Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր, որ վերջերս իր էջում հայտնաբերել է բազմաթիվ չկարդացված նամակներ։ Դրանք սոցցանցում իր ընկերները չհամարվող մարդկանցից ուղարկված նամակներ են եղել։ Դրանք Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատ արձակվելու օրն ուղարկված նամակներն են, որոնց ճնշող մեծամասնության բովանդակությունը Ադրբեջանի քաղաքացիների և կամ պարզապես ադրբեջանցիների կողմից սպառնալիքներն են։
Օրինակ՝ դրանցից մեկը. «Պետք չէր, որ մեր նախագահ Իլհամ Ալիևը քեզ բաց թողներ, պետք էր քեզ մի լավ… (այստեղ ցենզուրայից դուրս արտահայտություն է,– խմբ.), որպեսզի իմանայիր՝ ինչպես այցելել հայերի կողմից օկուպացված Ղարաբաղը»։ Լապշինի հետաքրքրասիրությունն ամեն դեպքում տեղի է տվել և նա որոշել է կարդալ այդ բոլոր նամակները։
Այսպիսով, նա արձանագրել էր, որ վատ բաներ են գրել 112 մարդ, որոնց 90%-ն Ադրբեջանի քաղաքացիներ են՝ Բաքու, Գյանջա, Եվլախ քաղաքներից, սփյուռքում բնակվող ադրբեջանցիները 8% են եղել՝ Մոսկվա, Կիև ու Մինսկ քաղաքներից, եւ մեկ տոկոսն էլ եղել են Իսրայելում բնակվող լեռնային հրեաները։ Այս բոլորի շարքում Լապշինի համար տարօրինակ էր նաև երկու հայի առկայությունը, ովքեր համարում էին Լապշինին Ադրբեջանի վրա աշխատող լրտես և նույնպես նրա հետ հաշվեհարդար տեսնելու ցանկություն էին արտահայտել։
Ներկայացնենք Լապշինի կողմից արված «հետազոտությունը». – 112-ից 100-ը սպառնացել են բռնի սեռական հարաբերություններ ունենալ իր հետ, – 112-ից 80 վիրավորել են նրա մորը, իսկ 55-ը՝ հորը, – 112-ից 43-ը զղջում էին, որ Հիտլերը ժամանակին բոլոր հրեաներին չի ոչնչացրել։
Ի դեպ, վերջին ցուցանիշը Լապշինին բավական մտահոգել էր, քանի որ ինչպես ինքն էր գրել՝ միշտ կարծում էր, որ ադրբեջանցիներն ու հրեաները ապրել են խաղաղության ու բարեկամության մեջ և հակասեմիտիզմ այդ հարաբերություններում չի եղել։ – Եվ ի վերջո՝ 112-ից 30-ը սպառնում էին բռնել ու կտոր-կտոր անել նրան։
«Փաստ»
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.