«Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել բրազիլական, ռուսական, ուկրաինական ներկրված սառեցված հավի մսի 9 արտադրատեսակ, որոնցից միայն 4-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 5 նմուշներում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է:
«Եղել են մակնշման հետ կապված խնդիրներ: Գրանցվել են նաև հակաբիոտիկների մնացորդներ:Փորձաքննության է ներկայացվել ռուսական «Мираторг» ընկերության սառեցված բրոյլեր հավի միսը, որտեղ ՄԱՖԱՄ քանակը 7,5 անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի քանակը։ Մսի մեջ հայտնաբերվել է հակաբիոտիկ՝ լևոմիցետին ՝ 0,1517 մգ/կգ (թույլատրելի նորման՝ <0,01 մգ/կգ-ից)։ Փորձաքննության է ներկայացվել դարձյալ ռուսական «Мираторг» ընկերության «Петруха» սառեցված բրոյլեր հավի միսը։ Պարզվել է՝ պարունակում է տետրացիկլինի խմբի հակաբիոտիկ՝ 0,035 մգ/կգ։
Ռուսական «СПК Курников» ՍՊԸ-ի «Тушка цыпленка Курников» ընկերության սառեցված բրոյլեր հավի մսի դեպքում էլ ՄԱՖԱՄ թույլատրելի քանակը գերազանցում է 1,4 անգամ, ավելին՝ այն պարունակում է սալմոնելա խմբի մանրէներ, որոնք առաջանում են հենց արտադրական պրոցեսում, այլ ոչ թե տեղափոխման ժամանակ կամ վաճառակետում։ Ուկրաինական «Птахокомплекс «Днiпровський» ընկերության «Каткит» սառեցված բրոյլեր հավի մսի դեպքում էլ ավելի շատ մակնշման հետ կապված խնդիրներ են եղել: Ամենամեծ խնդիրն այն է, որ լիազոր մարմինը՝ ՍԱՊԾ-ն, չի էլ արձագանքում: Որևէ հայտարարություն չեն անում: Մարդկանց առողջության հետ խնդիրներ են լինելու, սա նրանց մեծ վնաս կարող է հասցնել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Ինչ վերաբերում է տեղական թռչնամին՝ նրա խոսքով անհրաժեշտ է մոտ 1 միլիոն դրամ, որպեսզի այն ևս ենթարկվի լաբորատոր փորձաքննության:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.