Վրաստանում «Ազատ Վրաստան» կուսակցությունը հայտարարել է, որ Ջավախքի Նինոծմինդայի շրջանի 8 պաշտոնյաները Հայաստանի քաղաքացիներ են: Կուսակցությունը պահանջում է զրկել նրանց քաղաքացիությունից ու պաշտոններից: «Մեղադրվողները» հերքում են` պահանջելով ապացույցներ, գրում է jnews.ge-ն:
Ազատ Վրաստան կուսակցության հայտարարության մեջ նշվում է նրանց անուն- ազգանունները` Սմբատ Կյուրեղյան, Վաղինակ Արզումանյան, Արարատ Նանայան, Մկրտիչ Նանայան, Գրիգորի Շամիլյան, Անդրանիկ Մկրտչյան, Սեդա Դարբինյան և Վաղինակ Ղազարյան: Այս ցանկից, 6 մարդ Սակրեբուլոյի պատգամավոր է ընտրվել «Վրացական երազանք» կուսակցությունից, Վաղինակ Ղազարյանը նույնպես պատգամավոր է, բայց այլ` «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից ու Արարատ Նանայանը պարզապես տեղական իշխանությունների աշխատակից է:
«Ազատ Վրաստան» կուսակցությունը պաշտոնապես դիմել է Վրաստանի Արդարադատության նախարարությանը և Պետական անվտանգության ծառայությանը`խնդրելով այդ քաղաքացիներին զրկել իրենց լիազորություններից, բացատրելով, որ նրանք խախտել են Վրաստանի Սահմանադրությունը: Այս մեղադրանքների հիմքում ընկած է այն, որ այդ անունները եղել են Հայաստանի ընտրացուցակներում:
«Մեղադրյալներից» մեկը՝ Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, հայտարարությունները լուրջ չի ընդունում և հերքում է իր երկքաղաքացիության հնարավորությունը: «Ես կոնկրետ գիտեմ, թե ովքեր են նրանք: Նրանք իրենց ենթադրությունների հիմք են վերցրել Հայաստանի Հանրապետության ընտրացուցակը: Գուցե կա ցուցակների մեջ Կյուրեղյան Սմբատ, բայց ես չգիտեմ, թե ով է նա: Ավելին ասեմ, նույնիսկ կան մի քանի Սմբատ Կյուրեղյաններ: Բայց անձնագիր կա՞, ապացույց կա՞: Եվ սա առաջին անգամը չէ, ի սկզբանե ցուցակում կար երկու մարդու անուն, այժմ ընդդիմության պատգամավորի անունն էլ կա», – ասում է Սմբատ Կյուրեղյանը: Սեդա Դարբինյանի անունը նույնպես «մեղադրյալների» ցուցակում է: Նա առաջին անգամն է ընտրվել Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյի պատգամավոր: «Ես ուսանող եմ եղել Երևանում: Թող նրանք ապացուցեն, եթե գիտեն, որ այդ Սեդա Դարբինյանը ես եմ: Թող անձնագրով ապացուցեն: Նրանք պարզապես չեն ուզում տեսնել ինձ այստեղ», – ասում է Սեդա Դարբինյանը:
Երկքաղաքացիություն ունեցող պատգամավորների մասին թեման սկսվեց նախընտրական շրջանում: Այս տարվա հոկտեմբերի 19-ին «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ Ախալքալաքում «Վրացական երազանք»-ի կողմից առաջադրվել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երեք թեկնածուներ: Այն ժամանակ նույնպես կուսակցությունը դիմեց Արդարադատության նախարարություն, պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն մինչ օրս երկքաղաքացիության մեջ մեղադրվող մարդիկ աշխատում են Ախալքալաքի Սակրեբուլոյում:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.