Ամանորը տարվա ամենայուղալի հատվածն է հատկապես տաքսու վարորդների համար: Մի գավաթ խմիչքով Ամանորը շնորհավորելու, սառույցների վրա չերթևեկելու, շառից փորձանքից հեռու մնալու ցանկությունը՝ մեր հայրենակիցներին ստիպում է ավտոտնակում փակել մեքենաներն ու ապավինել տաքսու վարորդներին:
Կանխատեսելով ամեն տարի կարգ ու կանոնով կրկնվող թալանը՝ ArenaNews.am կայքը ներկայացնում է այն հիմնական հնարքները, որոնք օգտագործում են մեր հնարամիտ տաքսու վարորդները:
1. Եվ այսպես, մեծ հայտնագործություն չենք անի, եթե հնարքների շարքն սկսենք «Մանր չունեմ, մանր տվեք» մշտապես ակտուալ արտահայտությամբ: Սա պոպուլյար է միշտ՝ անկախ եղանակից, տոների մոտ կամ հեռու լինելուց ու անգամ այն հանգամանքից, թե վարորդն իսկապես ունի մանր, թե ոչ:
2. Եթե սովորական օրերին ընտրողն ուղևորն է, ապա տոներին ընտրողը դառնում է տաքսու վարորդը՝ «ուր եք գնում ասեք, կորոշեմ ազատ եմ, թե ոչ», ու եթե Ձեր ասած ճանապարհը կազմելու էր մինիմալ, ապա ցավում ենք՝ վարորդի կողմից մերժվելու եք միանշանակ:
3. Նախորդ կետի տրամաբանական շարունակությունն էլ այն է, որ շատ վարորդներ, լսելով թե ուր եք ուզում գնալ, նախապես են ասում գինը (ընդ որում՝ ոչ իրատեսական), համաձայն եք, նստեք, չէ՝ բարի ճանապարհ:
4. Եթե ուշադիր ուղևոր եք, ապա կհամաձայնեք, որ «այստեղ կանգնեք» արտահայտությանը սովորաբար հաջորդում է այն, որ վարորդը ևս մի քանի ավելորդ մետր է առաջ վարում՝ լիահույս լինելով, որ այդ չարաբաստիկ հաշվիչը վերջապես մի թիվ ավել էլ կփոխի:
5. Օգտվելով ձմեռային եղանակից՝ վարորդները շատ հաճախ օգտագործում են ևս մի հնարք. ճանապարհը շեղում են առավել երկար հետագծով՝ բացատրելով, թե մյուս՝ հիմնականում կարճ ճանապարհը սառցապատ է, այնտեղ խցանում կամ վթար է:
6. «Ինչ տաս, տաս» երբեմն ռիսկի եմ դիմում վարորդներն ու հիմնականում շահում՝ թասիբի գցելով հայ առատաձեռն ուղևորներին:
7. Շատ հաճախ էլ վարորդները զրույցի են բռնվում ուղևորի հետ, մտերմանում ու վերջում աստղաբաշխական գին ասում. դե ուղևորն էլ անհարմար է զգում մերժել կամ գին սակարկել իրեն արդեն հարազատ դարձած վարորդի հետ:
Տաքսի ծառայություններին ու անհատ տաքսիստներին իրենց «հնարամատությամբ» չեն զիջում նաև հավելվածային տաքսիները.
1.Հավելվածային տաքսիներն անում են ամեն ինչ՝ որևէ ուղևոր բաց չթողնելու համար. Օրինակ՝ հաճախ հավելվածում ուղևորի մոտ ցույց է տալիս, որ վարորդը տեղում կլինի օրինակ՝ 8 րոպեից, բայց վարորդին զանգելուց հետո պարզվում է, որ նա դեռ 15-20 րոպեի ճանապարհ ունի մինչև պատվիրատուն:
2. Երբեմն տպավորություն է, որ տաքսի հավելվածներն աշխատում են այլ ժամանային գոտում. հավելվածի 1 րոպեն հաճախ տևում է սովորական ժամացույցի 5-6 րոպե:
3. Մի քանի մինիմալ առաջակող հավելվածներում՝ նվազագույն արժեքը մեծամասամբ ձևական է. որպես կանոն հավելվածը ցույց է տալիս, թե այդ պահին չկա ազատ մեքենա՝ առաջարկելով առավել թանկ արժեցող այլընտրանքներ:
4. Որպես խաբելու գործիք հաճախ օգտագործվում է նաև սպասելավարձը. նախքան տեղ հասնելը շատ վարորդներ նախապես տալիս են հրահանգը, թե իբր տեղում են, ու մինչ Դուք էլ կհասնեք, նրանք էլ՝ սպասելու վճարը սկսում է աճել:
Կարճ ասած, ուղևորներին խորհուրդ ենք տալիս լինել ուշադիր, վարորդներին էլ առաջարկում ենք հեռու մնալ մանիպուլյացիաներից՝ ամեն դեպքում հիշեք՝ եթե դուք աղվես եք, մենք Ձեր պոչն ենք:
Բարի Ճանապարհ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.