Ադրբեջանի բանակի հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են ականանետային հաշվարկների էստաֆետային վազքի եւ պայմանական հակառակորդի թիրախների խոցման վարժանքներ: Զորավարժությանը ներգրավվել է Արցախի Պաշտպանության բանակի պահպանության տեղամասերից մեկի դիմաց տեղակայված զորամասը:
Նախորդ շաբաթ էլ Ադրբեջանի բանակում անցկացվել էին խոշոր հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց ներգրավվել էին Ադրբեջանի բանակի բոլոր, այդ թվում նաեւ Նախիջեւանում տեղակայված ստորաբաժանումները: Ընդ որում, կիրառվել էր նաեւ ռազմական ավիացիա:
Ադրբեջանի այս զորավարժությունները համընկան Արցախի խնդրում քաղաքական բուռն իրադարձություններին: Մինչ Ադրբեջանում քննարկում էին «Պուտինի պլանը», ըստ որի Բաքվին առաջարկվում էր Ղարաբաղի 5 շրջան ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցելու դիմաց, Վիեննայի Մշտական կոմիտեի նիստում ԱՄՆ-ն, ապա եւ Ռուսաստանը հայտարարեցին, որ պետք է կատարվեն Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այսինքն՝ հայտարարվեց Ղարաբաղում ստատուս-քվոն պահելու մասին: Դրան հետեւեցին նաեւ միջազգային այլ կառույցներ:
Այդ ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը երկու անգամ Պուտինին հանդիպելով, նրան հիշեցրեց ՄԱԿ ԱԽ բանաձեւերը, ըստ որոնց հայկական կողմը պետք է դուրս բերի զորքը մի քանի շրջաններից, սակայն, ըստ Էրդողանի՝ Պուտինը նման հույս չուներ:
Այնուհետեւ Բաքու եւ Երեւան այցելեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ով կողմերին ծանոթացրեց ընդունված որոշման մանրամասներին եւ արեց երկու հատկանշական հայտարարություն. Նախ, որ չնայած տարաձայնություններին՝ Ռուսաստանը Ղարաբաղի խնդրում աշխատում է ԱՄՆ-ի հետ, եւ երկրորդ՝ Ղարաբաղի խնդիրը «դժվար լուծելի» է:
Լավրովի այցից հետո տեղի ունեցավ ԱլԳ վեհաժողովը, որի շրջանակներում Հայաստանը ստորագրեց Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիրը, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ալիեւին բաց տեքստով զգուշացրեց ռազմական գործողությունների մասով:
Այսպիսով, փակվեց ղարաբաղյան «կարգավորման» քաղաքական մի ժամանակաշրջան, հաստատելով ներկայիս ստատուս-քվոն Ղարաբաղում: Թե որքան ու ինչ սխեմաներով է տեղի ունենալու «կարգավորման» հաջորդ փուլը, կախված է միջազգային քաղաքական նոր իրավիճակի զարգացման տրամաբանությունից:
Մինչ այդ, Ադրբեջանին մնում են միայն զորավարժությունները՝ ավելի լավ ժամանակների սպասումով: Նրա ջանքերը բոլոր ուղղություններով տապալվել են, պահանջները՝ անտեսվել: Ադրբեջանին բոլոր մակարդակներով զգուշացվել է ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից:
Այս իրադարձությունների ժամանակ լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում Նախիջեւանում, որտեղ Թուրքիան զգալի ռազմական ներկայություն ունի, խոշոր միջադեպ տեղի ունեցավ. Զորամասերից մեկում ադրբեջանական բանակի զինծառայողը գնդակահարել էր ծառայակիցներին ու դիմել փախուստի: Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը, չհրապարակելով մանրամասները:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.