ՀՀ կառավարությունը, մասնավորապես պետական եկամուտների կոմիտեն, որոշել է «Երազ» բնակելի թաղամասի շենքերից մեկի բնակիչներից ետ վերցնել հիփոթեքային վարկավորման տոկոսների համար արդեն իսկ վճարած գումարները:
Կառավարությունը 2015 թվականի փետրվարի 19-ին որոշել էր (թիվ 205-Ն որոշմամբ) վերադարձնել վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից վճարած եկամտահարկը, եթե վերջիններս հիփոթեքային վարկավորում են ստացել: Այսինքն, աշխատողների եկամտահարկը, որը հավաքում է հարկայինը, վերադարձնում են, որպեսզի նրանք կարողանան վճարել հիփոթեքային վարկի ամսական տոկոսները: Այդ ամենի համար շահառուները եռամսյակը մեկ հարկային մարմին դիմում են գրում եւ ստանում այդ գումարը, որն էլ վճարում էին ստացած վարկի դիմաց:
«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Երազ բնակելի թաղամասի Ադոնցի 6/2 շենքի շահառուների 3-րդ եռամսյակի եկամտահարկի վերադարձման դիմումները չեն վերցնում, պատճառաբանելով, թե հրաման են ստացել, որ բոլոր այն վարկերը, որոնք չեն համապատասխանում հիփոթեքային վարկերի մասին ընդունված 205 որոշմանը, ենթական են մերժման, իսկ մինչ այժմ կատարած եկամտահարկերի փոխհատուցումները ենթակա են բռնագանձման: Սահմանված կարգի համաձայն, վարկառուն պարտավոր է ՊԵԿ ներկայացնել առք ու վաճառքի վեջնական պայմանագիր, սեփականության վկայական, եթե նախապայմանագիր է նեկայացվում, ապա դիմումները ենթական են մերժման, իսկ մինչ այժմ կատարած եկամտահարկերի փոխհատուցումները ենթակա են բռնագանձման:
Նշեն, որ կառուցվող շենքի շահառուները չեն կարող ունենալ սեփականության վկայական, քանի դեռ շենքը չի հանձնվել շահագործման, սակայն կառավարությունը մոտ 1 տարի վերադարձրել է նրանց եկամտահարկը եւ այսօր նոր է պարզել, որ սխալ են վարվել:
Ըստ էության կառավարության որոշումն ու գործածությունը հակասում են միմյանց. մի դեպքում թույլ են տվել եկամտահարկի փոխհատուցում ստանալ, մյուսով ասում են, որ դա հակաօրինական է: Ստացվում է, որ ծրագրի շուրջ 600 շահառու, ոչ միայն չի կարողանալու ետ ստանալ տոկոսագումարները, այլև ստիպված է լինելու վերադարձնել մեկ տարի շարունակ ստացած գումարները:
Փաստի առաջ կանգնած շահառուները, ինչպես նշեցին մեր զրույցում, պետական եկամուտների կոմիտեի այդ դիրքորոշումը չեն պատրաստվում հանդուրժել:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.