«Սասնա Ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին անվանել է «Ցռան մոզի»: Լրատվամիջոցներն այս փաստը ֆիքսել էին դեռ հուլիսի 26-ին, այն դատական նիստի ժամանակ, երբ Մանուկյանն արտաբերեց իր այս պատմական արտահայտությունը: Բայց իրավապահներին 4 ամիս պահանջվեց ապացուցելու, որ հենց Պավլիկ Մանուկյանի շուրթերից է այն դուրս եկել, և նոյեմբերի 24-ին նրան նոր մեղադրանք առաջադրվեց՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար: Մեր տեղեկություններով՝ այս 4 ամիսը փորձաքննության ժամկետն էր: Փորձաքննության հայոց հանճարները 4 ամիս ուսումնասիրել են Պավլիկ Մանուկյանի ձայնը ու եկել այն եզրակացության, որ «Ցռան Մոզի» ասողը հենց նա է եղել: Գործով տուժող չկա: Իրավապահ մարմիններում մեր աղբյուրը բացատրում է, որ Արտուշ Գաբրիելյանին տուժող ճանաչելը սխալ կլիներ, քանի որ սույն վիրավորական արտահայտությունն արվել է դատական նիստի ընթացքում, հետևապես հասցեատերը ոչ թե կոնկրետ անձն էր, այլ դատարանը:
Սրա հետ դժվար է համաձայնվել: Բանն այն է, որ գործը հարուցված է քրօրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ՝ դատավորին վիրավորելով»:
Հոդվածի շարադրանքում հստակ օգտագործված է «դատավոր » բառը, այսինքն՝ տվյալ դեպքում խոսքը հենց անձի, այսինքն՝ Արտուշ Գաբրիելյանի մասին է: Հավանաբար, դատախազությունում հստակ գիտակցել են, որ եթե դատավորին տուժող ճանաչեն, ապա խնդրո առարկա անպարկեշտ անվանումը՝ «Ցռան մոզին», առհավետ կկապվի սույն դատավորի և նրա սերունդների և հետգայում կգրվի ՀՀ արդարադատության պատմության մեջ: Մինչդեռ Պավլիկ Մանուկյանն առանձնապես չի տուժի: Սույն արարքի համար ընդամենը տուգանք է սահմանված՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ երկուսից երեք ամիս ժամկետով:
Մանուկյանի շահերի պաշտպանները համաձայն չեն մեղադրանքի հետ և դեռ երկար պայքարելու են դրա դեմ, մանավանդ որ՝ Պավլիկ Մանուկյանը «Ցռան Մոզու» վերաբերյալ ոչ մի ցուցմունք չի տվել և չի պարզաբանել, թե ում է իր այդ հիշոցը՝ Գաբրիելյանի՞ն, թե՞ հայ արդարադատությանն առհասարակ, թե, օրինակ, մի պահ Մանուկյանը էմոցիոնալ վիճակի մեջ է ընկել և իրենց գյուղի մոզուն է մտաբերել, որի նկատմամբ, գուցե, մանկուց համակրանք ու սեր է տածել:
Արցախի ռազմական եւ քաղաքական գործիչ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, պատերազմի մասնակից Վահան Բադասյանը նույնպես գտնում է, որ ցռան մոզին վատ բան չէ: Նա մասին մի հին պատմություն հիշեց «Վարկած»-ի համար: « Մեր գյուղում մի մարդ կար, հաղթանդամ աշխատող, երեք տղա ուներ, բոլորը մարմնեղ: Էդ մարդը աշխատացնում էր իր տղերքին ու հետն էլ ասում էր՝ մոզի, հէէէէ: Ուզում էր ասել՝ եզի պես ուտող աշխատող են: Դա հայհոյանք չի: Հիմա Պավլիկը լավ իմաստով է ասել, փաղաքշական ձևով: Ես այդպես եմ հասկացել, ու կուզեի հարցնել մեղադրող դատախազին՝ իրանք ինչպե՞ս են հասկացել»:
Սյուզան Սիմոնյան
- 14:10Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն. Մինասյան
- 12:10Կառավարությունը փորձում է հասնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունության կասեցմանը. Վահե Հակոբյան
- 15:10Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ցոլակյան
- 13:10Փաշինյանի գլխավոր ասելիքն ԱԺ-ում գերիների վերադարձման վերաբերյալ հարցին հետևյալն էր՝ «բա ինչի Սերժի ժամանակ չէիք հարցնում
- 11:10Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
- 13:10Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը
- 14:10Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում
- 13:10Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
- 13:10Գները աճել են, դոլարի փոխարժեքը բարձրացել, իսկ բնակչության եկամուտները չեն ավելացել, տեղի է ունենալու աղքատացում. Հարությունյան
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.