Վերջերս «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել ներկրված սառեցված հավի մսի 9 արտադրատեսակ, որոնցից միայն 4-ն էին համապատասխանել սահմանված նորմերին։ Մեր ընթերցողների առաջարկով՝ այս անգամ փորձաքննության ենք ներկայացրել տեղական արտադրության հավի մսերը, որոնք իրենց խախտումներով «չեն զիջում» ներկվածներին։
Մասնավորապես, ներկայացված 7 նմուշից միայն 3-ն էին անվտանգ։ Մնացած 4-ի մեջ հայտաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է։
2017թ. դեկտեմբերի 12-ին լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել 7 տեսակի տեղական արտադրության հավի միս։
Բոլոր նմուշները եղել են ժամկետի մեջ։
Փորձաքննությունն իրականացվել է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդային արտադրանքի անվտանգության մասին» )նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան։
Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի առաջին կարգի սառեցված բրոյլերհավի միսը` (առանց փորոտիքի)։
Ապրանքի պիտակի վրա առկա էր ՀՍՏ նշանը, ինչը վկայում է, որ այն արտադրված է և համապատասխանում է Հայաստանում գործող ազգային ստանդարտների պահանջներին։
Պահպանման ժամկետը -180 C -ում՝ 12 ամիս։
Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի սառեցված բրոյլեր հավի մսի մեջ ՄԱՖԱՄ քանակը 1,6 անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի նորման։
Ավելին, այս նմուշի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ՝ լևոմիցետին՝ 0,017 մգ/կգ (թույլատրելի նորման՝ <0,01 մգ/կգ-ից)։
Այսպիսով, այս սառեցված հավի միսը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։
ՆՄՈՒՇ N2
Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել դարձյալ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի արտադրության բրոյլեր հավի վիզը և մեջքը։
Ըստ մակնշման՝ այս հավը ևս 1-ին կարգի է, 2017թ. հոկտեմբրի 9-ին անցել է «անասնաբուժական ստուգում», պահպանման ժամկետը՝ 3-6 ամիս՝ կախված պահման ջերմաստիճանից։
Դարձյալ արտադրված է ՀՍՏ-ով՝ ՀՀ ՏՊ 37373876․6821-2012 (ՏՊ՝ արտադրողը կարող է սահմանել ցանկացած պահանջ ապրանքի որակի և բաղադրության համար, հեղ․)
Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ սառեցված բրոյլեր հավի վիզը և մեջքը համապատասխանում են սահմանված նորմերին և պիտանի են սննդում օգտագործելու համար։
ՆՄՈՒՇ N3
Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Շիրառ» ՍՊԸ-ի «Աշտարակ» սառեցված բրոյլեր հավի միսը։
Ապրանքի պահպանման ժամկետը՝ -180 C-ում` 12 ամիս է։ Մակնշման մեջ առկա է EAC (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը, որն անհրաժեշտ է ԵԱՏՄ տարածքում ապրանքն իրացնելու համար։
Չնայած տեղ-տեղ վնասված փաթեթավորմանը՝ փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Աշտարակ» բրոյլեր հավի միսը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։
ՆՄՈՒՇ N4
Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ-ի «Լուսակերտ» սառեցված հավի թոքը։
Մակնշման մեջ նշված է, որ այն արտադրված է ԳՕՍՏ 25931-82 պահանջներով, ինչպես նաև առկա է EAC նշանը։
Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Լուսակերտ» հավի թոքի մեջ ՄԱՖԱՄ թույլատրելի քանակը 32 անգամգերազանցում է թույլատրելի նորման։
Այս նմուշը չի համապատասխանում սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.