Ռուսաստանի հայերի մության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է վերջին օրերին ռուսական մեդիայում հակահայ կոնտենտի սփռումը: Հայտարարության մեջ ասվում է.
«Հայասատանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո մի շարք ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցներում որոշ տգետ կամ ծախու լրագրողների եւ վայ-քաղաքագետների կողմից սկսվեց հակահայկական արշավ, որտեղ այդ գործիչները փորձեցին Համաձայնագիրը ներկայացնել որպես Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխություն, Ռուսաստանի եւ ԵԱՏՄ գործընկերների հետ դաշնակցային հարաբերությունների դավաճանություն: Եվ, ընդհանրապես, որպես Հայաստանի քաղաքական վեկտորի փոփոխություն: Որոշները հասան նրան, որ հավասարության նշան դրեցին Հայաստանի բռնած ուղու եւ այն ուղու միջեւ, որ իրականացնում են Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան:
Դժվար է հասկանալ ինչն է այստեղ ավելի շատ՝ տգիտությո՞ւնը, թե՞ արտաքին ուժերի շահերի շահախնդիր սպասարկումը, որոնք կցանկանային հայ-ռուսական հարաբերություններում ստեղծել լարվածություն, սեպ խրել ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ դաշնակիցների միջեւ: Եթե այդ վայ-փորձագետները ջանային Համաձայնագրի տեքստը կարդալ, ակնհայտ կդառնար, որ այդ համաձայնագիրը ոչ մի ընդհանրություն չունի նրանց հետ, որոնք Եվրամիության հետ ստորագրել են Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան: Այդ Համաձայնագիրն ստորագրվել է իր դաշնակիցների հետ Հայաստանի բոլոր պարտավորությունների երաշխավորված պաշտպանությամբ, չի ենթադրում Հայաստանի մուտքը Եվրամիության հետ մեկ ընդհանուր տնտեսական տարածք եւ ԵԱՏՄ անդամ երկրների շահերին ոչ մի վտանգ չի սպառնում:
Ավելին, մենք գիտենք, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը տեղեկացրել է իր դաշնակիցներին իր որոշման մասին եւ ռուսական իշխանությունների կողմից ոչ մի առարկություն չի ծագել, ինչի մասին վկայում է Ռուսաստանի ԱԳՆ եւ այլ իշխանական կառույցների կողմից որեւէ հայտարարության բացակայությունը: Այդ ծայրաստիճան անպատասխանատու լրագրողների եւ քաղաքական գործիչների գործողությունները Հայաստանում, ինչպես եւ Ռուսաստանում առաջ են բերել բազմամիլիոն հայ համայնքի վրդովմունքը, որպես մեր երկրների միջեւ խոչընդոտների ստեղծման փորձ, ինչպես նաեւ նպատակ ունեն ռուսաստանյան հասարակության աչքում ձեւավորել Հայաստանի նկատմամբ բացասական կերպար: Ակնհայտ է, որ այդ մարդիկ ելույթներ են ունենում Հայաստանի հասցեին մտացածին մեղադրանքներով՝ նպատակ ունենալով բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ Հայաստանը հանդիսանում է նույնիսկ ԵԱՏՄ անդամների մեջ այն եզակի երկրներից մեկը, ովքեր հետեւողականորեն ելույթ են ունենում ի աջակցություն Ռուսաստանի, ինչպես Ղրիմի, այնպես էլ մի շարք խիստ նուրբ հարցերի կապակցությամբ, որոնք առնչվում են ռուսաստանյան արտաքին քաղաքականությանը:
Ռուսաստանի հայերի միությունը, արտահայտելով Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների մտահոգությունը, որոնք լինելով ՌԴ-ի քաղաքացի տարակուսած են, թե ինչպես այդ մարդիկ կարող էին ռուսաստանյան հեռուստաընկերություններում եւ այլ լրատվամիջոցներում ամբիոն ստանալ՝ խեղաթյուրելով եւ նենգափոխելով Ռուսաստանի մերձավորագույն դաշնակցի քաղաքականությունը:
Մենք դիմում ենք ինչպես իշխանական կառույցներին, որոնք, հույս ունենք որոշակի ազդեցություն ունեն ռուսաստանյան ԶԼՄ-ների վրա, եւ հեռուստաընկերությունների եւ ԶԼՄ-ների ղեկավարներին՝ պահանջելով հեռուստաեթերից զրկել այդ ծախու լրագրողներին, վայ-քաղաքագետներին եւ փորձագետներին, եթե մտահոգ են իրենց հեղինակությամբ, քանի որ դա առաջին հերթին վնաս է հասցնում հենց այդ զանգվածային լրատվամիջոցներին, որոնց միջոցով տարածվում է այդ տգիտությունը կամ միտումնավոր դեզինֆորմացիան՝ մեր եղբայրական ժողովուրդների եւ երկրների միջեւ տարաձայնություն սերմանելով»:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.