Դեկտեմբերի 6-ին Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: Այս լուրը դարձել է աշխարհի թիվ մեկ նորությունը, և ըստ կանխատեսումների՝ իրադրությունը Մերձավոր Արևելքում որակապես փոխվում է:
Չնայած նրան, որ դեռևս 1995-ին ԱՄՆ Կոնգրեսը Երուսաղեմը ճանաչել էր որպես Իսրայելի մայրաքաղաք, ԱՄՆ նախագահներն այդ որոշման կատարումը հետաձգում էին: Արաբական երկրների մեծ մասը դեմ չէ, որ Արևելյան Երուսաղեմը ճանաչվի Իսրայելի մայրաքաղաք, եթե Արևմտյան Երուսաղեմն իր հերթին ճանաչվի որպես Պաղեստինի մայրաքաղաք, սակայն Թրամպն ողջ Երուսաղեմն է ճանաչել Իսրայելի մայրաքաղաք և դրանով հարցականի տակ է դրել պաղեստինա-իսրայելական ողջ բանակցային գործընթացը:
Իսրայելական վերլուծաբանները Թրամփի ելույթի ամենակարևոր միտքը համարում են այն, որ նա Երուսաղեմի պատկանելությունը համարում է պատմական, այլ ոչ թե քաղաքական իրավունք, «քաղաքը եղել է նրանց հնագույն մայրաքաղաքը»: Թրամփի մյուս կարևոր փաստարկը համարվում է այն, որ «եթե մենք 20 տարի փորձել ենք մի բան և դա չի ստացվել, ուրեմն պետք է մեկ այլ բան փորձել»: Ըստ նրա՝ «պաղեստինցիները պետք է հասկանան, որ ժամանակն իրենց օգտին չի աշխատում, և նրանք պետք է նաև հասկանան, որ եկել է առաջ շարժվելու ժամանակը»:
Երուսաղեմի մայրաքաղաք ճանաչելը սկսում է փոթորկել իսլամական աշխարհը, և ըստ Էրդողանի խոսքերի՝ Թրամփը տարածաշրջանում «միքսերի» դեր է կատարում՝ խառնելով տարածաշրջանը:
Մերձավոր Արևելքում նոր իրավիճակ է ստեղծվում, որտեղ Միացյալ Նահանգները արաբակա-իսրայելական կոնֆլիկտում ակնհայտ կողմի է վերածվում, ինչից մի քանի հարցեր են առաջանում. ո՞վ է իր վրա վերցնելու արբիտրի դերը ու ո՞վ է լինելու մյուս կողմի տեսակետները ներկայացնող լիդերը: Հարցերի մյուս փունջը վերաբերվում է սիրիական, իրաքյան, եմենական ու մյուս կոնֆլիկտներին:
Մերձավոր Արևելքում մի ասացվածք կա՝ բոլորը բոլորի դեմ են և բոլորը Պաղեստինի խնդիրը օգտագործում են իրենց նպատակների համար: Այստեղից առաջանում է հարց, իսկ նոր իրավիճակից ի՞նչ օգուտներ ու վնասներ ենք կարող ունենալ մենք:
Մոտակա հեռանկարում ավելի են լարվելու ԱՄՆ-Թուրքիա և ԱՄՆ-Իրան հարաբերությունները: Մյուս կարևոր խնդիրը դա ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ապագան է:
Էրդողանը խոստացել էր, որ Թրամփի հայտարարությունից հետո` 10-15 օրերի ընթացքում հրավիրելու է իսլամական երկրների սամիթ, որտեղ Թուրքիան այս պահին նախագահող երկիրն է: Արդեն որոշվել է օրը և վայրը` դեկտեմբերի 13-ին` Ստամբուլում:
Ենթադրվում է, որ պետք է դատապարտվի ԱՄՆ-ի այդ որոշումը և ինչ-որ քայլեր մշակվեն Իսրայելի դեմ: Իսկ մինչ այդ Էրդողանը խոստացել էր, որ կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ:
Այ այստեղ մեզ համար շատ հետաքրքիր զարգացում կարող է ընթանալ. ըստ էության Ադրբեջանը հայտնվում է թակարդում. պետք է կոնկրետ դիրքորոշում արտահայտի՝ քվեարկելով կողմ, դեմ կամ ձեռնպահ: Հաշվի առնելով այդ երկրների շատ սերտ, անգամ ստրատեգիական հարաբերությունները, նաև զենքի առևտուրը՝ Ադրբեջանը երկիմաստ վիճակում է հայտնվում, ինչը մեզ համար շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ: Պահպանել սերտ ռազմա-տնտեսական համագործակցությունը Իսրայելի հետ և կասկածի տակ դնել «իսլամական իդեալներն» ու եղբայրական Թուրքիայի հետ հարաբերությունները, թե, այնուամենայնիվ, միանալ իսլամական երկրներին:
Թուրքիայի մասով նույնպես մեզ համար հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում: ԱՄՆ-ում սկսվել է Էրդողանի համար շատ վտանգավոր Ռեզա Զարաբի դատավարությունը` Թուրքիայում մեծ աղմուկ հանած կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ, որին ներգրավված են անձամբ Էրդողանը, իր ընտանիքի ու կառավարության անդամները: Զարաբը սկսել է համագործակցել իրապահների հետ, ու ինչպես ասում են, արդեն «երգում» է ու անուններ է տալիս: Էրդողանի համար կարևոր է սրել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ցույց տալ, որ դա ոչ թե իր, այլ Թուրքիայի դեմ է արշավ սկսվել:
Մեզ համար կարող է հատաքրքրություն ներկայացնել նաև Վրաստան-Թուրքիա հարաբերությունները, որոնք նույնպես կարող են խնդիրներ առաջացնել: Ի դեմս Թուրքիայի՝ Վրաստանը սերտորեն համագործակցում էր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ, սակայն նոր իրավիճակում այդ համագործակցությունը նոր երանգներ է ստանում, և Վրաստանը նույնպես կարող է ստիպված լինել ընտրություն կատարել:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.