« Հունվարի 8-ի լուսադեմին քրեական հեղինակություն համարվող Արա Վարդանյանի (Ճվճվ Արո) որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով ՃՈ երկու տեսուչ է զոհվել, շարունակում է հասարակական լայն հնչեղություն ունենալ:
Երեկ առավոտյան հրապարակվեց ողբերգական վթարի տեսանյութը, որը լայն քննարկման առարկա դարձավ սոցիալական ցանցերում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է BMW X6 մակնիշի ավտոմեքենան բախվում Սայաթ-Նովա խաչմերուկով անցնող և դեպի Օպերա ընթացող Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային: Տեսանյութը դիտելիս պարզ է դառնում, որ ՃՈ ավտոմեքենան փողոցն անցնում է այն պահին, երբ մյուս ավտոմեքենաները շարունակում են տեղում կանգնած մնալ, ասել է թե՝ կարմիր լույսի տակով: BMW X6-ի բախումից հետո Toyota Corolla-ն մի քանի տասնյակ մետր շպրտվում է դեպի Աբովյան խաչմերուկ, իսկ BMW X6-ը դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվում կանաչապատ տարածքում գտնվող գովազդային վահանակին: Երեկ արդեն դեպքի վայրից հեռացրել էին ջարդուփշուր արված գովազդային վահանակը, դեպքի վայրից դեռ չէր հեռացվել Toyota Corolla մակնիշի տարբերանշանը և մի քանի ջարդուփշուր արված մասեր ևս: Իսկ այն վայրում, որտեղ հանգրվանել է ջախջախված ՃՈ մեքենան, ծաղկեպսակ էր դրված:
Ողբերգական ավտովթարի տեսանյութը լայն քննարկման առարկա դարձավ. հատկապես քննարկվում էր այն հանգամանքը, որը ՃՈ մեքենան լուսացույցի կարմիր լույսի ժամանակ է անցել՝ չզիջելով անգամ հետիոտներին: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ՃՈ տեսուչները գտնվել են ծառայության մեջ և իրականացրել գիշերային հերթապահություն։ Համաձայն Ճանապարհային երթևեկության կանոնների 4-րդ գլխի 26-րդ կետի ՝ կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (Լուսացույցի և կարգավորողի ազդանշանները) (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI , XIX և XXI բաժինների պահանջները: Այսինքն՝ ՃՈ տեսուչների գործողություններն օրենքի շրջանակներում են եղել:
Վթարի հետևանքով «Toyota Corolla» մակնիշի վարորդ ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ նրա գործընկեր Խաչիկ Գասպարյանը մահացել է մի քանի ժամ անց՝ հիվանդանոցում: Ինչ վերաբերում է BMW X6-ին, ապա վարորդը՝ քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը, դեպքից հետո դիմել էր փախուստի, ապա ինքնակամ ներկայացել ոստիկանության բաժին: Նրանից բացի, BMW X6-ում երկու ուղևոր է եղել, որոնք ևս ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն չեն հոսպիտալացվել:
Նախօրեին երեկոյան Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով: Մեր տեղեկություններով, նա հրաժարվել է դեպքի վերաբերյալ ցուցմունք տալ: Նույն այդ տեղեկություններով, մի քանի վկաներ նշել են, որ դեպքի օրը Սարգիս Վարդանյանը խմիչք է օգտագործել: Թե որքանով են համապատասխանում այս տեղեկություններն իրականությանը, կպարզվի սույն գործով նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացությունից հետո:
Երեկ պարզվեց նաև, որ Սարգիս Վարդանյանը 2014 թվականին մեկ տարով զրկված է եղել վարորդական իրավունքից, ավելին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝
Սարգիս Վարդանյանի կողմից վարորդական իրավունքը կրկին վերականգնելու մասին տվյալներ վարույթն իրականացման մարմնին հայտնի չէ: Սա էլ, ըստ էության, նշանակում է, որ Սարգիս Վարդանյանը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի: Մեր հարցին ի պատասխան Տռուզյանն ասաց նաև, որ կան ցուցմունքներ, որոնց համաձայն BMW X6-ը գերազանցել է թույլատրելի արագությունը: Նրա խոսքով՝ սրանք նախնական տվյալներ են, որոնք ստուգվում են: Նա ասաց, որ նշանակվել է դատաավտոտեխնիկական, դատաքիմիական, դատակենսաբանական, մանրաթելային փորձաքննություն և քննություն է տարվում պարզելու վթարի իրական հանգամանքները:
Արա Վարդանյանը (Ճվճվ Արո) մահացել է ամիսներ առաջ՝ գլխի ինշեմիկ ինսուլտից: Նրա երկու որդիները բազմաթիվ անգամ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, սակայն ինչպես բերման են ենթարկվել, այնպես էլ՝ ազատ արձակել: Ակնհայտ է, որ նրա որդիները վայելում են իշխանությունների հովանավորչությունը, հակառակ պարագայում վաղուց արդեն իրենց մասնակցությամբ հարուցված քրեական գործերից մեկով անազատության մեջ կլինեին, այդպիսով վտանգ չդառնալով հանրության համար, և ի վերջո չէին խլի երիտասարդ ոստիկանների կյանքը: Այս անգամ էլ հանրությունը լուրջ կասկածներ ունի, որ քրեական սույն հեղինակության որդիները կպատժվեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահի դրությամբ Սարգիս Վարդանյանը մեղադրվում է անզգույշ հանցագործություն կատարելու մեջ, կամ ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ դժբախտ պատահարի, հետևաբար՝ իսկապես չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն իր հերթական օժանդակությունը «շռայլի» Սարգիս Վարդանյանին:
Անցյալ տարեվերջին Սերժ Սարգսյանը ՏԻՄ և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում ասաց. «Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել»: Այնպես որ, Սարգիս և Սերժ Վարդանյանները գուցե այս անգամ էլ խուսափեն պատասխանատվությունից, չնայած նրա, որ մարդկային կյանքեր են խլվել և ընտանիքներ դժբախտացել»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.