«Ընդամենը 1 ամիս հետո բարձրանալու են ավելի քան 800 անուն ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը: Դա հանգեցնելու է այդ ապրանքների թանկացմանը: Ընդ որում՝ դրանք հիմնականում լայն սպառման ապրանքատեսակներն են՝ շաքարավազ, միս, կարագ, ավտոմեքենա և այլն:
Մաքսատուրքերի բարձրացումն ու դրան հետևող թանկացումները պայմանավորված են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու քայլով: Այդ միությունը բարձրացնելու է ոչ անդամ երկրներից ներկրումների մաքսատուրքը, որպեսզի այդպիսով խրախուսի իր ներքին արտադրությունն ու դրա սպառումը: Իսկ, որն ավելի ճիշտ է, այդ քաղաքականությունը հիմնականում վարում է ԵՏՄ-ում դոմինանտ երկիր Ռուսաստանը, որն այդպիսով ցանկանում է խթանել իր արտադրության արտահանումը գոնե անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան:
Իսկապես, վիճակագրությունն էլ է ապացուցում, որ անդամ երկրները միմյանց հետ առանձնապես առևտրաշրջանառություն կամ տնտեսական հարաբերություններ չունեն, նրանց բոլորի կապը հիմնականում ՌԴ-ի հետ է:
Եվ այդպիսով սխալված չենք լինի, եթե ասենք, որ ՌԴ-ն իր ապրանքը մեզ վաճառելու համար ստիպում է բարձրացնել Եվրամիության անդամ կամ այլ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքը, որպեսզի, օրինակ, Գերմանիայից, ԱՄՆ-ից կամ Ճապոնիայից ավտոմեքենաների ներկրումը թանկանա, ու ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները նորից անցնեն խորհրդային «ժիգուլի»-ներին, «Վոլգա»-ներին ու «Նիվա»-ներին: Բայց սա հարցի մի կողմն է, իսկ մյուս կողմն այն է, որ կոնկրետ Հայաստանում այդ պայմանը սոցիալական մեծ լարվածություն է առաջացնելու:
Օրինակ՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ԵՏՄ-ի մաքսային դրույքաչափերը 76 տոկոսով տարբերվում են Հայաստանում գործող դրույքաչափերից և հակասում են մեր շահերին:
Նրա խոսքով՝ անդամակցելուց հետո, ճիշտ է, նվազել են 1700 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափեր, բայց 6300 ապրանքատեսակի դրույքաչափերն էլ ավելացել են: Ու առաջիկա տարիներին կավելանան մոտ 800 ապրանքատեսակի մաքսատուրքերը:
Եվ սա այն դեպքում, երբ ԵՏՄ-ի հետ Հայաստանի արտաքին առևտուրը կազմում է ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մոտ 25 տոկոսը: «Իհարկե, ինչը հնարավոր է գտնել տեղական շուկայում, նկատի ունեմ նաև ԵՏՄ շուկայում, թեկուզ ոչ բարձր որակի, դա կարող է սպառողի վրա մեծ ազդեցություն չթողնել: Բայց որակյալ կարագ, շաքարավազ և այլ սննդամթերքի դեպքում արդեն թանկացումը զգալի կլինի: Եվ դա արդեն կա»,- մեզ հետ զրույցում ասում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Թանկացումներ կլինեն նաև Հայաստանի նոր հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, որը նորից հունվարի 1-ին է տեղի ունենալու: Այս դեպքում արդեն կբարձրանան շատ կարևոր ապրանքների՝ բենզինի և սեղմված գազի, ինչպես նաև ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը»:
«Ժամանակ»
- 13:10Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը
- 14:10Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում
- 13:10Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
- 13:10Գները աճել են, դոլարի փոխարժեքը բարձրացել, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել, տեղի է ունենալու աղքատացում. Հարությունյան
- 14:10Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 12:10Ստեփանակերտ. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների
- 15:10Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում. Արտյոմ Տոնոյան
- 13:10Ադրբեջանը փորձում է նոր դիրքեր գրավել Ամարասի դիմաց՝ մինչև վերջնական սահման գծելը. վանահայր
- 11:10Օրեր առաջ տեխնիկա է մտցվել, 14 պարկ դիակ է հանվել, ԴՆԹ-ով կորոշվի քանի դիակ է. Մարուքյան
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.