«Ռոսբալտ» լրատվականի փոխանցմամբ` «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինա), ով հավակնում է «գողական գահին», շարունակում է իր կլան ներգրավել նորերի:
Հզոր կոալիցիա է ձևավորվում նաև Օսետրինայի նախկին թշնամիներից:
Հիշեցնենք, որ Օսետրինան ռուսական մաֆիայի «բոլոր բոսերի բոս» կոչման համար պատրաստվում է պայքարել Վասյա Վոսկրեսի դեմ, ում Զախարի Կալաշովի կլանը ժառանգորդ է կարգել: Սպասվում է լուրջ դիմակայություն:
«Օրենքով գողն» արդեն իր շարքերում ներառել է Գեորգի Դիակվնիշվիլիին (Գիա Դլիննի), Դմիտրի Չանտուրիային (Միրոն), Գելա Կարդավայնի (Գելա Գալսկի) և Վագիֆ Սուլեյմանովին (Վագիֆ Բակինսկի): Վերջինս նախկինում Օսետրինային այնքան էլ չէր համակրում, և երբ դեռ ողջ էր Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան), բազմիցս վատաբանել էր Ասատրյանին :
Մյուսը` Վագիֆ Բակինսկին, լուրջ ֆինանսական ռեսուրսներ ունի, քանի որ խոշոր մեծածախ շուկաներում, այդ թվում նաև՝ Կալուժսկի խճուղում, նրա վերահսկողության տակ են գտնվում մի շարք գործընթացներ: Էդուարդ Ասատրյանն իր հերթին կարող է իր նոր զինակցին առաջարկել ուժային աջակցություն: Բացի այդ, «գողականներն» ունեն նոր թշնամի՝ դաղստանցի «հեղինակություն» Ամիրը: 2015թ. դեկտեմբերին Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում Ամիրը խեղել էր Վագիֆի մտերիմին՝ «օրենքով գող» Ռոման Ռասոևին (Ալիկ Կրասնոդարսկի): Իսկ 2014 թ. ամռանը Ամիրը ծեծել է նաև Օսետրինայի որդուն՝ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին (Սերյոգա Բենթլի):
Ինչպես ավելի վաղ հաղորդել է «Պրեստուպնայա Ռոսսիան»` Ամիրից վրեժ լուծելու թեմայով Էդուարդ Ասատրյանը միացել է մեկ այլ «օրենքով գող» Դմիտրի Չանտուրիային (Միրոն): Վերջինս խոստացել է օգնել Օսետրինային Ամիրի հետ պատերազմում, ինչի պատճառով Ասատրյանն անգամ համաձայնել է մոռանալ միջադեպի մասին, երբ Միրոնը ուրիշների հետ ծեծել են Էդուարդին և նրա որդուն:
Ասատրյանի կլան մտնելու համաձայնություն է տվել ևս մեկ նախկին թշնամի՝ Գելա Կարդավան, ով իր նպատակներն է հետապնդում: Կարդավայի գողական լիազորությունները դադարեցվել էին, երբ Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ) դեռևս ազատության մեջ էր: Այդ ժամանակից ի վեր Գելան փորձում է վերականգնել իրավունքները: Նրան «ընտանիք» վերադարձնել խոստացել է Օսետրինան: Առաջիկայում այդ առիթով գողական մեծ «սխոդկա» է սպասվում:
Նյութի աղբյուրը meganews.am
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.