Թուրքիան ու Հայաստանը, փաստացի, հայտարարել են հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու մասին: Նախ Աթենքում այդ մասին անուղղակի հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հղում անելով ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթին՝ նա ասել է, որ «Հայաստանը 2018 թվականի գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների»: Նա դա հիմնավորել է նրանով, որ Թուրքիան չի հրաժարվում ղարաբաղյան նախապայմաններից արձանագրությունները վավերացնելու համար:Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նալբանդյանի հայտարարությանը եւ ըստ էության հաստատել, որ Թուրքիան չի հրաժարվում Ղարաբաղի հարցով նախապայմաններից: «Արձանագրությունները դեռ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում են: … Առաջին հերթին առաջընթաց է անհրաժեշտ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, որը շարունակվում է քառորդ դար եւ լուծման է սպասում ՄԱԿ ԱԽ բանաձեւերի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում», — նշված է Թուրքիայի ԱԳՆ փաստաթղթում:
Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը: «Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բազմիցս արտահայտվել է, իսկ վերջին անգամ՝ երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի՝ Աթենքում ունեցած ելույթում։ Այն որևիցե փոփոխություն չի կրել»,- ասել է Բալայանը:Հիշեցնենք, որ Թուրքիան իր հայտարարությամբ հրաժարվում է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումից: «Ցեղասպանության մասին Նալբանդյանի պնդումները ոչ մի հիմք չունեն: Ինչպես նշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում, 1915 թվականի իրադարձությունները քննարկման առարկա են խոսքի ազատության համատեքստում», -նշված է հայտարարությունում:Այսպիսով, եթե մոտակա երկու ամիսներին ոչինչ չփոխվի, Հայաստանը բոլոր հիմքերն ունի հայ-թուրքական արձանագրություններից իր ստորագրությունը հետ կանչելու համար: Ինչի՞ կարող է դա հանգեցնել եւ ինչպե՞ս կազդի տարածաշրջանային զարգացումների վրա:Արձանագրությունների ակնհայտ եւ անուղղակի բաղադրիչներից մեկը հայ-թուրքական հաղորդակցության վերականգնումն է:
Թուրքիան սակայն կտրականապես հրաժարվում է բացել Հայաստանի սահմանը: Վերջերս շահագործման է հանձնվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որն առիթ էր, որպեսզի Թուրքիան հայտարարի Վրաստանի սահմանին հայկական բեռների մուտքը թույլ չտալու համար: Արձանագրությունների եւս մեկ անուղղակի նպատակը, ըստ ամենայնի, հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան կարգավորումից առանձնացնելն էր: Միջազգային միջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, բազմիցս հայտարարել են, որ Թուրքիայի նախապայմաններն անընդունելի են:Սակայն Թուրքիան Ադրբեջանում ակտիվորեն ներգրավված է բանակաշինությանը, հատկապես Նախիջեւանում: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Նախիջեւանի ռազմականացումը կարող է սպառնալիք լինել տարածաշրջանային կայունությանը, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, դա պետք է հուզի նրանց, ովքեր շահագրգռված են տարածաշրջանային կայունությամբ, որովհետեւ իրավիճակի սրացման դեպքում շատերը կարող են ներգրավվել, իսկ ելքն անկանխատեսելի կլինի:
Ադրբեջանին ռազմական օգնությունը կդառնա՞ Թուրքիայի պատասխանը հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի հրաժարվելուն: Նախիջեւանը կդառնա՞ այն գինը, որն Ադրբեջանը կվճարի Թուրքիային իր նախապայմաններից որոշակի «կախվածության» դիմաց:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.