«Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում ժամեր շարունակ պատանդ պահված երեքամյա Հմայակի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել: Ծնողները դադարել են նրան մանկապարտեզ տանել, և այժմ փոքրիկի հետ հոգեբաններ են աշխատում:
Այս տարվա հոկտեմբերի 30-ին մանկապարտեզ էր ներխուժել 36-ամյա Արգամ Հովիկյանը, դանակի սպառնալիքով իր մոտ պահել սաներից Հմայակին: Նրա նպատակն էր եղել հանդիպել մանկապարտեզում աշխատող իր նախկին կնոջ հետ: Վերջինիս տատը նույն մանկապարտեզի տնօրենն է: Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում երեխան չորս ժամ անց դուրս էր բերվել հաստատությունից: Արգամ Հովիկյանը մարմնական վնասվածքներ էր հասցրել իրեն, նախկին կնոջը և նրա տատին:
Հմայակը ֆիզիկապես չէր տուժել, բայց նրա ներաշխարհն, ինչպես եւ կանխատեսվում էր, տակնուվրա է եղել:
Փոքրիկ Հմայակի մայրը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպից հետո տղան անհանգիստ է: «Այդ դեպքն իր վրա մեծ ազդեցություն է թողել: Գիշերները նորմալ չի քնում, հաճախակի վեր է թռչում: Հաճախամիզություն է սկսվել իր մոտ, նյարդերի հետ կապված մի քիչ ոնց որ լարվածություն կա»,- նկարագրեց մայրը:
Որդու հետ, ըստ նրա, աշխատում են Արմավիրի «Արևածագ» վերականգնողական կենտրոնի հոգեբանները: Ամուսնուն նույնպես մասնագետներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում և փորձում են հոգեբանական աջակցություն ցուցաբերել, որովհետև փոքրիկի հայրը դեպքի օրը գտնվելով դրսում, նյարդային գերլարված ժամեր է անցկացրել: Այդ լարվածության հետեւանքով նա նաև ձեռքն էր վնասել` հարվածելով պատին: Լիլիթ Հովհաննիսյանն ասաց, որ այդ առումով խնդիրը հաղթահարված է:
Ծնողները Հմայակին մանկապարտեզ չեն տանում հոգեբանների առաջարկով: Ինչ վերաբերում է երեխայի ու նրանց հանդիպումների արդյունքում նկատվող առաջընթացին, մայրը պատասխանեց. «Ասենք, որ տանում, բերում ենք, այդ օրը մի քիչ ավելի հանդարտված է լինում, բայց հետո կարծես նորից մտնի այդ ամեն ինչի մեջ»:
Փոքրիկը երբեմն փորձում է պատմել իր հետ կատարվածը: «Որոշ դրվագներ պատմում է, ասում է դանակը իր կոկորդին է պահել «ձյաձյան», բայց մենք չենք թողնում ինքը խոսի»,- ծնողները փորձում են որդուն հետ պահել ծանր պահերը վերապրելուց:
Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով, հոգեբանները սկսել են երեխայի հետ աշխատել միջադեպից մոտ մեկ շաբաթ հետո և որ իրենք դրան դեմ չէին լինի հենց սկզբից: Հատկանշական է, որ երբ հաջորդ օրը Արմավիրի քաղաքապետարանից հետաքրքրվել էինք, թե արդյոք երեխայի հետ հոգեբան աշխատո՞ւմ է, քաղաքապետարանի քարտուղարության բաժնի պետի տեղակալ, լրատվության հարցերով պատասխանատու Վարդուհի Երանոսյանը վստահեցրել էր, թե ծնողները հրաժարվել են համապատասխան աջակցությունից:
«Ծնողները հարկ չեն գտնում այս պահին հոգեբանի աջակցության, քանի որ երեխայի վարքագծի մեջ ոչ մի էական փոփոխություն դեռ նկատելի չէ»,- ասել էր Վարդուհի Երանոսյանը: Նրա խոսքով, պատանդառված երեխայի ծնողներին հոգեբանի աջակցություն են առաջարկել նաև Արմավիր քաղաքում գործող «Արևածագ» հասարակական կազմակերպությունը, ինչից նույնպես նրանք հրաժարվել են:
«Նման խնդրանքով, առաջարկությամբ դիմել ենք երեխայի ծնողներին, նրանք դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Եվ ոչ միայն կոնկրետ այդ երեխայի հետ կապված է այդ առաջարկը եղել, այլ ամբողջ մանկապարտեզի սաների ծնողներին զգուշացրել են՝ նման խնդիր ունենալու դեպքում բոլորը պատրաստ են»,- տեղեկացրել էր քաղաքապետարանի պաշտոնյան:
Հմայակի մորը, սակայն այս մասին մեր հարցը անակնկալի բերեց: «Չէ, մենք չենք հրաժարվել: Հակառակը, մենք միշտ էլ ուզեցել ենք, որ հոգեբանները աշխատեն երեխայի հետ»,- ասաց նա: Իսկ անդրադառնալով քաղաքապետարանից մեզ տրված պատասխանին՝ արձագանքեց. «Ես այդպիսի բան չեմ իմացել»: Ամեն դեպքում, ըստ Լիլիթ Հովհաննիսյանի, մասնագետները հույս ունեն, որ փոքր տարիքի պատճառով երեխան հոգեբանական խնդիրները համեմատաբար արագ կհաղթահարի»։
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.