Ռուսական կուրատորների կողմից անզգուշություն է եղել Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, հաշվի չէին առնվել Ադրբեջանի ագրեսիվությունն ու նրա կողմից արվող հայտարարությունները՝ ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին. լրագրողների հետ զրույցում, խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վտանգների մասին, այսպես ասաց ռուս վերլուծաբան, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
«Դա պետք է կանգնեցներ զենք վաճառողներին: Այդպես լինում է. երկրի մի գերատեսչությունը, օրինակ՝ Արտաքին գործերի նախարարությունը, զբաղվում է հիմնախնդրի կարգավորմամբ, իսկ այլ գերատեսչություններ փորձում են զբաղվել իրենց ապրանքի վաճառքով,- ասաց նա։
Կոնստանտին Զատուլինը կարծում է՝ Ռուսաստանն արդեն եզրակացություններ արել է։ «Հայտնի է, որ Ադրբեջանին զենք վաճառելուց բացի, Հայաստան են մատակարարվել նորագույն զինատեսակներ՝ վարկով և շատ հարմար պայմաններով` տարածաշրջանը բալանսավորելու համար»,– ասաց նա:
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը նշեց, որ ինքը շատ է ափսոսում, որ ապրիլյան պատերազմից հետո այդ զենքի առուվաճառքի հետ կապված մտահոգությունները ստվերում են հայ-ռուսական հարաբերությունները: Նա հիշատակեց, որ ժամանակին Հայաստանում հանվեցին ռուս գրողների արձանները (օրինակ` Պուշկինի)՝ պատճառաբանելով, որ դրանք ազգի բանաստեղծները չեն: Նա նշեց, որ այդ մասին վաղուց արդեն մոռացվել է, և առաջարկեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն էլ համարել նման մի բան:
«Կարծում եմ՝ եզրակացություններ արվել են, և նման դիսբալանս տարածաշրջանում այլևս թույլ չի տրվի»,- ասաց նա:
- 14:10Հայկական կողմի զոհերի թիվը 4000-ից չի անցնելու. փոխվարչապետ
- 15:14Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում
- 14:10Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան
- 13:10Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետև անելու են ամեն ինչ մեզ է՛լ ավելի ճնշելու, է՛լ ավելի շրջափակելու համար. Էլիբեգովա
- 15:10Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան
- 13:10Թուրքիայում նախատեսված զորվարժությունները երեք հիմնական խնդիր են լուծում. Տիգրան Աբրահամյան
- 12:10Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին
- 11:10Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.