Կիրակնօրյա նոթեր1988-ի դեկտեմբերի 7-ին ամենուրեք խառնաշփոթ էր, տագնապ, շոկ՝ թե՛ փլատակների շուրջը, թե՛ մնացյալ Հայաստանում, որտեղից շտապում էին աղետյալներին փրկելու: Մի փոքր ուշքի գալուց հետո՝ հաջորդ օրվանից, ոչ ոք չէր հավատում, որ աղետը տարերային է եղել: Բանը մոտիվն էր. չէր կարելի պատկերացնել Կրեմլի համար ավելի ձեռնտու բան, քան ապստամբ Հայաստանի մեկ երրորդի ավերումն ու տասնյակ հազարավոր մարդկանց մահը: Երկրաշարժը երևի թե միակ բանն էր, որ կարող էր սանձել «կենտրոնի» վերահսկողությունից ամբողջովին դուրս էր եկած Հայաստանը:«Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարությամբ անցկացվող գործադուլները, «մի-ա-ցում» վանկարկումով հարյուր հազարանոց հանրահավաքները կաթվածահար էին արել կոմունիստական իշխանությունը: 1988-ի նոյեմբերին Կրեմլը պարետային ժամ էր հայտարարել Հայաստանում, որի միջոցով ժամանակավորապես կասեցրել էր բողոքի գործողությունները, բայց սպասվում էր հերթական ընդվզումը՝ հակառակ փողոցներում կանգնած սովետական զորքին:
Երկրաշարժից մի քանի օր անց Մոսկվան առանց վարանելու կալանավորեց «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր տասն անդամներին:Ժամանակի մեդիան խստագույն գրաքննության տակ էր, ու Երկրաշարժի արհեստական բնույթի մասին կասկածները հրապարակային արտահայտելու հնարավորություն չկար: Աղետից 20 տարի անց… Հայաստանի կոմկուսի Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար Նորիկ Մուրադյանը պնդում է, որ Հայաստանում ատոմային ռումբի ստորգետնյա պայթեցում կամ «տեկտոնային» զենք է կիրառվել։
Նրա կարծիքով, «բոլորովին պատահական չէ, որ ողբերգության նախօրեին Հայաստանում հայտնվեց Բ. Ե. Շչերբինան, որը Սովետական Միությունում ատոմային զենքի փորձարկման վայրերում ռազմական շինարարության և գիտա-տեխնիկական սարքավորումների հարցերով պատասխանատուն էր։ Նրա հետևից թռավ-եկավ Դ. Տ. Յազովը` ՍՍՀՄ պաշտպանության նախարարը գլխավոր ռազմակայանի մի խումբ սպաների հետ, իսկ Հյուսիսային Հայաստանից շտապ կարգով վերատեղաբաշխվեցին հրասայլային միավորումներն ու բոլոր շարժական հրթիռային կայանքները» («Սպիտակի հուշահամալիր։ 1988-2008», Մոսկվա, «Դոսսոմ» հրատարակչություն, 2008, էջ 68)։Ն. Մուրադյանն արտառոց է համարում նաև ՍՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեի խոսքերը` արտասանված ՄԱԿ-ի նստաշրջանում, Նյու-Յորքում. «Մենք չէինք սպասում, որ հետևանքները կլինեին այդքան աղետալի»։Հայ երկրաշարժաբանները մասնագիտական գրականության մեջ հերքել են «պայթյունի» տեսությունը:
Ըստ նրանց, սարքերը գրանցած կլինեին երկրաշարժին նախորդած ցնցումը:
1988-ից 23 տարի անց «Արգումենտի ի ֆակտի» թերթում լույս տեսավ մի հարցազրույց, որտեղ ուկրաինական ակադեմիկոս Օլեգ Ֆեյգինը պնդում է, որ Սպիտակում կիրառվել է լիտոսֆերային զենք: Նրա տեսակետը հաստատել է ռազմական փորձագետը: Սա մի զենք է, որը կարելի է կիրառել հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից՝ սարքերը ոչ մի ցնցում չեն գրանցի:Միգուցե էսօր էլ մասնագետների համար երկրաշարժի արհեստածին բնույթի վարկածը «դավադրության տեսության» ծիծաղելի դրսևորում թվա: Բայց միայն զենքի օգնությամբ չէ, որ սովետական իշխանությունը սպանել էր Երկրաշարժի 25 հազար զոհերին ու տասնյակ հազարավորների հաշմանդամ դարձրել:
Նախ, երկրաշարժից մի քանի տարի առաջ իջեցվել է Հայաստանի սեյսմակայունության աստիճանը, երկրորդը՝ կան հարյուրավոր վկայություններ շինարարության խայտառակ որակի մասին:Երկրաշարժի առաջին իսկ օրերից աղետի գոտում ծառայած գնդապետ Ռ. Ի. Մեդինսկին վկայում է, որ իր աչքերով տեսել է «երկաթբետոնե սալի վրա գործարանային որակի վերահսկողության բաժնի «խոտան» կնիքը» («Սպիտակի հուշահամալիր…», էջ 58)։Ակադեմիկոս Գրիգոր Ավագյանը բերում է ավելի ահավոր փաստ. «…Դեռևս 1986 թ. ՍՍՀՄ ԳԱ սեյսմոլոգիայի և սեյմադիմացկուն շինարարության միջճյուղային խորհուրդը տեղյակ է պահել Լենինական-Սպիտակ-Կիրովական հատվածում ութ բալանոց երկրաշարժի հավանականության մասին: Ավելին, առաջարկվել են մի շարք պաշտպանական միջոցառումներ, այն է՝ սահմանափակել շինարարությունը նշված տարածքներում, ամրապնդել թույլ շինությունները, դեմոնտաժել փլման ենթակա շենքերը»… («Ցավը՝ սրտներումս, հայացքներս՝ վաղվա օրվան», «Գրական թերթ», 1989, փետրվարի 3):Էս տարվա հոկտեմբերին ես «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» https://www.facebook.com/events/1432729736955846/1435111896717630/?notif_t=like ցուցահանդեսով շրջեցի Հայաստանի չորս մարզերում: Ինձ մոտենում էին մարդիկ ու պատմում Երկրաշարժից առաջ տեսած լուսազդանշանային կրակոցների, ուրիշ տարօրինակ երևույթների մասին, իսկ այցելուների ճնշող մեծամասնությունը համոզված էր, որ երկրաշարժն արհեստածին է:Եվ սա ամենամեծ հանելուկն է: Հայաստանում մարդիկ համոզված են, որ Մոսկվան ցանկացել է և ընդունակ է եղել մեր երկրի հանդեպ տարերային աղետ «կիրառել»: Բայց անըմբռնելի հնազանդությամբ ձգտում են «hետ՝ դեպի ապագա» ու թույլ տալիս, որ իշխանությունը յուրացրած խումբը, որը նույնիսկ իրեն նեղություն չի տալիս Երկրաշարժի 25-ամյակին աղետի գոտի այցելել, երկիրը նորից ենթարկեցնի Մաքսային միությանն ու նրա «հրամանատար» Ռուսաստանին:Մի՞թե մի երկրաշարժը բավականաչափ դաժան դաս չէ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.