ոչ լսել: Այդպես և՛ իրենք գոհ կլինեն, և միջազգային ֆինասնական կառույցները:
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.