Ադրբեջանական մամուլում նոր մանրամասներ են հայտնվել 2017-ի մայիսին Հայաստանի օգտին լրտեսության գործի վերաբերյալ. այդ գործի շրջանակում՝ հատուկ ծառայություններին տեղեկություններ հայտնելու մեղադրանքով ձերբակալվել են Աղդամի շրջանից 400 զինծառայող և քաղաքացիական անձինք. հաղորդում է Meydan TV-ն:
Հարցաքննության են ենթարկվել տասնյակ զինծառայողներ, մեկ հովիվ և այլ քաղաքացիական անձինք, որոնք մեղադրվում են «պետական դավաճանության» մեջ: Ադրբեջանի զինված ուժերի նախկին սպան հարուցված քրեական գործով իրականացված հետաքննության վերաբերյալ տեղեկացրել է, որ գործում ներքաշվել է մի հովիվ:
«Վաղ առավոտյան լսեցինք, որ մեկին բռնել են պահակակետում։ Բայց նա զինվոր չէր, այլ հովիվ։ Նա ասաց, որ իր ոչխարներն է արածեցնում։ Մենք այդ մասին հաղորդեցինք մեր հրամանատարին»,- ասել է զինծառայողը, հավելելով, որ հրամանատարը մեկ ոչխար է վերցրել, հետո զինվորներին հրամայել հանգիստ թողնել հովվին ու մնացած ոչխարներին։
Հաղորդվում է նաև, որ գործի շրջանակում ձերբակալվել են տաքսու վարորդներ և մարմնավաճառներ: