«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից մի քանի օր է անցել, սական դեռ հայտնի չէ ՀՀ տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածներ կա՞ն, թե՝ ոչ: ԱԱԾ մամուլի կենտրոնից առայժմ խնդրում են բավարարվել միայն տարածած հաղորդագրությունով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց ԱՄՆ քաղաքացու կողմից ՀՀ տարածքում նախապատրաստվող ահաբեկչության մասին: Մասնավորապես իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: Հետագայում, ինչպես պարզվեց, ԱԱԾ կողմից մեղադրվող անձը Կալիֆորնիա նահանգի բնակիչ Ռոբրետ Քուրքյանն է:
Հաղորդագրությունում հետաքրքիր է այն հանգամանքը, որ հայտարարվում է Քուրքյանի՝ Հայաստանի հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու գործընթացի մասին: Սակայն չի նշվում՝ արդյո՞ք նրանց շրջանակը ճշգրտված է, թե՞ ոչ:
Թեմայի վերաբերյալ թերթի հարցերին պատասխանել է հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
– Պարոն Աթանեսյան, տվյալ դեպքում ԱԱԾ-ն ո՞ւմ կարող է որպես հանցակից դիտարկել:
– Կարծում եմ, եթե ԱԱԾ-ն նման հաղորդագրություն է տարածում, խոսքը չի կարող գնալ ինչ-որ ֆեյսբուքյան գրառումների, զուտ համացանցում տեղի ունեցող քննարկումների մասին: Ենթադրաբար կան ինչ-որ փաստական տվյալներ, որ այդ արարքները, որի մեջ կասկածվում է այդ անձը, պետք է տեղի ունենային, ինչ-որ ռեալ նախապատրաստություն կա: Եթե նման տվյալներ չկան եւ խոսքը միայն գրագրության մասին է, դա խիստ զարմանալի է, չեմ ուզում հավատալ:
Այդ դեպքում մենք կունենանք հանցագործություն, որը կոչվում է սահմանադրական կարգը տապալելու կոչեր, բայց ոչ թե ահաբեկչություն: Եթե խոսքը ահաբեկչության մասին է, ապա պետք է լինեն այլ փաստական տվյալներ, որոնց մասին չի հաղորդվում եւ դա նորմալ է: Այսինքն՝ եթե հայտարարում են ահաբեկչության փորձի մասին, ուրեմն խոսքը չի կարող գնալ զուտ խոսակցությունների, կամ հայտարարությունների մասին, պետք է լինեն ինչ-որ գործողություններ, լրացուցիչ փաստեր:
– Պարոն Աթանեսյան, այսինքն, այդ կոչերի տակ մեկնաբանություններ գրողները, կամ դրանք հավանողները կարո՞ղ են դիտարկվել որպես հանցակից, թե՞՝ ոչ:
– Չեմ կարծում, որ մեկնաբանություն գրողները, հետեւողները կամ հավանողները կարող են հանցակից լինել, որովհետեւ ահաբեկչությունը չի կարող կատարվել համացանցում: Համացանցի օգնությամբ միգուցե կարող են հավաքագրել, կազմակերպել, դրա հետեւում պետք է կանգնած լինեն այլ գործողություններ: Միայն ֆեյսբուքում ինչ-որ բան գրելը եւ դա մեկնաբանելը, կամ հավանելը երբեք ահաբեկչություն չէ:
Ուրմեն կան ինչ-որ բաներ, որի մասին մեզ չի հաղորդվում, փաստեր իրականության մեջ կատարված գործողություններ պետք է լինեն: Նախապատաստել նշանակում է զենք ձեռք բերել, խմբավորում ունենալ պլանավորել այդ հարձակումը: Բավականին մեծ փաստական բազա պետք է ունենալ նման բան հայտարարելու համար, միայն ՖԲ-ում գրելով չէ: Գիտե՞ք՝ հոգեկան հիվանդն էլ կարող է մտնել ֆբ-ում գրել ինչ-որ զառանցանքներ, կոչ անել սպանել բոլորին, կազմակերպել ցեղասպանություն: Եթե իրենք հայտարարել են ահաբեկչության մասին, ուրեմն կան տվյալներ, որ մեզ չեն հաղորդում, հակառակ դեպքում՝ ահաբեկչություն չի կարող լինել ստատուս գրելով կամ մեկնաբանելով:
– Եթե զենք-զինամթերք ձեռք բերելու վերաբերյալ տվյալ լիներ, ԱԱԾ-ն այս փուլում դա կհրապարակե՞ր:
– Չեմ կարող ասել: Հրապարակելը շատ հայեցողական է, պարտականություն չկա:
– Այնուամենայնիվ ԱԱԾ–ն, ըստ ձեզ, չի՞ շտապել հանցակիցների մասին հայատարարելով նկատի ունեն այն հանագամանքը, որ եթե անգամ լինեն հանցակիցներ, ապա կարող են, օրինակ, փախուստի դիմել:
– Մենք ենթադրությունների դաշտում ենք հայտնվում, քանի որ չգիտենք՝ ով է եղել, ինչ է արել: Հիմա ինչ է եղել՝ գուցե մենք երբեւէ չիմանանք, գուցե նման հայտարությամբ ինչ-որ բանի հասած լինեն, դա նորմալ է հատուկ ծառայության համար:
– Ահաբեկչության փորձի մեջ մեղադրվող Ռոբերտ Քուրքյանն ասում է, որ ինքը ոչ թե ՀՀ, այլ՝ ԱՄՆ քաղաքացի է: Եթե անգամ ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ արտահանձման պայմանագիր ունի, կարո՞ղ է այդ անձը տեղափոխվել Հայաստան:
– Ոչ, դա բացառվում է, մենք ոչ մի պայմանագիր ԱՄՆ-ի հետ չունենք, եթե չեմ սխալվում ԱՄՆ-ն ոչ մեկի հետ էլ նման պայմանագիր չունի, իր քաղաքացիներին չի հանձնում: Բայց եթե բավարար ապացույցներ ձեռք բերվեն, որ անձը ահաբեկչությամբ է զբաղվում, այդ նյութերը կարող են փոխանցվել բարի կամքի դրսեւորման ձեւով ԱՄՆ իշխանություններին, եւ եթե իրենք ինչ-որ հիմնավոր բան գտնեն, կարող են իրականցանել հետապնդում: Ահաբեկչության հարցով ԱՄՆ-ն շատ խիստ քաղաքականություն ունի: Եթե կա ահաբկչություն, տեսականորեն շատ հնարավոր է, որ ենթարկվի պատասխանատվության»:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.