Ինչպես մնացած բոլոր երեխաները՝ հրեաների երեխաները նույնպես շրջապատված են ուշադրությամբ և խնամքով։ Հրեա ծնողների սերը դեպի իրենց երեղաները անսահման է։ Իհարկե, դրա մեջ կարող ենք գտնել ինչպես դրական այնպես էլ բացասական կողմեր, սակայն մենք չենք կարող վիճել այն փաստի հետ, որ երեխաները տարբեր իրավիճակներում կարող են այնպես կողմնորոշվել, որտեղ ոչ բոլոր հասուն մարդիկ կարող են ճիշտ լուծում գտնել։
Եվ, հաշվի առնելով, որ իրենց գենետիկան չափազանց բարդ եւ շփոթեցնող է, դժվար չէ հասկանալ, թե ինչն է միավորում խելացի հրեա երեխաներին․ ոչ ստանդարտ, ճկուն և ազատ մտածելու կարողությունը: Այս առանձնահատկությունը գալիս է մեծահասակների օրինակից, ծնողների դաստիարակությունից, և ահա դաստիարակության 7 գաղտնիքներ, որոնց նրանք հավատարիմ են:
1․Չի կարելի երեխաների մոտ բարդույթներ առաջացնել․
Հրեա մայրը երբեք չի ասի իր երեխային «դու՜ վատն ես», դրա փոխարեն նա կասի՝ «ինչպես կարող էր քեզ նման լավ տղան այդպիսի չարություն անել»։
«Իմ երեխան չունի և չի կարող ունենալ թերություններ», սա հրեա մայրերի կողմնորոշումն է: Հնարավոր է նրանք տեսնեն այդ թերությունները, բայց ոչ ոք չի իմանա դրա մասին:
2․Խելամիտ ազատություն․
Ժամանակակից հրեական դաստիարակությունը համատեղում է երկու թվացյալ հակասական բաներ․ երեխայի ազատությունը և պարտականությունների խստությունը: Դա բնութագրելու համար, կա լավ մետաֆորա. Ազատ, մեծ սենյակ , բայց պինդ պատեր ունեցող:
Հրեական ընտանիքներում երեխաները կարող են քայլել ծնողների գլխի վրայով,և մայրիկի շրթներկով նկարել հայրիկի անձնագրի մեջ, ու դա նախատինքի համար պատճառ չի հանդիսանա:Հրեա ծնողների համար զավակների ազատությունը ոչ թե հատուկ դաստիարակություն է, այլ օդ, որը չշնչել հնարավոր չէ:
Խիստ դաստիարակությունը սկսվում է այն ժամանակ, երբ երեխան խախտում է թույլատրելիի սահմանը:Հրեական ընտանիքում պարզ է, որ մայրիկի օծանելիքը բակի կատուների վրա լցնելը խնդիր չէ, բայց տատիկի գլխին խփել չի կարելի։
3․Գովել երեխաներին ամեն առիթի դեպքում․
Մայրը միշտ գովում է իր երեխային, սկսած երեխայի ծնունդից: Հրեա մայրը հիանում է անգամ երեխայի ամենափոքրիկ հաջողություններով, ձեռքբերումներով, թող դա լինի մի նոր վանկ կամ առաջին խզբրտոցը, որպես առաջին նկար: Դա միշտ հայտնի է դառնում բոլոր բարեկամներին և ծանոթներին, և ամենակարևորն այն է, որ երեխան պետք է տեսնի, որ նրան գովում են բոլորի ներկայությամբ: Եթե երեխայի ձեռքբերումները ավելի լուրջ են, ապա դա առանց ծափահարությունների և ամբողջ ընտանիքի գովասանքի չի կարելի թողնել:
4․Բարձր աստիճանի պատսխանատվություն իրենց արարքների հանդեպ․
Հրեաները հավատում են, որ նույնիսկ շպրտված ամենաանշան բառը և երեխայի առաջ՝ ծնողի կողմից կատարված փոքր սխալը, կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, հետևաբար, իրենց օրինակով եւ պատասխանատու վարքով, հրեա ծնողները օրինակ են ծառայում իրենց երեխաներին:
5․Ընտանիքում սերը և հարգանքը` երեխայի հոգեկան առողջության երաշխիքն են․
Հրեական ավանդույթն ասում է, որ ցանկացած ընտանիքի հիմքը, դա ամուսինն ու կինն են — մայրն ու հայրը։ Հետեւաբար, երեխաները պետք է վաղ տարիքում սովոր են նրան, որ առաջին տեղում միշտ մոր ուշադրությունն է իր հոր և հորը իր մոր հանդեպ։ Եթե երեխան սովորի, որ իր ծնողներն, առաջին հերթին, ապրում են միմյանց համար, համոզվի, որ իրենց հարաբերությունները լի են հարգանքով, սիրով եւ խնամքով, ապա նա իրեն պաշտպանված կզգա: Բացի դրանից, ծնողների այս վարքը հիանալի օրինակ է երեխայի համար: Հենց նման հարաբերություններ նա կփորձի ստեղծել իր սեփական ընտանիքում, երբ նա մեծանա:
6․Սովորել ծնող լինել․
Ծնողական դաստիարակությունը սկսվում է երեխայի ծննդից առաջ: Աղջիկը, ամուսնանալուց հետո,արդեն պատրաստ է մայր դառնալ , նրանց չեն սովորեցնում «ապրել իրենց համար», նրա հիմնական կարիերան, դա տունն ու ընտանիքն է: Եթե ի սկզբանե ծնող լինելը դիտարկել որպես բեռ, սահմանափակություն, ապա լավ երեխա մեծացնելը շատ դժվար կլինի:
7․Սովորեցնել երեխաներին ճիշտ կառավարել ժամանակը․
Հրեա երեխաները չգիտեն, թե ինչ է ծուլությունը և բակերում անիմաստ թափառելը․Փոխարենը՝ ջութակ, անգլերեն, մաթեմատիկա և այդ բոլորը միանգամից և շատ:Փոքրուց երեխաները սովոր են, որ մշտապես ինչ որ բանով զբաղված լինելը, դա նորմալ է:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.