«Իգլայի» աղմկոտ գործով դատավարությունը մոտեցավ ավարտին. վաղը Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ կհրապարակվի, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկերոջ Սանասար Գաբրիելյանի եւ մյուսների դատավճիռը:
Մինչ այդ այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը՝ իր պաշտպանյալի համար արդարացման դատավճիռ պահանջելով:
Պաշտպանական ճառով հանդես գալու հերթը ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանին էր, բայց ինչպես միշտ վերջինս դատարանին տեղեկացրեց, որ կխոսի միայն «կամանդույուշիից հետո»:
Սամվել Բաբայանն այսօր եւս առողջական խնդիրներ ուներ, նրա ձայնը հազիվ էր լսելի դահլիճում ներկա գտնվողների համար: Մինչ ճառը սկսելը նա տեղեկացրեց, որ ձայն չունի, ի վիճակի չէ խոսել, սակայն կփորձի անդրադառնալ մեղադրող դատախազ Արամ Արամյանի հնչեցրած մեղադրանքներին՝ այն որակելով որպես ենթադրություններ:
«Նախ՝ այն, որ Սանասար Գաբրիելյանը Ղարաբաղ է գնացել «Իգլա»-ն նկարելու ու ուղարկելու, որ վճարեմ եւ այլն, չի համապատասխանում իրականությանը։ Եթե Սանասար Գաբրիելյանը հրաժարվել է, եթե ապրանք չկա, ապա ես ինչի՞ն պետք է փող տամ։ Ինչ վերաբերում է «Իգլա»-ին, ապա իմ նախաքննական ցուցմունքում էլ նշել եմ, որ դա հրթիռի մասնիկ է, եթե դրա վրա չկա արձակման մասը, ուրեմն այդ մասնիկը կոչվում է խողովակ, ես հանցանք չեմ կատարել»,- ասաց նա։ Ապա ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը հրաժարվել են «Իգլան ձեռք բերելուց եւ այդ մասին տեղեկացրել են, գործով առանցքային վկա Հրաչյա Մայիլյանին: Ինչից հետո էլ Մայիլյանը «Իգլան» հանձնել է ԱԱԾ-ին. «Այսինքն՝ երբ գնորդը հրաժարվել ա, դրանից հետո նոր հանձնման համար մտածել ա, մինչ այդ չի էլ մտածել այդ մասին: Այսինքն, որ մեղադրող դատախազն ասում ա, հրաժարման փուլ չի եղել, դա իրականությանը չի համապատասխանում»,- նկատեց Բաբայանը:
Վերջինս անդրադարձավ նաեւ նախորդ նիստում մեղադրող դատախազի ճառի այն հատվածին համաձայն որի՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրի խողովակը Սամվել Բաբայանն ու նրա պաշտպանը ներկայացնում են որպես անպիտան խողովակ կամ իրենց խոսքով ասած՝ «տռուբա», սակայն դեռեւս նախաքննության փուլում հաստատվել է, որ այն զենիթային հրթիռով համարվում է զինամթերք։ «Առնվազն անհասկանալի է, որ երկար տարիներ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած մարդը զենիթահրթիռային համալիրը չի տարբերում անպիտան «տռուբայից»,- մասնավորապես, իր ճառում ասել էր մեղադրող դատախազը։ Նա նաեւ նշել էր, եթե պաշտպանական կողմը համաձայն չէր գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության հետ, որը հաստատել է դրա՝ զենիթահրթիռային համալիր լինելը, ապա կարող էր վիճարկել փորձաքննության արդյունքները: Սամվել Բաբայանն ասաց. «Չեմ հասկանում դա ինչ փաստարկ ա, որ չեմ բողոքարկել տեղում: Ոչ թե մի փորձագիտական եզրակացություն այլ երկու եզրակացությունների փաստաթղթի տակ ենք ստորագրել, հետո մեկը գործից թռել, ա սա ուզում եմ շեշտել»,- ասաց Բաբայանը:
Իր ճառում Բաբայանն ասաց, որ ի սկզբանե չի ցանկացել քաղաքականացնել «Էս դատարանը», սակայն դա փորձեց անել մեղադրող դատախազը: «Երբ իմ մասնագիտության, կամ 9 տարվա ղեկավարության վրա ինչ-որ մարդ կասկածում է, ես փորձեմ բացատրել: Ես 92 թ. օգոստոսին եմ դարձել բանակի առաջին դեմքը: ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարական էր տվել, իսկ Ղարաբաղի պաշտպանության նախարարն էլ (Ըստ որոշ կարծիքների՝ խոսքը Արկադի Տեր-Թադեւոսյանի մասին է, 1992 մարտի 4-ին նշանակվել է Արցախի ԻՊՈՒ-ի հրամանատար), որը մինչեւ իմ գալն է եղել, Ջերմուկում բուժվում էր, ու նրան մինչ օրս հեռուստացույցով որպես հերոս են ներկայացնում: 22.400 հա տարածքից, 12 500 հա տարածքը վերադարձրել եմ ես։ Իմ ղեկավարած «օպերացիաների» ժամանակ 19 ինքնաթիռ է խփվել, 17 ուղղաթիռ, որից 10-ը՝ էդ «Իգլաներով»: Եթե դուք պետք է ինձ գնահատական տաք, թե ես ոնց եմ ծառայել էս երկրին, ուրեմն… էն վախտ շատ փոքր էիր, տեղը չգիտեիր: Ընդհանրապես ձերբակալման փուլից 2-3 ժամ ինձ հետ խոսել են քաղաքականությունից ու բացատրել են ինչի համար են ինձ բռնել, ես չեմ ուզում էս փուլում դրան անդրադառնալ, բայց փաստերը կան, պաշտպանը ներկա է եղել էդ խոսակցությունը, չեմ ուզում քաղաքականացնել ու խորհուրդ եմ տալիս, դուք էլ մի քաղաքականացրեք, որովհետեւ կարող եմ փաստեր բերել դուք ամաչեք, որ չգիտեք ձեր պատմությունը»,- դիմելով դատախազին ասաց Սամվել Բաբայանը:
Սամվել Բաբայանը նաև նշեց, որ դատարանում փորձագետին հարցրել է, թե այդ խողովակը երբ կարող է վնաս հասցնել, փորձագետն ասել է՝ հրդեհի եւ ուժեղ հարված ստանալու ժամանակ։ «Այնինչ, պետական մեղադրողը ասում է, թե տեղից շարժվելու դեպքում կարող է վնաս հասցնել։ Չի կարելի այդքան խեղաթյուրել, մարդիկ խոտ չեն ուտում»,- ասաց Բաբայանը։
Անդրադառնալով փողերի լվացման մեջ իրեն մեղադրելուն, Սամվել Բաբայանն ասաց, որ ինքը կրիմինալ քայլ չի արել, պարտք է եղել, որը վերադարձվել է։
«Ես կրիմինալ որեւէ քայլ չեմ արել, պարտք են եղել, ուղարկել են… առաջին րոպեից որեւէ բան չեմ թաքցրել։ Ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ փողի հարցով ձերբակալություն եղել է 2016-ի սեպտեմբերին, ութ ամիս անց՝ 2017-ի ապրիլինի ինձ նոր հարցաքննել են ու ես այդ ընթացքում Հայաստանից չեմ փախել։ Երբ հասկացել են, որ հրթիռով իրենց դիրքերը թույլ են, էս մեկը բերել են պոչիս կապել, Բաբայանին ներկայացրել են կրիմինալ։ Ես շատ լավ գիտեմ պատվերը որտեղից ա, գիտեմ ոտերը որտեղից ա, ականջները որտեղից: Կարելի ա օրենքը թեթեւ շրջանցել, սակայն տրորել, թքել օրենքի, պետության վրա պետք չի, եթե ուզում եք պետություն ունենալ: Թե չէ Բաբայանը մի տարի ավելի կնստի, մի տարի պակաս դուք հարց չեք լուծի»,- ասաց Բաբայանը։
Ճառը եզրափակելիս Սամվել Բաբայանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, որեւէ հանցանք չի կատարել:
Բաբայանը, սակայն վերջին խոսքի իր իրավունքից չօգտվեց, ավելին, երբ դատավոր Արշակ Վարդանյանն ասաց, որ վերջին խոսքի իրավունք ունեք, ամբաստանյալները ծիծաղեցին. «Վերջին խոսքն ա, գնդակահարվում եք»,- կատակեց Սամվել Բաբայանը:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.