Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով երեկ հարցաքննվեց ամիսներ առաջ մահացած Ճվճըվ Արոյի (Արա Վարդանյան) որդին՝ Սերժ Վարդանյանը: Նշենք, որ Սերժ Վարդանյանը հաճախ է տարբեր առիթներով բերման ենթարկվում՝ այդ կերպ հայտնվելով նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում:
Երեկ նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը վկային առաջարկեց պատմել, թե իրեն ինչ է հայտնի դեպքի մասին, Սերժ Վարդանյանը սկսեց անհանգիստ շարժումներ անել ձեռքերով՝ պարբերաբար կրկնելով, որ ոչինչ չի հիշում: Նա ասաց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում, ճանաչում է միայն դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանին՝ հոր «մոտիկն է եղել»:
Վկան ասաց, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները չի հիշում: Դատավորի հարցին՝ ի՞նչ պատճառով, հիշողության հետ կապված խնդիրնե՞ր ունի, վկան հանկարծ ասաց. «Հիշում եմ, հիշում եմ, բայց կոնկրետ չեմ հիշում»,- ասաց նա եւ կրկին սկսեց անհանգիստ շարժումներ անել:
«Դեպք էր տեղի ունեցել, որը չեմ ուզում հիշել, ըտեղ գրված ա: Էդ օրը գնացել էի Չարբախ՝ հայրիկիս տանեի հիվանդանոց առողջականի հետ կապված խնդիրներ ուներ: Էլ չեմ հիշում ըտեղ սաղ գրված ա»,- ասաց վկան՝ ձեռքով ցույց տալով դատավորի սեղանին առկա քրեական գործի նյութերը:
Սա զայրացրեց դատավորին, նա վկային կրկին նախազգուշացրեց, որ նման վերաբերմունքի դեպքում կարող է տուգանել 100 հազար դրամի չափով, իսկ հիշողության հետ խնդիրներ ունենալը կարելի է պարզել դատարանի կողմից նշանակված փորձաքննության միջոցով:
Դատարանի նախազգուշացումից հետո վկան պատմեց, որ դեպքի օրը Չարբախում իր ընկերոջը՝ Դավիթին (Խոսքը՝ Դավիթ Հախանումյանի մասին է, որը նույնպես գործով վկա է,-հեղ.) է հանդիպել, նրան գումար է պարտք եղել, տվել է, որից հետո գնացել է «Լիա» գեղեցկության սրահից իր հորը եւ Մուշեղ Մուշեղյանին վերցնելու:
«Գեղեցկության սրահում ինչ-որ շուխուռ ա եղել, հայրս Մուշեղի հետ դուրս եկավ, ինքնուրույն չէր կարող քայլել, հայրս էր թեւն ընկած բերում: Մուշեղին նստեցրինք ավտոն, որ տանենք հիվանդանոց:
Մուշեղը նստեց ավտոյի դեմը, ինձ ասեց` կրակել ա, հետո իրեն են խփել դանակով: Ասեց`կիքս տվի, ինքս ինձ խփի: Հետո տարել եմ հիվանդանոց ու ոչ մի բանից տեղյակ չեմ, հեռացել եմ»:
Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հարցին, թե կրակոցի ձայներ լսե՞լ է, վկան դրական պատասխան տվեց, սակայն ասաց, որ չգիտի որտեղից էին դրանք հնչում: Ի պատասխան դատախազների հարցին ասաց, որ չգիտի, թե հայրն ու Մուշեղը ինչ նպատակով էին գնացել գեղեցկության սրահ:
Գեւորգյանի հարցին, երբ Մուշեղը նստեց մեքենան, նրա վրա տեսանելի վնասվածքներ նկատե՞ց, Սերժ Վարդանյանը պատասխանց. «Բութի կեսը պոկված էր, շորերի հատվածում սաղ արյուն էր»: Մեղադրողի հարցին, թե առաջին ցուցմունքի ժամանակ քննիչին ասել է, թե մեքենայում ինչ է իրեն ասել Մուշեղ Մուշեղյանը, վկան ասաց. «Չեմ հիշում, դեպքի հետ կապված ոչինչ չեմ ուզում հիշել»: Նշենք, որ առաջին անգամ հարցաքննվելիս վկան, Մուշեղ Մուշեղյանի «կիքսի մասին» քննիչին չի հայտնել: Այդ մասին հայտնել է միայն երկրորդ անգամ հարցաքննվելիս: Հենց այս հիմքով էլ մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, էական հակասություններ տեսնելով դատարանում եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջեւ: Բացի դա վկան նախաքննության ընթացքում ասել է, որ հայրն ու Մուշեղ Մուշեղյանը գեղեցկության սրահ են գնացել ֆինանսական հարցերով, այնինչ դատախազի հարցին ի պատասխան ասաց, որ «չի հիշում եւ չգիտի» ինչու են գնացել սրահ:
Դատարանը սակայն դատախազի միջնորդությունը մերժեց՝ նշելով, որ «չեմ հիշումը» էական հակասություն չէ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը նման կարգ չի սահմանում:
Մյուս վկան՝ Արսեն Սիմոնյանն էր: Վերջինս ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ որպես «հարազատ մարդ»: Նա հայտենց, որ դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, գնացել է «Լիա» գեղեցկության սրահ՝ մազերը կտրելու, վարսահարդարը զբաղված է եղել եւ նա գնացել է Պետրոս Իսրայելյանի աշխատասենյակ`(սրահին կից նկուղ,-Տ.Խ.) նրան տեսնելու:
«Գնացի Գոռիկն էր (Պետրոսի որդին), Գեղամը ներսում չէր, նստած խոսում էինք, այդ պահին անծանոթ մարդիկ մտան ներս, ոչ մեկին չեմ ճանաչել: Գոռիկի հետ զրուցելու ընթացքում այլ մարդկանց հետ ներս մտավ նաեւ Մուշեղ Մուշեղյանը (այդ ժամանակ նրան չի ճանաչել), վիճաբանություն սկսվեց Գեւորգի եւ նրա միջեւ»,- պատմեց նա:
Սիմոնյանը պատմեց, որ Մուշեղ Մուշեղյանը գեղեցկության սրահ էր եկել «փող ստանալու»: Դատավորի հարցին, թե ի՞նչից ենթադրեց, վկան ասաց. «Որովհետեւ ասեց փողերը պիտի տաք»,- ապա շարունակեց. «Մուշեղն ու Գեւորգը վիճաբանում էին, կոպիտ ձեւով իրար հետ խոսեցին, Մուշեղը հայհոյանքներ հնչեցրեց, Գեւորգն էլ` նրան ու Մուշեղը կրակեց Գեւորգի վրա, հետո հարձակվեց Գեւորգի վրա, Գեւորգն էլ նրա վրա` դանակով: Հետո կրակոցներ սկսվեցին, Մուշեղը Գեւորգի պարանոցից բռնել էր, շոկի մեջ էի հո չէի կանգնելու տենամ ով ինչ ա անում, ում ա կրակում, վարսավիրանոցի մուտքով փախել եմ, նստել եմ մեքենաս ու գնացել»,- ասաց նա»:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.