Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում սովորաբար փորձում էին կենտրոնանալ քաղաքական մեղադրանքների վրա՝ անձնական որակումները թողնելով հանրային ոլորտին։Սակայն այժմ կարծես թե այստեղ գրանցվում է խաղի կանոնների փոփոխություն։
Վերջերս Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը Թվիթերի իր պաշտոնական էջում որոշեց անձնական մեղադրանքներ ներկայացնել ամերիկահայ հայտնի գործիչ, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանին՝ անվանելով նրան ահաբեկիչ եւ մաֆիայի ղեկավար: «Ամերիկայի Ձայն»-ին Համբարյանը հայտնեց, որ զարմացած է ադրբեջանցի պետպաշտոնյայի կողմից իր անձի նկատմամբ նման ուշադրությամբ, այն, սակայն, համարելով տրամաբանական.
«Իլհամ Ալիեւը հրապարակայնորեն հայտարարել է, որ թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է, այնպես որ, տրամաբանական է, որ նրա աշխատակիցները հարձակում են գործում հայկական լոբբիի դեմ»:
«Ամերիկայի Ձայնը» պաշտոնապես դիմել էր նաեւ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանություն՝ առաջարկելով ավելի մանրամասն ներկայացնել իրենց դիրքորոշումը հարցի կապակցությամբ: Դիմում, որն անպատասխան մնաց:
Ինքը՝ Արամ Համբարյանը հիշեցնում է, որ իրական հակամարտությունն ընթանում է մարտադաշտում՝ մարդկային կյանքեր խլելով.
«Առցանց հարձակումներն այդչափ լուրջ չեն: Նրանց հետեւանքով որեւէ մեկը ֆիզիկապես չի տուժում, դրանք կյանք չեն խլում»:
Համբարյանը, ում առօրյան անցնում է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների, Սպիտակ տան պաշտոնյաների, խոշոր գործարարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների մեջ, իր հասցեին ադրբեջանցի պաշտոնյայի մեղադրանքներին փորձում է հումորով վերաբերվել.
«Անշուշտ, փոքր-ինչ զարմանալի է, երբ նման հայտարարությունները գալիս են պետական պաշտոնական աղբյուրից եւ դա փոքր-ինչ անհանգստացնում է, սակայն, ի վերջո, դա աշխատանքի մի մասն է»:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.