«Երկար տարիներ մենք գիտենք, որ ունենք գող, թալանչի ղեկավարներ , մեր աչի առաջ իրենց պաշտոնավարման ընթացքում առանց շունչ քաշելու թալանել են, բոլոր գյուղերի,քաղաքների շենքերը, տարածքները, իսկ նախագահի ելույթից պարզ դարձավ, որ իշխանությունը տեղյալ է եղել այդ թալանի մասին. իրավապահ մարմինների կողմից ինֆորմացիան հասել է իշխանությանը, որ մարզպետներից մեկը կամ թալանչիներից մեկը պետք է դատապարտվի և ինչ որ մարզպետ, տարածքային կառավարման նախարար միջնորդել է և այդ մարդկանց ներել են »,-այս մասին ասաց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարության ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը , որ այլևս կպատժվեն բոլոր թալանչի համայնքապետերը , զուգահեռ հիշեցնելով , որ օրինակ Վանաձարում Niva մեքենաների համար հատկացվել է 1 մլն դրամ գումար, և 1 մլն գումար է հատկացվել Toyota Camry մեքենաների համար, այն դեպքում երբ այդ նույն գումարով կարել էր Niva մեքենա գնել:
Վերջինս նկատեց , որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ասում էր, թե իրենք աչք են փակել չարաշահումների վրա, որովհետև ՏԻՄ-երի կայացման ընթացում, բնական է, լինելու էին բացթողումներ, մինչդեռ ըստ Մարուքյանի՝ սրանք ոչ թե թերություններին տրված ներումներ էին, այլ ընտրություններին ձայն ապահովողներին։
«Նրանք ներվել են ոչ թե նրա համար, որ ՏԻՄ-ը կայանա, այլ նրա, որ լավ են ընտրակաշառք բաժանում, լավ են ձայներ հավաքում։ Ներվածներն առաջին հերթին ՀՀԿ անդամներ են, և իշխանությունն ամենաբարձր մակարդակով նրանց ներել է», — նշեց նա։
Պատգամավորը հավելեց, որ եթե լիներ գլխավոր դատախազ, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո կզբաղվեր այս հարցով՝ տեսնելու, թե որ մարզպետներն են կատարել չարաշահումներ ու ինչ ընթացկարգով է նրանց ներում շնորհվել։
«Նախագահն ունի ներման լիազորություններ, ու ես գիտեմ դեպքեր, որ դատապարտյալները գրել ու ներվել են, բայց չեմ հիշում մի համայնքապետի այդ շարքում, ուստի այս դեպքում խոսքը նախագահի Սահմանադրական իրավասության մասին չէ», — հավելեց նա։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.