Իսրայելական Aeronautics Defense Systems Ltd. (ADS` խմբ.) անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության ներդրողները ADS-ի դեմ 115 մլն ԱՄՆ դոլարի դատական հայց են ներկայացրել: Ընկերությունը Բաքվի «խնդրանքով» հայկական դիրքերին մահապարտ ԱԹՍ-ով հարվածելու գործի քննության ընթացքում հսկայական ֆինանսական վնասներ է կրում: Հայցի մասին հայտնել է Իրայելի խորհրդարանի (Կնեսսետ) պատգամավոր Թամար Զանդբերգը. փոխանցում է իսրայելական CTech մասնագիտացված կայքը:
Կնեսսետի պատգամավորը դիմել է այդ երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին՝ առաջարկելով դադարեցնել Ադրբեջանին անօդաչուներ վաճառելու այդ ընկերության արտոնագիրը՝ կից ներկայացնելով նաև դատական հայցի մասին մանրամասներ:
Միջադեպի մասին հայտնի էր դարձել դեռևս օգոստոսի 13-ին: Իսրայելական պարբերականներից մեկը հայտնել էր, որ Ադրբեջանի բանակի ներկայացուցիչները իսրայելական ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել էին նոր մահապարտ ԱԹՍ-ն «փորձարկել» հայկական դիրքերի դեմ։ Նշվում էր, որ թեև իսրայելցի օպերատորները հրաժարվել են՝ այն գործադրել են նույն իսրայելական պատվիրակության ղեկավարները:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելում սկսված հետաքննության արդյունքում նախ կասեցրել են Ադրբեջանին տվյալ տեսակի մահամարտ ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը, ապա նաև գործի քննությունը ՊՆ-ից հանձնել Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքին:
Ըստ որում, յուրաքանչյուր նոր զարգացմանը զուգահեռ իսրայելական ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքը կտրուկ ընկնում էր: Իսրայելական CTech կայքի տվյալներով՝ նոյեմբերի 14-ին քրեական գործի մասին հայտնելուց հետո բաժնետոմսերը մեկ օրում ևս 20 տոկոսով արժեզրկվել էին: Արդեն նոյեմբերի 15-ի դրությամբ ընկերության շուկայական կապիտալիզացիան (բոլոր բաժնետոմսերի ընդհանուր գինը) նախկին 213 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն կազմում էր 169 մլն դոլար:
Այսպիսով միջադեպի և դրա շուրջ ստեղծված աղմուկի, հետաքննության արդյունքում Ադրբեջանին անօդաչուներ վաճառող ընկերությունը շուրջ ֆինանսական վնասներ է կրում: Ներդրողների դատական հայցը կարող է ավելի ծանր իրադրություն ստեղծել: Հավելենք, որ ADS-ն Ադրբեջանին ոչ միայն վաճառում է անօդաչուներ, այլև Ադրբեջանում գործում է այդ ընկերության ԱԹՍ-ների հավաքման համատեղ գործարան:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.