Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին, ինչպես նաեւ Հայ եւ վրաց եկեղեցիների առաջնորդներին կոչ է անում Ջավախքում հյուպատոսություն բացել, հայա եկեղեցու տեղի կառույցին վերապահել թեմի կարգավիճակ:
Կոչ-հայտարարությունում ասվում է.
«- Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին,
— Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին,
— Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իլիա Բ-ին,
— Հայ եւ վրաց ժողովուրդներին,
Ջավախահայության ազգային, մշակութային, կրոնական եւ հասարակական իրավունքների իրականացման ճանապարհին երբեմն տեղի են ունենում չսպասված եւ անընդունելի այնպիսի երեւույթներ որոնց հետեւանքով առաջացած լարվածությունը անհարիր է երկու բարեկամ ժողովուրդների հարաբերություններին: Իսկ վերջերս, դժբախտաբար, է’լ ավելի թափ ստացան նման երեւույթները:
Եվրոպայի Հայերի Համագումարը վկայակոչելով՝ հայ եւ վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, սույն կոչով դիմում է երկու երկրների իշխանություններին, հոգեւոր առաջնորդներին եւ հասարակական գործիչներին՝ ի խնդիր երկու հարեւան պետությունների եւ ժողովուրրդների բարօրության, համերաշխության եւ զարգացման, իրենց համատեղ, խոհեմ եւ ողջամիտ քաղաքականությամբ եւ մոտեցումներով կարեւորելով ազգային, մշակութային, կրոնական եւ կենցաղային բնույթի բոլոր հարցերը, համատեղ քննարկումներով եւ բարեկամական մթնոլորտում հետապնդեն խելամիտ եւ արդար լուծումներ՝ կանխելով անխոհեմ, երբեմն սադրիչ ու անգիտակցության ֆոնի վրա զարգացող իրադարձություններին, որոնք կարող են վնասել ոչ միայն ջավախահայության, այլ նաեւ վրաց եւ հայ ժողովուրդների եւ՛ սեփական եւ՛ ընդհանուր շահերը:
Հարկ չկա հիշեցնելու, որ ջավախահայությունը տասնամյակներ շարունակ ենթարկվել է տարբեր բնույթի խտրականությունների:
Փաստ է նաեւ, որ ազգային, մշակութային եւ կրոնական գետնի վրա ի գործ դրված խտրականությունների քաղաքականությունը ցանկացած երկրում սաղմնավորում է անհանդուրժողականության եւ ճնշումների ենթարկված կողմի հակազդեցությունը, որ հարցի տրամաբանական լուծում չստանալու դեպքում վերածվում է խոր դժգոհության եւ բարձրացնում անկանխատեսելի բողոքի ալիք:
Նկատի ունենալով, որ ջավախահայությունը նաեւ զերծ չի մնացել նման խտրականություններից եւ հեռու է պահվել զարգացման համաչափ ընթացքից, չի ստացել տնտեսության համար զարգացման երաշխիքներ, անտեսվել է նրա ազգային փոքրամասնություններին վերապահված կրթամշակութային, կրոնական եւ հասարակական իրավունքները, եւ վրացական հերթական իշխանությունները, իհարկե, որոշակի տարբերությամբ, վարել են այնպիսի խնդրահարույց քաղաքականություն, որի հետեւանքով սահուն կերպով եւ գնացքի արագությամբ Ջավախք է ներթափանցում թուրք-ադրբեջանական տարրը, որը մոտ ապագայում կարող է կործանարար լինել հայության եւ հեռանկարում վրաց ժողովրդի համար:
Ուստիեւ, իրավիճակը պահանջում է մոտեցումների եւ ստեղծված խնդիրների ընկալման հեռանկարային փոփոխություն:
Անհրաժեշտ է կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների ծրագիր: Հարկավոր է բարեփոխել ջավախահայության կրթական եւ եկեղեցական համակարգը: Եկեղեցական, մշակութային եւ պատմական հուշարձանների խնդիրը անհրաժեշտ է լուծել բացառապես բանակցությունների միջոցով եւ կրոնապետների անմիջական մասնակցությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության եւ հարաբերությունների ամրապնդման:
Ջավախահայությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ, կամ ապրել անսահման աղքատության մեջ իր զավակների ու թոռների համար անհեռանկար մի երկրում, կամ թողնել հարազատ տունն ու երկիրը եւ բռնել արտագաղթի ճամբան: Իհարկե սա կախված է նրանից թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, կրոնական եւ քաղաքական ղեկավարները եւ սփյուռքահայությունը ընդհանրապես, որքանով հեռատես մոտեցում կցուցաբերեն ջավախահայության արդար իրավունքների նկատմամբ:
Ջավախքի հայությունը ամուր կերպով պիտի մնա ու ապրի իր հարազատ բնօրրանում, սակայն դրա համար անհրաժեշտ է Ջավախքի տնտեսության զարգացման համար հեռանկարային եւ իրագործելի ծրագիր եւ ֆինանսական ներդրումներ: Համոզված ենք, որ ՀՀ-ի եւ Վրաստանի իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսեւորման եւ փոխըմբռնման ու բարի դրացիական մթնոլորտի առկայության պարագայում հնարավոր կլինի, համատեղ ջանքերով, Ջավախքի համար մշակել կենսական մի ծրագիր, որին իր անմնացորդ օժանդակությունը կցուցաբերի նաեւ հայկական Սփյուռքը:
Վրաստանը արդեն վաղուց հայտարարել է իր եվրոպական քաղաքականության ուղեգիծը եւ հավաստում է, որ հանձնառու կմնա այն քաղաքակրթությանը որով առաջնորդվում է Եվրոպան: Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ նոյեմբերին կնքված շրջանային պայմանագիրը եւս հավաստում է այն, որ Հայաստանը նաեւ ունի նույն հեռանկարը, ուստի երկու երկրները այսուհետ ավելի ազատ եւ ձեռնբաց կարող են հետապնդել իրենց հետաքրքրող համատեղ շահերը:
Եվրոպայի Հայերի Համագումարը, հիմք ընդունելով երկու բարեկամ եւ եղբայր ժողովուրդների բարօրությունն ու երջանկությունը, Վրաստանի իշխանություններին կոչ է անում Ջավախքի հայության զարգացման եւ ազգային ու մարդկային իրավունքների ապահովման համար ցուցաբերել ժողովրդավարական եւ ազատ երկրին հարիր քաղաքականություն եւ այդ առթիվ ձեռնարկել գործնական քայլեր:
Հայաստանի իշխանությանը կոչ է անում Ջավախքի նկատմամբ ցուցաբերել ավելի լուրջ մոտեցում եւ աջակցություն: Վրաստանում դիվանագիտական ներկայացուցչություն նշանակելիս հաշվի առնել տարածաշրջանի կարեւորությունը, լարվածությունն ու բարդ խնդիրները եւ Ջավախքում ապահովել հյուպատոսական ներկայացուցչություն:
Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իլիա Բ-ից ակնկալում ենք եղբայրական ոգով վերաբերվել Հայ եկեղեցու զավակներին եւ թույլ չտալ վրաց հասարակության սրտում բույն դնի այլատյացությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից ակնկալում ենք Ջավախքին վերապահել թեմի կարգավիճակ, որպեսզի շեշտադրվի համայնքի կարեւորությունը եւ ապահովի նրա ազատ, անկաշկանդ ու համակողմանի զարգացումը՝ զերծ ազգամիջյան տարաբնույթ լարվածություններից:
Համայն հայությանը, հատկապես ջավախահայությանը եւ վրաց ժողովրդին կոչ ենք անում լինել համերաշխ եւ աչալուրջ՝ ընթացք չտալ արտաքին ցանկացած երրորդ կողմի սադրանքներին, որոնք կարող են վտանգել հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու պետական գերիշխանությունը»:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.