Բառապաշարով ու հագուկապով տարբերվող վարչապետը
2016 թվականի սեպտեմբերին Մոսկվայից Երեւան` որպես վարչապետ գործուղված Կարեն Կարապետյանը փոքր-ինչ ակտիվացրեց երկրի ներքաղաքական կյանքը եւ իր ակտիվությամբ աչքի ընկավ լճացած իշխանական գործիչների կողքին՝ նախ կոստյումի պիջակն ուսին, աթոռին գցելով, հետո քարոզարշավին թմբուկ նվագելով:
Ներկայացնում ենք վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թվականի այն խոսքերը, որոնք լայնորեն քննարկվեցին ու քննադատվեցին, բայց արդյունք չտվեցին:
«Մենք ֆանտաստիկ ներուժ ունենք՝ մարդկային կապիտալը»
Վարչապետը կարծում է, որ մարդկային կապիտալը Հայաստանի համար ֆանտաստիկ ներուժ է: Այդ պատճառով էլ, ըստ նրա, կառավարության համար կարեւոր է այդ կապիտալի զարգացման պայմաններ ստեղծել, նախեւառաջ, արդար, հավասար եւ մրցունակ տնտեսական դաշտ:
«Ես բազմիցս ասել եմ, որ տարբեր հարցումների արդյունքներով, ամենաերջանիկ երկրների թվին պատկանում են այն երկրները, որոնք առավելագույն բարենպաստ պայմաններ են ստեղծել աշխատող մարդու, ստեղծագործող մարդու համար: Այդ երկրների թվում չկան նրանք, որոնք ունեն գազ, նավթ եւ այլ նմանատիպ հարստություններ»,-2017 թվականի ընթացքում նշել է վարչապետը:
«Առանց «ստվերի» դեմ պայքարի մեր տնտեսությունն ապագա չունի»
«Հասկանալի է այդ հարցում առկա դժգոհությունը: Երբեմն գործարարները կարծում են, որ ողջ բեռը դրված է «սպիտակ» տնտեսության ուսերին, իսկ «ստվերին» ոչ մի ուշադրություն չենք դարձնում: Հնարավոր է՝ դժգոհությունն արդարացված է, բայց եթե մենք չպայքարենք «ստվերի» դեմ եւ ամեն ինչ տեղափոխենք «սպիտակ դաշտ», ապա մեր տնտեսությունն ապագա չի ունենա»,-նշել է վարչապետը:
«Մենք փոխում ենք միջավայրը, նշանակում է՝ կոռուպցիայի համար այն բարդ ենք դարձնում»
«Մենք բոլորս խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Չգիտեմ որեւէ կառավարություն կամ վարչապետի, ում կհարցնեին՝ Դուք պայքարու՞մ եք կոռուպցիայի դեմ: -Իսկ նա պատասխաներ՝ ոչ: Եվ երբ ես խոսում եմ ստվերի դեմ պայքարի մասին, ես նկատի ունեմ նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը»,-ընդգծել էր Կ. Կարապետյանը, բայց այդպես էլ ամբողջ տարվա ընթացքում ականատես չեղանք, որ որեւէ մեկ օլիգարխ, գործարար կամ իշխանավոր կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու համար պատասխան տար:
«Պետք է պայմաններ ստեղծել Հայաստանը սփյուռքի համար հետաքրքիր դարձնելու համար»
«Մեզ պետք է գործակցել: Գուցե «պետք է» բառը շատ կատեգորիկ է հնչում, բայց անտրամաբանական կլիներ դա չանել»:
Հայաստանի զարգացման մեջ Կարապետյանը տեսնում է Հայաստանի, սփյուռքի եւ Արցախի փոխգործակցության հատուկ դերը:
Ըստ նրա, շատ կարեւոր է, որ սփյուռքի ներկայացուցիչներն իրենց ավանդը ներդնեն Հայաստանի կառավարչական կյանքում, կիսվեն իրենց մշակույթով: «Փոքրիկ օրինակ՝ սիրիահայերը եկել են Երեւան, եւ ռեստորանային ծառայության որակը բարելավվել է: Կարող եմ մի շարք բնագավառներ թվարկել, որտեղ սփյուռքի հետ գործակցությունը մուլտիպլիկատիվ արդյունք կտա»,-ասել է նա:
«Ես չեմ կարող ծանր բեռ դառնալ երկրի համար, եթե ոչ արդյունավետ աշխատեմ»
Կարապետյանն անցած տարվա ընթացքում նշել է, որ շատերին հետաքրքրում է, թե ինչ ժամկետով է նա եկել կառավարություն:
«Կա՞ երկար աշխատելու ցանկություն: -Այո, բայց եթե դա արդյունավետ լինի: Չեմ կարող ծանր բեռ դառնալ երկրի համար, եթե ոչ արդյունավետ աշխատեմ»,-ասել է վարչապետը:
«Պետք է այնպես անել, որ արտագաղթելու ցանկություն չլինի»
«Ձգտելու ենք Հայաստանում կյանքը այնպիսին դարձնել, որ արտագաղթ չլինի: Ինչպե՞ս պայքարել արտագաղթի դեմ: Պետք է ուղղակի այնպես անել, որ արտագաղթելու ցանկություն չլինի»,-ասել է վարչապետը:
Արտագաղթի դեմ պայքարող վարչապետը 2017 թվականին խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ակտիվ քարոզարշավ էր իրականացնում, իսկ Տավուշի մարզում քաղաքացիները դժգոհում էին իրենց ապրելակերպից, ասաց.
«Մի՛ վախեցրու, որ գնալու ես երկրից»,-բնակչի բողոքին ի պատասխան ասել էր Կարապետյանը:
Կարեն Կարապետյանը 2017 թվականի ընթացքում աջ ու ձախ հանձնարարություններ տվեց, սակայն այդպես էլ թերացող պատասխանատուներին պատժի ենթարկվելը չտեսանք:
«Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»
«էն յառի պետական կառավարիչները, որոնք տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»,-2017 թվականի հունվարի 30-ին դիմելով ՀՀ պետական գույքի կառավարման եւ օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ ասել էր Կարեն Կարապետյանը:
asparez.am
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.