«Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ էլ «Ելք»-ի, ոնց ուզեմ՝ կքվեարկեմ, այսօր հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը՝ կապված Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի աղմկոտ քվեարկության հետ: Ազիզյանը «Ծառուկյան» դաշինքից միակն էր, որ կողմ էր քվեարկել նախագծին, ինչը վճռորոշ էր եղել դրա ընդունման հարցում: Քվեարկությունը աղմկոտ ավարտ էր ունեցել, արդեն հայտնի զարգացումով, որը չէ սակայն տվյալ պարագայում էականը, այլ այն, ինչ կա Նապոլեոն Ազիզյանի հայտարարության տակ: Իսկ դրա տակ եղածի մասին մենք առիթ ենք ունեցել խոսել թե՛ խորհրդարանի ընտրությունից հետո, թե՛ այդ ընտրությունից շատ առաջ, երբ ուրվագծվում էր նոր խորհրդարանի հնարավոր դասավորությունն առնվազն գերակա մեծամասնության մասով:
Մենք առիթ ենք ունեցել ասելու, որ նոր խորհրդարանն աչքի է ընկնելու ոչ միայն զուտ սահմանադրական մոդելավորումից բխող կայուն մեծամասնությամբ, այլ նաեւ նոր իրավիճակից բխող ստվերային մեծամասնության հանգամանքով: Կամ, ավելի շուտ հնարավոր է խոսել, այսպես ասած՝ ճկուն, առաձգական մեծամասնության մեխանիզմի մասին: Մեկ այլ օրինակ՝ դարձյալ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մասով: Սերգեյ Բագրատյանը բավական ակնառու պաշտպանել էր կառավարության այն նախագծերը, որոնք առնչվում էին հէկերի գործունեությանը, քանի որ հէկի սեփականատեր է: Այդպիսով, ներկայիս իրավիճակը գալիս է հաստատելու այն բնորոշումներն ու կանխատեսումները, որ մենք արել էինք դեռեւս խորհրդարանի կազմի վերջնական արձանագրումից առաջ:
Ներկայիս խորհրդարանի ամենաառանձնահատուկ բնութագրիչներից մեկը այդ տարալուծված մեծամասնության հանգամանքն է, երբ, ըստ քաղաքական իրավիճակի, ըստ մոտիվացիոն հիմքերի փոփոխության, իշխանությունը կարող է ստանալ այսպես ասած տարբեր մեծամասնական կոնֆիգուրացիաներ՝ իհարկե ՀՀԿ բացարձակ մածամասնության բազայի վրա, ներառյալ կոալիցիոն ՀՅԴ-ն: Մեծամասնության այդօրինակ կոնֆիգուրացիան Սերժ Սարգսյանի այսպես ասած անվտանգության երաշխիքը, կամ ավելի շուտ մանեւրի հնարավորությունն է կարճաժամկետ առումով՝ 2018-ի վարչապետի խնդրում, ավելի երկարաժամկետ առումով՝ առաջիկա 4-5 տարիներին իշխանության համակարգում ուժերի հարաբերակցության վրա վերահսկողության հարցում, 2022 թվականի խորհրդարանի քարտեզը գծագրելու, այսպես ասած, «հեղինակային իրավունքը» իր ձեռքում պահելու համար:
Բանն այն է, որ զուտ վարչապետի պաշտոնը ինքնաբերաբար չի նշանակելու նաեւ այդ իրավունքի փոխանցում, եւ Հայաստանում 2022 թվականի խորհրդարանի պատկերը գծագրելու «հեղինակային իրավունքի» խնդիրը լուծվելու է, անշուշտ, առավել լայն ու տեւական համատեքստում: Եվ այստեղ իհարկե առաձգական, ստվերային մեծամասնությունը Սարգսյանի համար մանեւրի հնարավորություն է: Եթե անգամ չստացվի այդ մանեւրի միջոցով ապահովել վարչապետի կարգավիճակը, քանի որ այստեղ իհարկե կարեւոր գործոնները եւ հանգամանքները բազմապիսի են եւ պայմանավորված չեն միայն մեծամասնության աջակցությամբ, ապա հետագայում իրավիճակի վրա ազդեցություն պահելու իմաստով այդօրինակ մեծամասնությունը կունենա իր դերը:
Առաջին հայացքից, իհարկե, մեծամասնությունը ներկայումս ինչպես գտնվում է Սարգսյանի վերահսկողության տակ, այնպես էլ կարող է դուրս գալ դրա տակից, եթե վարչապետ նշանակվի այլ գործիչ եւ Սարգսյանը կորցնի դե յուրե իշխանությունը: Սակայն ամբողջ հարցը այն է, որ առաձգական կամ ստվերային, տարալուծված այդ մեծամասնությունն ըստ էության չունի շոշափելի սահմաններ եւ դրա սահմանները հայտնի են միայն Սերժ Սարգսյանին, քանի որ նա է կազմել, հավաքել այդ խճանկարը, ըստ այդմ՝ նա է տիրապետում այդ մեծամասնության ծավալներին, ֆորմաներին, ուժեղ եւ թույլ կողմերին: Ավելին, այդ մեծամասնության ներկայացուցիչները, անգամ իրենք թերեւս պատկերացում չունեն, որ կազմում են այդպիսի մեծամասնություն: Այդ տեսանկյունից, խորհրդարանում գործնականում առկա է Սերժ Սարգսյանի այսպես ասած «գաղտնի» զենքը, որի միայն մի մասն է տեսանելի ու չափելի՝ կոալիցիայի տեսքով: Միեւնույն ժամանակ, Սարգսյանի այդ զենքը ոչ միայն հնարավոր վարչապետի դեմ է՝ եթե այն ինքը չէ, ալ նաեւ հենց կոալիցիոն մեծամասնության, դրանից ճակատագրական կախվածություն չունենալու՝ թե՛ ՀՀԿ, թե՛ ՀՅԴ բաժնեմասից»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.